Գիհի ցածրաաճ
Գիհի ցածրաաճ | |
Գիհի ցածրաաճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գիհի (Juniperus) |
Վերնատեսակ | 'Juniperus' |
Տեսակ | Գիհի ցածրաաճ (J. communis) |
Միջազգային անվանում | |
Juniperus communis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Գիհի ցածրաաճ (լատին․՝ Juníperus commúnis), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, ասեղնատերև թուփ։ Երկարությունը հասնում է մինչև 1.5 մ բարձրության։ Ունի դեղնակարմրավուն և արմատակալող ճյուղեր։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է։ Փշատերևները ունեն 1-2 սմ երկարություն և 1.5 մմ լայնություն։ Կոները սև են՝ կապտավուն խավով։ Ծաղկում է հունիսին։
Աճում է քարքարոտ վայրերում, ալպյան գոտիներում, ծովի մակերևույթից 2000-2800 մ բարձրության վրա։ Այն կարելի է գտագործել ատաղձագործական նպատակներով։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում մշակելու համար, անկախ ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկտուն է, անեմոֆիլ, լուսասեր, քսերոմեզոֆիտ։ Կոնահատապտուղները ինչպես նաև նախորդ տեսակների մոտ, հասունանում են երկրորդ տարվա աշնանը։ Ցածրաճ գիֆին կազմակերպում է թփուտներ կամ առանձին «գորգեր» անտառի վերին եզրին, բացատներում։ Իր ծակող ասեղնատերևների շնորհիվ պաշտպանվում է անասունների կողմից ոչնչացվելուց։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Բուլղարիայում, Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Իրանում և Փոքր Ասիայում։ Տարածված է նաև Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Մեղրու շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում և Վայքում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է հիմնականում բնական անդալիսի միջոցով, կտրոններով ու սերմորով։ Բարձր գեղազարդ է, պիտանի է հատկապես թեք լանջերի կանաչապատման համար։
Օգտակարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ գետնին փռվող ճյուղերը հեշտությամբ են արմատակալվում, ապա չափազանց արժեքավոր բուսատեսակ է էրոզիայի դեմ պայքարելու իմաստով։ Բնափայտը կարելի է օգտագործել ատաղձագործական նպատակներով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
- Քո շրջապատի թփերը, Լ․ Վ․ Հարությունյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի ցածրաաճ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի ցածրաաճ» հոդվածին։ |
|