Jump to content

Գերասիմ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերասիմ Ավետիսյան
Ծնվել է1926
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1961)
Մասնագիտությունմանկավարժ

Գերասիմ Թադևոսի Ավետիսյան (1926, Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասիմ Ավետիսյանը ծնվել է 1926 թվականին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում, հողագործի ընտանիքում։ Ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը։ 1944 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Զինծառայության է անցել Վրաստանի Գորի քաղաքում, 88-րդ պահեստային գնդում։ Մարտնչել է երկրորդ Բելոռուսական ռազմաճակատի 49-րդ բանակի 283-րդ դիվիզիայի 837-րդ գնդի երրորդ գումարտակի 7-րդ վաշտի առաջին դասակում՝ որպես գնդացրորդ։ Նրանց զորամասը Քյոնիգսբերգ (այժմ՝ Կալինինգրադ) ու Դանցիգ (այժմ՝ Գդանսկ) քաղաքները գրավելուց և Վիսլա գետն անցնելուց հետո, ապրիլի 20-ին հասել է Օդեր գետը։ Օդերի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար Գերասիմը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Նրանց զորամասը մայիսի 8-ին հասել է Էլբա գետը, որի ափին էլ Ավետիսյանը դիմավորել է մեծ հաղթանակը[1]։

Հաղթանակից հետո սկսվել է Ավետիսյանի կադրային ծառայությունը գվարդիական ծանր տանկային ինքնագնաց գնդում՝ որպես ջոկի հրամանատար, իսկ ավիացիոն տեխնիկական գնդում՝ որպես դասակի հրամանատար[1]։

1950 թվականի վերջերին Ավետիսյանը զորացրվել է բանակից։ 1951 թվականին ընդունվել է և 1953 թվականին ավարտել Երևանի Ժդանովի (այժմ՝ Բրյուսովի) անվան ռուսական մանկավարժական ինստիտուտի երկամյա ուսուցչական բաժինը և աշխատանքի անցել Նորադուզի միջնակարգ դպրոցում, դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ 1955 թվականից աշխատել է Սարուխանի № 1 միջնակարգ դպրոցում։ Միաժամանակ սովորել և 1961 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Դպրոցի աշխատանքներին զուգահեռ ակտիվորեն կատարել է հասարակական հանձնարարություններ։ Նա եղել է դպրոցի ռուսաց լեզվի մեթոդմիավորման անփոփոխ նախագահը[1]։

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]