Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է վեց տարեկանում «Փյունիկ» ակումբի դպրոցում։ Տասնմեկ տարեկանում տեղափոխվել է Մոսկվա։ Հանդես է եկել Մոսկվայի «Դինամո», «Խիմկի», «Մոսկվա» և «Ամկար» ակումբների երիտասարդական թիմերում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2012 թվականին «Կալուգա» ակումբում, որի կազմում անցկացրել է ութ հանդիպում Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ 2012 թվականի ամռանն Անդրեյ Տիխոնովի հրավերով տեղափոխվել է Ռուսաստանի սիրողական ակումբների առաջնության «Սպարտա» (Շչյոլկովո) ակումբ[2]։ 2013 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Կոլոմնա» ակումբի հետ, սակայն թիմի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ։ Նույն թվականի օգոստոսի 2-ին տեղափոխվել է հայկական «Բանանց»։ Հայաստանի առաջնությունում իր նորամուտը կատարել է օգոստոսի 17-ին՝ «Ուլիս» ակումբի դեմ խաղում։ Նույն թվականի ամռանը ակումբի այլ խաղացողների հետ միասին տեղափոխվել է «Ուլիս»։ Քսաներեք տարեկանում ստացել է սխալ ախտորոշում՝ աճուկային ջլի լիակատար պատռվածք 9 սմ։