Jump to content

Գորտի մաշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորտի կաշի (անգլ.՝ Frog Skin), ԱՄՆ բանակի դաշտային համազգեստի քողարկաներկման նախշ[1] բծերով ու ձևախախտող գունավորմամբ, որը թույլ է տվել ձուլվել շրջակա միջավայրին[2]։

Քողարկաներկում Duck Hunter

Քողարկաներկումը (Duck Hunter անվանումով) ստեղծվել է այգեգործ և Sunset, Better House and Gardens ու San Francisco Chronicle ամսագրերի խմբագիր Նորվել Գիլեսպին[3]։

M1942 Frog Skin դարձել է Միացյալ Նահանգների զինված ուժերի առաջին փորձը՝ ներդնել ձևախախտող քողարկող նախշով համազգեստ[1]։ Դեռ նախքան պատերազմը՝ 1940 թվականին, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսը ձեռնամուխ է եղել զինված ուժերի համար քողարկաներկում մշակելուն։ Մշակման գործընթացն ստիպված են եղել արագացնել, որովհետև 1942 թվականի հուլիսին գեներալ Դուգլաս Մաքարթուրը խնդրել է ջունգլիներում գործելու համար քողարկաներկված 150 000 համազգեստ ծովային հետևակի համար։ Duck Hunter-ի հիման վրա ստեղծված М1942 քողարկաներկումը մի կողմից եղել է հնգագույն բծավոր նախշ կանաչ ֆոնի վրա[4], մյուս կողմից՝ եռագույն «ծովափնյա» գունավորում մուգ ֆոնի վրա[1][5][6]։

Հետպատերազմյան օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգները «Գորտի կաշի» համազգեստը վաճառել են Ֆրանսիային, որը փոխանցել է Արտասահմանյան լեգեոնի 1-ին և 2-րդ պարաշյուտային գնդին, որն այդ ժամանակ մասնակցում էր Հնդկաչինի պատերազմին[7]։ 1961 թվականին կուբացի էմիգրանտներից կազմված Բրիգադ 2506-ին Կենտրոնական հետախուզական վարչությունը հատկացրել է «գորտի կաշի» քողարկաներկմամբ համազգեստ Խոզերի ծոցը ներխուժելուց առաջ[7]։ Վիետնամի պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների հատուկ նշանակության զորքերը «Մոնտանյար» գործողության շրջանակներում «գորտի կաշի» քողարկաներկմամբ համազգեստ են տվել թհիոնգ ժողովրդի ներկայացուցիչներին, որ կռվում էին կոմունիստ պարտիզանների դեմ[7]։

Նման քողարկանաշխեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ Frog Skin քողարկաներկմանը նման քողարկանախշեր են մշակվել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Գերմանական Flecktarn քողարկաներկումը բամզագույն (3-6 գույն)[8] բծավոր նախշ է, որն ստեղծում է հղկման էֆեկտ՝ վերացնելով գունային կոշտ սահմանները։ Ավստրալիական հնգագույն Disruptive Pattern Camouflage Uniform-ն իր հերթին հիմնված է ամերիկյան American jungle camouflage patterns-ի վրա[8], բայց օգտագործում է այլ գուներանգներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «'FROGSKIN' PATTERN». Eastman Leather Clothing Blog. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Exploratorium: Frogs Disappearing Act». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «USA - Camopedia» (անգլերեն). camopedia.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Kamouflage.net: US Jungle Camouflage
  5. «US WW2 Camoflage Uniforms». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 The Complex Guide to Camo
  7. 7,0 7,1 7,2 «A Short History of Camouflage». Toronto Standard Media Company Limited (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 «Немецкий камуфляж Flecktarn» (ռուսերեն). forma-odezhda.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտի մաշկ» հոդվածին։