Գնդապետ Սուն
Գնդապետ Սուն անգլ.՝ Colonel Sun | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ, քրեական վեպ և լրտեսություն |
Հեղինակ | Քինգսլի Էմիս և Robert Markham? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Կերպարներ | Ջեյմս Բոնդ |
Կազմի հեղինակ | Tom Adams? |
Հրատարակչություն | Jonathan Cape |
Հրատարակվել է | 1968 |
Շարք | Ջեյմս Բոնդ |
«Գնդապետ Սուն» (անգլ.՝ Colonel Sun), Քինգսլի Էմիսի վեպը (Յան Ֆլեմինգի հիշատակին)։ Բոնդի ստեղծող Յան Ֆլեմինգի մահից հետո նրա այրին իր համաձայնությունն է տվել այլ հեղինակների կողմից 007 սագայի շարունակմանը։ Հրատարակիչները որոշել են այս գործը առաջարկել տարբեր գրողների՝ գրքերը թողարկելով Ռոբերտ Մարկեմ կեղծանունով։ Այս պատվին առաջինը առժանացել է Քլինգսլի Էմիսը, որը Ֆլեմինգի ընկերն էր։ Նա գրել է «Գնդապետ Սուն» վեպը, բայց ընթերցողները այն սառն են ընդունել, տպաքանակները չեն վաճառվել։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին Քինգսլի Ամիսը գրել է «Ջեյմս Բոնդի» գիրքը, որում նա ուսումնասիրել է Ֆլեմինգի վեպերը 007 գործակալի մասին։ Նույն թվականին լույս է տեսել նրա կոմիքսային աշխատանքը ՝ «Բոնդի գիրքը» կամ «Ինքը` 007» -ը, որը գրվել է Ուիլյամ «Բիլ» Թաններ կեղծանունով։ Իսկ1966 թվականին լույս է տեսել հանգուցյալ Յան Ֆլեմինգի վերջին աշխատանքը` «Ութոտնուկ»-ը, բայց «Glidrose»-ը որոշել է շարունակել Ջեյմս Բոնդ սիգան` ընտրելով Քինգսլի Ամիսին։ Ի սկզբանե «Glidrose»-ը նախատեսում էր հերթականությամբ վարձեր տարբեր գրողների, որպեսզի գրեն վեպեր 007 գործակալի մասին, օգտագործելով նույն Ռոբերտ Մարկհեմ կեղծանունը։ Այսպիսով, 1968 թվականին հայտնվել է «Գնդապետ Սուն» գիրքը[1]։ Ռոբերտ Մարկեմի երկրորդ գիրքը 007 գործակալի մասին այդպես էլ չի հայտնվել։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
- Գնդապետ Սուն Լյանդան- գլխավոր չարագործ
- Արիադնա Ալեքսանդրու - Բոնդի ընկերուհին
- Ֆոն Ռիխտեր - երկրորդական չարագործ է
- Նիկո Լիցաս - Բոնդի դաշնակիցը
- Բիլ Թաններ - Բոնդի գործընկերը
- Մ - Բոնդի ղեկավարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Books in demand in March». Financial Times. 1968 թ․ ապրիլի 16. էջ 24.