Jump to content

Գիտության և արվեստի թանգարան (Սինգապուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտության և արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սինգապուր
ՏեղագրությունDowntown Core?
ՎայրՄարինա Բեյ Սենդս
Հասցե6 Bayfront Ave, Singapur 018974, 6 Bayfront Ave, Singapur 018974, 6 Bayfront Ave, Singapur 018974 և 6 Bayfront Ave, Singapore 018974
Հիմնադրվել էփետրվարի 17, 2011
ՏնօրենՀոնոր Հարգեր
Կայքmarinabaysands.com/ArtScienceMuseum
Քարտեզ
Քարտեզ

Գիտության և արվեստի թանգարան (Սինգապուր) (անգլ.՝ ArtScience Museum), թանգարան Սինգապուրի Մարինա-Բեյ ծոցի ափին։ Աշխարհում առաջին թանգարանն է, որը նպատակ է հետապնդում ուսումնասիրել ստեղծագործական գործընթացի դերը գիտության և արվեստի բնագավառում և դրա ազդեցությունը հասարակության գիտակցության վրա։ Las Vegas Sands Corporation -ի ներկայացուցիչ Շելդոն Ադելսոնի կարծիքով շինությունը քաղաքի և երկրի «այցեքարտն» է, որն իրենով ներկայացնում է «Սինգապուրի ողջույնի ափը»։

Շինության ոճը և ենթակառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության ափսեանման տանիքը անձրևաջրեր է հավաքում դեպի կենտրոն, որի բացման շնորհիվ ջուրը հոսում է դեպի թանգարանի ներքին ջրամբար։ Թանգարանի անհամաչափ կառուցվածքը՝ մշակված Arup կազմակերպության կողմից, հասնում է մինչև 60 մետր բարձրության։ Ճարտարապետական ասամբլեան հենվում է 10 սյուների վրա՝ զամբյուղանման օղակով փակելով կենտրոնական մասը, որն էլ շինության հիմնական կրողն է։ Նման գեղագիտական և ինժեներական լուծման շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե շենքը կախված է գետնին։ Շենքի արտաքին կողմն առանձնանում է ամրացված պոլիմերով, որը սովորաբար կիրառվում է նմանօրինակ մասշտաբով նավերի, զբոսանավերի կառուցման համար։ Հատկապես այդ նյութն է ստեղծում ամրակուռ կառույցի պատրանք։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության և արվեստի թանգարան (Սինգապուր)» հոդվածին։