Jump to content

Գլիկոգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլիկոգենի կտրվածքի սխեմատիկ երկչափ պատկերը։ Գլիկոգենի կենտրոնական սպիտակուցը շրջապատված է գլյուկոզի ճյուղերով։ Ամբողջ գլոբուլյար սպիտակուցը կարող է կազմված լինել շուրջ 30,000 գլյուկոզի տարրերից[1]

Գլիկոգեն, կենդանական օսլա, մարդու, կենդանիների[2] և սնկերի հիմնական էներգետիկ պահեստային շաքար։ Մարդու մոտ գլիկոգենն առաջին հերթին կուտակվում է լյարդի բջիջներում։ Սննդից հետո գլիկոգենը կազմում է հեպատոցիտների զանգվածի 8%-ը (100–120 գ մեծահասակի մոտ)[3]։

Հայտնաբերել է ֆրանսիացի ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարը (1857 թվականին)։ Մեծ քանակությամբ պարունակվում է կենդանիների լյարդում (1—20%), ավելի պակաս՝ մկաններում ու որոշ սնկերում և բակտերիաներում։ Գլիգոկենը հոմոբազմաշաքար է, կազմված a-D գլյուկոզի 6—20 հազարանոց մնացորդներից։ Սինթեզվում է լյարդում, մկաններում և այլ օրգաններում արյան գլյուկոզից հատուկ ֆերմենտների, կոֆերմենտների մասնակցությամբ, ճեղքվում է a ամիլազով կամ ֆոսֆորիլազով նա գոյացնում է գլյուկոզ ու գլյուկոզ-ֆոսֆատ։ Արյան շաքարի կայուն մակարդակը (80— 120 Վգ %) ապահովում եկ հիմնականում լյարդի գլիկոգեն սինթեզող ու քայքայող ֆերմենտները։ Վերջիններիս ակտիվությունը կարգավորվում է կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերի միջոցով։ Ադրենալինը և գլյուկագոնը ակտիվացնում են գլիկոգոկենի ճեղքումը, իսկ ինսուլինը՝ սինթեզը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. William D. McArdle, Frank I. Katch, Victor L. Katch (2006). Exercise physiology: energy, nutrition, and human performance (6 ed.). Lippincott Williams & Wilkins. էջ 12. ISBN 978-0-7817-4990-9.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Sadava; և այլք: (2011). Life (9th, International ed.). W. H. Freeman. ISBN 9781429254311. {{cite book}}: Explicit use of et al. in: |last= (օգնություն)
  3. Campbell, Neil A.; Brad Williamson; Robin J. Heyden (2006). Biology: Exploring Life. Boston, Massachusetts: Pearson Prentice Hall. ISBN 0-13-250882-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիկոգեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 93