Jump to content

Գուրգեն Գումեդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Գումեդին
Ծնվել էնոյեմբերի 20, 1902(1902-11-20)[1]
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան (1917)[1] և Կոմունիստական ակադեմիա (1930)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գուրգեն Խորենի Մելիք-Դադայան (նոյեմբերի 20, 1902(1902-11-20)[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), առավել հայտնի որպես Գուրգեն Գումեդին, հայ կոմերիտական, կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ (1919)։

1911-1917 թվականներին սովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Վաղ հասակից հարել է հեղափոխական շարժումներին՝ պրոպագանդիստական ագիտացիոն աշխատանք տարել Գորիսի երիտասարդության շրջանում։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների I (1920) և ՀամԼԿԵՄ 3-րդ (1920) համագումարներին։ Աշխատել է որպես Զանգեզուրի (1920), Ջիվանշիրի (Ադրբեջանական ԽՍՀ, 1921), Դիլիջանի (1923) գավառների ԼԿԵՄ կոմիտեների քարտուղար։ 1924-1926 թվականներին եղել է ԼԿԵՄ Կենտկոմի, 1926-1928 թվականներին՝ ԼԿԵՄ Անդրերկոմի քարտուղար։ 1928-1930 թվականներին սովորել է Մոսկվայի կոմունիստական ակադեմիայում։ 1930 թվականին՝ ՀԿԿ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) օկրուգկոմի քարտուղար։ 1936-1937 թվականներին աշխատել է որպես ՀԽՍՀ հողագործության ժողկոմ։ Ընտրվել է կուսակցության Անդրերկրկոմի, ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի, ՀամԼԿԵՄ Կենտկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248