Jump to content

Գի Դելորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գի Դելորմ
ֆր.՝ Guy Delorme
Ծնվել էմայիսի 23, 1929(1929-05-23)[1]
ԾննդավայրMary-sur-Marne, Սեն-է-Մարն
Մահացել էդեկտեմբերի 26, 2005(2005-12-26)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԲրի-սյուր-Մարն, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան և կասկադյոր

Գի Դելորմ (մայիսի 23, 1929(1929-05-23)[1], Mary-sur-Marne, Սեն-է-Մարն - դեկտեմբերի 26, 2005(2005-12-26)[1], Բրի-սյուր-Մարն, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դերասան և աճպարար, որ հայտնի է դարձել բացասական դերեր կատարելով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիի առաջին դերասանական աշխատանքը եղել է 1951 թվականին Ժյուլեն Դյուվիվեի «Փարիզյան երկնքի տակ» ֆիլմում մի ոչ մեծ դեր։ Ենթագրերում նրա անունը չի նշվում։ Ապա՝ Ռոբեր Հոսեյնի շարքից մի ֆիլմում դեր խաղալուց հետո, դրան հետևեց մի ոչ մեծ, բայց վառ դեր Բիլ Ուայլդերի «Սերը կեսօրին» (1957) ֆիլմում։ Սուտենյորի դերը, չնայած չէր նշվել ենթագրերում, համարվում է մեծ առաջխաղացում։ Այս ֆիլմում նրա գործընկերներն են եղել Գերի Կուպերը, Օդրի Հեփբերնը և Մորիս Շեվալյեն։

Սովորել է սուսերամարտի արվեստ Կլոդ Կարլիեի մոտ, ում աշակերտներից են եղել նաև Ժան Մարեն, Ժորժ Մարշալը, Ժերար Բարեն։ Ընկերացել է Ժան Մարեի, Ժերար Բարեի, Անդրե Յունեբելի հետ։ 1959 թվականից Գի Դելորմը սկսել է նկարահանվել արկածային ֆիլմում և շարունակել է աշխատել այս ժանրի մեջ մինչև իր կարիերայի ավարտը։ Դելորմային խորհուրդ է տվել մի բարձր պաշտոնյա, ով գիտեր նրա հիանալի տաղանդի մասին։ Գիի առաջին աշխատանքը Անդրե Յունեբլյայի «Կուզիկը» ֆիլմն է, որտեղ Ժան Մարեն գլխավոր դերում էր։ Նրա հետ դերասանը աշխատոււմ էր առաջին անգամ։ Հետո նրանք մի քանի անգամ ևս հանդիպեցին նկարահանման տաղավարներում՝ երբեմն Անդրե Յունեբելի ֆիլմերում, երբեմն այլ ռեժիսորների ֆիլմերում։ «Կապիտան», «Կապիտան ֆրակաս», «Գայլերի հրաշքը» այս և ուրիշ ֆիլմերում պայքար էր գնում հերոսի և չարի միջև, որոնց մարմնավորում էին Մարեն և Դելորման։

Խորհրդային կինոդիտողների համար Դելորմայի ամենահիշված կերպարը ինտրիգներ ստեծող կարդինալ Ռիշելյեի «Մենգայից մարդն է»՝ մռայլ իշխան Ռոշֆորի դերում, «Երեք հրացանակիրներ» ֆիլմում (Ա․ Դյումայի համանուն վեպի էկրանավորում, 1961թ․)։ Այս ֆիլմում Դելորմի էկրանավորման մեծ մասը, համեմատած իր այլ դերերի հետ, գտնվում է առաջին պլանում և խաղում է գլխավոր հերոսի՝ դ՝Արտանյանի հակապատկերի դերը՝ խտացնելով չարի կերպարը։ Ինչպես և Երեք հացանակիրների մեջ, այպես էլ այստեղ, բոլոր եզրափակիչ մրցույթները ավարտվում են Գի Դելորմայի «մահով»։ Չնայած շատ դեպքերում նա սուսերամարտում է և կռվում գլխավոր հերոսից լավ։ Բայց հեղինակները երբեք թույլ չեմ տվել նրան հաղթել։ Անդրե Յունեբելը չի մոռացել նրա մասին և «Փարիզյան գաղտնիքներում»։ Նորից Ժան Մարեի հետ, բայց արդեն առանց սուսերամարտի տեսարանների (փոքրիկ դրվագ, որտեղ ոստիկանության տեսուչը ձերբակալում է Սոմբրեին)։ Նմանատիպ ոչ մեծ հանդիպում կա նաև Յունեբելի «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» (տեսարանը, որտեղ նավի վրա Ֆանտոմասը ստիպում է լոնդոնյան մաֆիոզներին պատասխան տալ)։ Ապա եղել են դերեր «Ռազինե», «Արկածներ փնտրողը» և շատ այլ ֆիլմերում։ 1981 թվականին նա նկարահանվել է Ալովի և Նաումովի «Թեհրան-43» ֆիլմում (Ժորժ Ռոշեի ղեկավարած մարդասպաններից մեկի դերը, որը խաղացել է Ալեն Դելոնը)։ 1983 թվականին Գին խաղաց իր վերջին դերը՝ դ՝Արտանյան։

1983 թվականին Դելորմը ստիպված է եղել դադարեցնել դերասանական կարիերան հիվանդության պատճառով։ Վերջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1986 թվականին։

1995 թվականին «Դյու կոտյուրնի ընկերություն» խմբի հետ հյուրախաղերով գնացել է Ռուսաստան, խաղացել «Կապիտան Ֆրակաս» թատերական ներկայացման մեջ։

Մահացել է կոկորդի քաղցկեղից 2005 թվականի դեկտեմբերի 26–ին Բրի–սյուր–Մարնեում։

Ընտրված ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1951 — Փարիզի երկնքի տակ / Sous le ciel de Paris
  2. 1956 — Ներեք մեր մեղսագործությունը / Pardonnez nos offenses
  3. 1957 — Սերը կեսօրից հետո — жиголо
  4. 1957 — Աշխարհի վերջը / Le Cerf-volant du bout du monde — ոստիկան
  5. 1959 — Կուզիկը — վարձված մարդասպան
  6. 1960 — Պայքար Աուստերլիցի մոտ — Էկսելման
  7. 1960 — Կապիտան — Րինալդո
  8. 1960 — Ֆորտունատ — գերմանացի
  9. 1961 — Կապիտան Ֆրակաս— Պալատական, իշխան Մուսի թիկապահների ղեկավարը
  10. 1961 — Գայլերի հրաշքը — Կոմս Սենակ
  11. 1961 — Երեք հրացանակիրներ — Կոմս դե Ռոշմոր
  12. 1961 — Հենրիխ 4–րդի մեծ սերը/ Vive Henri IV, vive l’amour
  13. 1962 — Փարիզյան գաղտնիքներ — ոստիկանության տեսուչ
  14. 1962 — Շեվալյա դե Պարդեան— Մորվել
  15. 1962 — Լեմի կանանց համար / Lemmy pour les dames — Միրկո
  16. 1963 — Ռոկմբոլ — Կոմիսար Ագյու
  17. 1963 — Ձեր հերթն է, գրավիչներ / À toi de faire… mignonne — Էլմեր Ուիտակեր
  18. 1964 — Համարձակ, Պարդայան! — Մորվել
  19. 1964 — Գաղտնի գործակալ FX 18 / Coplan, agent secret FX 18 — Լատինա
  20. 1965 — Բերանբացը — Լուիջի
  21. 1966 — Յոթ տղա և աղջիկ / Sept hommes et une garce
  22. 1967 — Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի — Լոնդոնյան մաֆիայի ղեկավար
  23. 1967 — Արկածներ փնտրողները — ավազակներից մեկը
  24. 1968 — Հաջողություն, ընկեր — տղամարդ Նեյից
  25. 1971 — Կվենտին Դորվարդ — Լյոժա եպիսկոպոսի թիկնապահների ղեկավարը
  26. 1973 — Ժոզեֆ Բալզամո —Էնրիկե Սանչես
  27. 1976 — Հիանալի տղամարդիք Բուա–Դորեից — լեյտենանտ Սակելի, ավազակների ղեկավարը
  28. 1977 — Րիշելյո — Դե Վար
  29. 1978 — Պերսևալ Վալիեց — Կլամադեկ Օստրովնոյ
  30. 1981 — Թեհրան-43 —Կոմիսար Ռոշեի մարդասպաններից մեկը
  31. 1981 — Մերժվածները — Կասկադյորներից մեկը
  32. 1984 — Խենթ արքան / Le fou du roi — դ՝Արտանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1026300355 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.