Jump to content

Գոսթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոսթինգ ( անգլ.՝ ghosting; ghost «ուրվական») Սա ցանկացած հարաբերությունների կտրուկ դադարեցում է՝ առանց նախազգուշացման կամ հնարավոր պատճառների բացատրության։ Տարբեր ոլորտներում այս տերմինի կիրառման ակտիվ աճը տեղի ունեցավ 2010-ական թվականներին[1]։ Առաջին պաշտոնական կիրառումը տեղի է ունեցել 2015 թվականին «Collins English Dictionary»-ի կողմից[2]։

Գոսթինգը հարաբերություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսթինգը հարաբերություններում մարդկանց միջև ռոմանտիկ կամ ընկերական հարաբերություններին վերջ տալու միջոցներից մեկն է։ Այս ոլորտում ֆենոմենը առանձնահատուկ ժողովրդականություն է ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման բարձր ժողովրդականության շնորհիվ (տեքստային հաղորդագրություններ, առցանց ծանոթություններ, սոցիալական ցանցեր և այլն)։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից և շփումներից խուսափելուց, հնարավոր է դադարեցնել փոխհարաբերությունները՝ արգելափակելով մարդուն սոցիալական ցանցերում և անտեսելով կապի մեջ մտնելու ցանկացած փորձ[3]։

Գոսթինգի կիրառումը հարաբերությունները դադարեցնելու ամենացավոտ միջոցներից է։ Ենթադրվում է, որ մերժված անձի համար մերժվածության զգացումը ազդում է ուղեղի նույն մասերի վրա, ինչ ֆիզիկական ցավը։ Զգացմունքային առումով մարդը կարող է զգալ անորոշություն, շփոթվածություն, անհանգստություն, ինքնագնահատականի մակարդակի կտրուկ նվազում և այլն։

Գոսթինգի պատճառներն են[4]

  • Վախ էմոցիոնալ տհաճություն զգալուց։
  • Սեփական վարքագիծը բացատրելու դժկամություն։
  • Զուգընկերոջ՝ ոչ ճիշտ արձագանքի հանդեպ վախ։

Աշխատանքային գոսթինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսթինգը հանդիպում է նաև աշխատող-գործատու հարաբերությունների ոլորտում[5]։ Այն կարող է առաջանալ աշխատանքի ցանկացած փուլում՝ պաշտոնի համար նախնական հարցազրույցից մինչև կոնկրետ առաջադրանք կատարելիս գործատուի հետ փոխհարաբերությունների խաթարումը։

Գոսթինգը կարող է առաջանալ և՛ աշխատողի, և՛ գործատուի կողմից։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք որոշում են վերջինիս առաջացման հավանականությունը։ Դրանք են.

  • Աշխատանքի վայրի բնութագրերը, ընկերության գտնվելու տարածաշրջանը, մասնագիտացումը, աշխատանքային պայմանները, կազմակերպության հեղինակությունը և այլն[6],
  • Թեկնածուի կամ արդեն իսկ աշխատողի անհատական բնութագրերը՝ տարիքը, կրթությունը, յուրահատուկ հմտությունները, հոգեբանական խնդիրները ընտանիքում կամ աշխատանքային թիմում, վատ սովորությունների կամ հակումների առկայությունը և այլն[7],
  • Գործատուի բնութագրերը, ով «մեռած» թափուր աշխատատեղեր է տեղադրում շուկայի իրավիճակի և թեկնածուների մակարդակի գնահատման համար[8], հսկայական թվով պոտենցիալ աշխատողների առկայությունը և այլն[9],
  • Գործատուի բնութագրերը, ով դիմում է գոսթինգի՝ գործող աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները խզելու համար՝ դրսևորելով ոչ պրոֆեսիոնալիզմ, անպատասխանատվություն, բռնակալություն, սադիզմ և այլն,

Գոսթինգը բավականին տարածված երևույթ է։ Համաձայն «HeadHunter»-ի կատարած հետազոտության՝ 287 ռուս գործատուներից միայն 10%-ը երբեք չի հանդիպել այս երեւույթին։ Մնացած 36%-ը մոտ 9 անգամ գոսթինգի է ենթարկվել[10]։

Լրատվության ոլորտում աշխատող մարդիկ գործիչները բազմիցս դարձել են գոսթինգի զոհեր[11][12]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա դիրքորոշում, որը հերքում է այն փաստը, որ գոսթինգը նոր երեւույթ է[13]։ Այս տերմինի առաջացման հիմնական պատճառը վերջին ժամանակներում ռոմանտիկ հարաբերությունները դադարեցնելու համար այս ռազմավարության կիրառման կտրուկ աճն էր[14],ինչպես նաև հայտնի անձանց կողմից գոսթինգի ցանկացած դրսևորման մասին ակտիվ բարձրաձայնումը[15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «7 Essential Psychological Truths About Ghosting» (անգլերեն). Psychology Today. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «"Ghosting" is now in the dictionary - so is dating etiquette dead?» (անգլերեն). The Independent. 2015 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Bahar Gholipour-Staff Writer 2019-02-02T14:16:26Z Human Nature. «Why Do People Ghost?» (անգլերեն). livescience.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «This Is Why Ghosting Hurts so Much» (անգլերեն). Psychology Today. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Что такое трудовой гостинг и как распознать призраков среди нас». РБК.Стиль. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Гостинг: инструкция по применению Արխիվացված 2019-11-03 Wayback Machine // HR по-русски. HR блог, 2019-11-03
  7. «У миллениалов новый тренд — они без объяснений сливаются с работы. Это гостинг» (ռուսերեն). MediaLeaks. 2019 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «Почему отклики на вакансии остаются без ответа». The Village. 2015 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. «How people are 'ghosting' their employers» (անգլերեն). www.bbc.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. Служба исследований HeadHunter (2019 թ․ մարտի 4). «Гостинг: результаты опроса работодателей» (PDF). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «15 Celebs Who've Been Ghosted» (անգլերեն). TheTalko. 2017 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «Celeb Ghost Stories: 10 Terrifying Tales to Scare You from Dating Ever Again» (անգլերեն). PEOPLE.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «The Truth About Ghosting to End a Relationship» (անգլերեն). Psychology Today. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. Narissra M. Punyanunt-Carter, Jason S. Wrench Ghosting as a relationship dissolution strategy in the technological age // The impact of social media in modern romantic relationships. — Lexington Books. — С. 219–235. — ISBN 800-462-6420
  15. «Charlize Theron Gets a Black Belt in Ghosting» (անգլերեն). The Cut. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. Molly Pike (2019 թ․ հոկտեմբերի 14). «Miley Cyrus hints she was 'ghosted' by Liam Hemsworth after split». mirror. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.