Գնդակը լաբիրինթոսում (գլուխկոտրուկ)
Գնդակը լաբիրինթոսում՝ հնարամտության գլուխկոտրուկ, որն իրենից ներկայացնում է լաբիրինթոսի (կամ բավիղի), կամ մեկ կամ մի քանի գնդակների շարժում այնպես, որ գնդակը կամ գնդակները շարժվեն դեպի թիրախը: Այսպիսի խաղալիքները հայտնի են եղել «Pigs in Clover» խաղի շնորհիվ, որը ստեղծվել է Չարլզ Մարտին Քրանդալի կողմից և պաթենտավորվել 1889 թվականի սեպտեմբերի 10-ին։ Խաղը մեծ տարածում է գտել Միացյալ Նահանգներում 1889 թվականի փետրվարի կեսերից մինչև մայիսը, ըստ The Waverly Free Press-ի արտադրվել է օրական 8,000 գլուխկոտրուկ։ Այն խաղացել են տանը, ավտոբուսներում, փողոցներում, այգիներում, խաղից օգտվել են նաև ԱՄՆ քաղաքական գործիչներ։ Սեմ Լոյդը հարցազրույցներում սխալորեն պնդել է, որ 1891 թվականին ինքն է ստեղծել այն[1][2][3][4][5]:
Որոշ տարբերակներում փայտե լաբիրինթոսը թեքվում է երկու բռնակով և գնդակը պետք է անցնի մի շարք անցքերի և խոչընդոտների կողքով: Այլ տարբերակներում որտեղ օգտագործվում է մագնիս պետք է շարժել գնդակները, այլ ոչ թե լաբիրինթոսը[6]։
Մեկ այլ տարբերակում, որը սովորաբար պատրաստված է թափանցիկ պլաստիկից, գնդակն օգտագործվում է որպես բանալի անցքը բացելու համար՝ գնդակը դնելով ճիշտ դիրքում և այնուհետև գործի դնելով սահող մեխանիզմը, որը բացում է մուտքի դուռը: Դրանք երբեմն կոչվում են «Money Maze» խնայատուփեր կամ գլուխկոտրուկներ:
Պատրաստվել են նաև գլուխկոտրուկի վիրտուալ տարբերակները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Pigs in Clover». Elliot Avedon Virtual Museum of Games. 25 May 2007. Արխիվացված է օրիգինալից 26 January 2010-ին. Վերցված է 12 December 2010-ին.
- ↑ van Delft, Pieter; Jack Botermans (1978). Creative Puzzles of the World. Cassell. էջ 141. ISBN 0-304-30300-3.
- ↑ «R Journet». Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին. Վերցված է 2010-05-12-ին.
- ↑ Slocum, Jerry. Sam Loydʼs Most Successful Hoax (PDF) (ամերիկյան անգլերեն). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 17 March 2019-ին. Վերցված է 4 December 2022-ին.
- ↑ [1]
- ↑ van Delft, Pieter; Jack Botermans (1978). Creative Puzzles of the World. Cassell. էջ 141. ISBN 0-304-30300-3.