Jump to content

Գլոսոլալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլոսոլալիա (հին հունարեն՝ γλῶσσα (գլոսա) «լեզու» λᾰλέω (լալեո) «խոսում եմ»)։ Արտասանությունը բաղկացած է անիմաստ խոսքերից ու բառակապակցություններից, որը հասկանալի խոսքի որոշ նշաններ ունի (տեմպը, ռիթմը, հնչունային կառուցվածքը, հանդիպող ձայների հարաբերական հաճախականությունը)։ Խոսքը խճճվածությամբ և սխալ կառուցված արտահայտություններով լի է։ Հավատացյալին հատուկ են հուզավառության ապրումները, որի արտաքին դրսևորումն է գլոսոլալիան, որը հասկացվում է որպես «այլ» լեզվով խոսել։ Նրանք խորհրդաբանորեն (միստիկորեն) հաղորդակցվում են Աստծո հետ, և դրանից, ինչպես իրենք են համարում, առանձնահատուկ ընդունակություններ են ձեռք բերում՝ հիվանդներին բժշկելու, քարոզելու և այլն, մասնավորապես՝ լեզուներով խոսելու։ Ծոմից ու աղոթքից հետո, ինչպես իրենք են ասում, մարդն սկսում է լեզուներով խոսել, որն էլ նշան է այն բանի, որ տվյալ մարդը ստացել է Սուրբ Հոգին (որպես շնորհ)։ Սրա պատմական նախատիպը երկրորդ դարի մոնտանականներն էին։ Ապա քվաքերները, ռիվայվելիստները, մեթոդիստները, պիետիստները և Բիլլի Գրեյմի 1950-ականների գլոսոսալիան։

Լեզվախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գիրքը պարունակում է լեզվախոսության պարգևի ծագման երկու մարգարեություն և այլ լեզուներով խոսելու ակնարկ։ Առաջին անգամ այս պարգևի մասին կանխատեսել է Եսայի մարգարեն Քրիստոսից առաջ VII դարում:

… այդ ժողովրդի հետ խորթ լեզվով պիտի խոսեն …
- Եսայի 28:11

Հիսուս Քրիստոսի մարգարեական խոստումը կատարվեց Նրա հարության 50-րդ օրը, Պենտեկոստեի տոնին։ Քրիստոսի խոստումին սպասող աշակերտները դրոշմվեցին պատկերավոր ձևով հայտնված Սուրբ Հոգով.

Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին, և հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին, և նրանց երևացին բաժանուած լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրայ, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։
- Գործք 2:1-4

Ուղղափառության ընկալմամբ լեզվախոսությունը Բաբելոնյան լեզվաանջատման միավորումն է և Սուրբ Հոգուց տրվող միավորման նշան։ Հատկանշական է, որ Սուրբ Հոգին լեզուները բաշխեց ում ինչպես ցանկացավ։

Եվ երբ այս ձայնը լսուեց, բազմությունը հաւաքուեց ու խռնուեց, որովհետև լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզուով։ Ամենքը հիանում էին և զարմանում. ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են. բայց ինչպե՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք։ Մենք՝ պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում և Գամիրքում, Պոնտոսում և Ասիայում, Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում, և Հռոմից եկածներ՝ թէ´ հրեաներ և թէ´ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին
- Գործք 2:6-11

Աղոթքի լեզուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է հաստատում որովհետև, ով որ լեզուներ է խոսում, մարդկանց հետ չի խոսում, այլ՝ Աստծու հետ. քանզի չկա մեկը, որ հասկանա իրեն, բայց նա Հոգով արտահայտում է խորհուրդներ։ Իսկ եթե չլինի մեկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. իրենց մտքում և Աստծու հետ թող խոսեն։ Այս երրորդ անգամն է, որ գալու եմ ձեզ մոտ, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն բան։ Իսկ արդ, ի՞նչ. պիտի աղոթեմ հոգով, պիտի աղոթեմ նաև մտքով։ Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ և մտքով։ Եթե աղոթում եմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթում, բայց իմ միտքը անպտուղ է։ Կամենում եմ, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսէք. ավելին՝ որ մարգարեանաք. որովհետև նա, ով մարգարեանում է, ավելի լավ է, քան նա, ով լեզուներ է խոսում. միայն թէ նա թող բացատրի, որպեսզի եկեղեցին ամրանա։ Թե լեզուներ են խոսում, - երկու կամ ամենաշատը երեք հոգի,- թող մեկ-մեկ խոսեն, և թող մեկն էլ թարգմանի։ Իսկ եթէ չլինի մեկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. իրենց մտքում և Աստծու հետ թող խոսեն։ Ուստի, նա, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա էլ մեկնել։
- Ա Կորնթ. 14

Ինչպես Կորնթացիների 14-րդ գլխում է ասվում լեզվախուսութեան մասին, լեզվախոսության թարգմանությունը՝ որպես պարգև, մարգարեության և լեզվախոսության միմյանց կապող օղակն է։

Լեզվախոսությունը որպես հրաշք Նոր Կտակարանում հայտնվում է երկու անգամ. առաջին անգամ Վերնատանը Պենտեկոստեի օրը և երկրորդ անգամ Կոռնելիուսի տանը

Եվ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր այս խոսքը լսում էին։ Ծագումով հրեա հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում և փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։ Եվ հրամայեց նրանց մկրտվել հանուն Հիսուս Քրիստոսի։ Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնա։
- Գործք 10:44-48

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նյութը՝ Azbyka.ru կայքում
  • Лестер Самралл. «Дары служений и дары Святого Духа» (Lester Frank Sumrall, «The Gifts and Ministries of the Holy Spirit»). ISBN 978-5-8445-0214-9, 0-89274-189-9. 2009 г.
  • Lombard, Emile. De la glossolalie. — Лозанна — Париж, 1910.
  • Коновалов Д. Г. Религиозный экстаз в русском мистическом сектантстве. ч. I. в. 1. — Сергиев посад. 1908.
  • Кэррол, Роберт Т. Глоссолалия // Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий. — М.: Диалектика, 2005. — С. 131. — ISBN 5-8459-0830-2