Գոդաբայա Ռաջապաքս
Գոդաբայա Ռաջապաքս սինգ․՝ ගෝඨාභය රාජපක්ෂ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Matara District, Dominion of Ceylon |
Քաղաքացիություն | Շրի Լանկա և ԱՄՆ |
Կրոն | Թհերավադա |
Կրթություն | Ananda College? և Defence Services Staff College? |
Մասնագիտություն | պետական ծառայող, սպա և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ioma Rajapaksa?[2] |
Ծնողներ | հայր՝ D. A. Rajapaksa? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Sri Lanka?, Minister of Defence? և Minister of Technology? |
Կուսակցություն | Sri Lanka Podujana Peramuna? |
Պարգևներ և մրցանակներ | |
Gotabhaya Rajapaksa Վիքիպահեստում |
Գոդաբայա Ռաջապաքս (սինգ․՝ ගෝඨාභය රාජපක්ෂ, հունիսի 20, 1949[1], Matara District, Dominion of Ceylon), Շրի Լանկայի պետական և ռազմական գործիչ, որը 2019 թվականի նոյեմբերի 18-ին ստանձնել Է երկրի նախագահի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շրի Լանկայի ազդեցիկ ընտանիքներից մեկում[3][4]։ Հայրը պատգամավոր ու նախարար էր։ Գոդաբայա Ռաջապաքսն եղել է ինը երեխաներից հինգերորդը, նրա եղբայրը՝ Մահինդան, երկու տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։ Մյուս երկու եղբայրները նույնպես զբաղեցրել են բարձր մակարդակի կառավարական պաշտոններ։ 1971 թվականին Գոդաբայան զինվորական ծառայության է անցել, սովորել է Շրի Լանկայի ռազմական ակադեմիայում[5]։
1998 թվականին նրա ընտանիքը գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ 2005 թվականին վերադարձել է Շրի Լանկա, երբ նրա եղբայր Մահինդա Ռաջապաքսն միացյալ ժողովրդական ազատության դաշինքի կոալիցիայի աջակցությամբ երկրի նախագահ է ընտրվել։ 2005 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի հունվարը նա Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի վերջին փուլերում ղեկավարել է պաշտպանության նախարարությունը և կղզու հյուսիսարևելյան մասում Թամիլ Իլամի ազատագրման վագրերի[3] ռազմական գործողությունները[6]։
2015 թվականին նախագահական ընտրություններում նրա եղբայրը իշխանությունը զիջել է ընդդիմությանը նոր ժողովրդավարական ճակատին՝ Մայտրիպալ Սիրիսենայի գլխավորությամբ։
2019 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Գոդաբայան հիմնականում օգտագործել է սինգալական ազգայնականության հռետորաբանությունը[4]։ 2019 թվականի նոյեմբերի 17-ին հաղթել է Միացյալ ազգային կուսակցության թեկնածու Սաջիթ Պրեմադասին և դարձել է երկրի նախագահ[7]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ https://gota.lk/profile/
- ↑ 3,0 3,1 «Who is Sri Lanka's controversial new president?» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 4,0 4,1 «Sri Lanka a Gotabaya Rajapaksa» (իտալերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Gotabaya Rajapaksa è stato eletto presidente dello Sri Lanka» (իտալերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Gotabaya Rajapaksa elected president of Sri Lanka» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17.
{{cite news}}
: Unknown parameter|ccessdate=
ignored (օգնություն) - ↑ «Sri Lanka strongman Rajapaksa wins presidency by big margin» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդաբայա Ռաջապաքս» հոդվածին։ |
|