Jump to content

Գունար Ասպլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունար Ասպլունդ
շվեդ.՝ Erik Gunnar Asplund
Ծնվել էսեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
Մահացել էհոկտեմբերի 20, 1940(1940-10-20)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5]
ԿրթությունԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱշխատավայրԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներSkogskapellet?
 Gunnar Asplund Վիքիպահեստում

Գունար Ասպլունդ (շվեդ.՝ Erik Gunnar Asplund, սեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - հոկտեմբերի 20, 1940(1940-10-20)[1][2][3][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5]), շվեդ ճարտարապետ, ով Ալվար Աալտոյի հետ զուգահեռ անցում կատարեց հյուսիսային նեոկլասիցիզմից մինչև ֆունկցիոնալիզմ[6]։

Ասպլունդի կարևորագույն նախագծերից է Ստոկհոլմի գրադարանի շենքը, որի շինարարությունն իրականացվել է 1924 և 1928 թվականների միջև։ Իր տեսքով սա մոդեռնի տարրերով, ժամանակակից հյուսիսային կլասիցիզմի տիպիկ օրինակ է։ 1927 թվականին Ասպլունդը մասնակցեց նաև Վիբորգի քաղաքային գրադարանի նախագծերի մրցույթին, որտեղ հաղթող ճանաչվեց ֆինն ճարտարապետ Ալվար Աալտոն, որը Ասպլունդին համարում էր իր ուսուցիչը և նախակարապետը[7]։

Մինչև 1930 թվականը, երբ Ստոկհոլմում կայացավ միջազգային ցուցահանդես, Ասպլունդը նախագծում էր խիստ և համապարփակ շինություններ, նվազագույն հարդարմամբ (Ստոկհոլմի քաղաքային գրադարան, 1924-1927 թվականներ)։ 1930-ական թվականներին նրա ստեղծագործությունների շեշտադրումը տեղափոխվեց ֆունկցիոնալիզմի վրա՝ պահպանելով դասական հավասարակշռությունը (Ստոկհոլմի մանրէաբանական ինստիտուտ, 1933-1937 թվականներ)։ 1931 թվականից եղել է Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր[8]։

Ասպլունդի ստեղծագործության մասին առավել ամբողջական պատկերը ներկայացված է Ստոկհոլմի Անտառային գերեզմանատան համալիրում, որի վրա նա աշխատել է Սիգուրդ Լևերենցի հետ միասին սկսած 1915 թվականից (այժմ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում)։ Լևերենցի հետ միասին Ասպլունդը պատասխանատու է եղել 1930 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետական ձևավորման համար։ Չնայած կառուցված տաղավարների ժամանակավոր բնույթին, դրանց ոճը (ապակուց և պողպատից մոդեռն) իր անհերքելի ազդեցությունն է թողել 20-րդ դարի ճարտարապետության զարգացման վրա։ Մասնավորապես, նույն Ալվար Աալտոն, ստանալով Տուրկուի ցուցահանդեսային տաղավարների նախագծի պատվերը, հատուկ եկել է Ստոկհոլմ՝ տեսնելու աշխատանքների ոճն ու ուղղվածությունը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gunnar Asplund (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Engelbrekts kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6003/F I/8 (1938-1941), bildid: 00017532_00113, sida 125
  6. Gunnar Asplund, "Our architectonic concept of space", reproduced in "Swedish Grace: Modern classicism in Stockholm", International Architect, No. 8, vol. 1, Iss.8, 1982.
  7. Alvar Aalto Arkkitehti / Architect 1898-1976. Helsinki, Rakennustieto / Alvar Aalto Säätiö, 1998.
  8. Энциклопедия Британика. Гуннар Асплунд (անգլ.)
  9. Schildt, G. (1984) Alvar Aalto: The Early Years, Otava:Helsinki. 084780531X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունար Ասպլունդ» հոդվածին։