Jump to content

Գետաձիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետաձիեր
Գետաձիեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուներ
Կարգ Ոչ որոճողներ
Ընտանիք Հիպպոպոտամիդաե
Լատիներեն անվանում
Hippopotamida
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 624917
NCBI 9831

Գետաձիեր (լատին․՝ Hippopotamidae), ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի և Թզուկ գետաձի։

Արտաքին հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ։ Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ։ Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն՝ 1,5-4,5 մ, բարձրություն՝ 1-1,5 մ, քաշ՝ 160 կգ-4,5 տ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են արևադարձային անտառներում՝ ջրին մոտ, հոտերով։ Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում։ Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում։ Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով[1]։

Գետաձիերի բնաջնջված տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գետաձիեր հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետաձիեր» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետաձիեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետաձիեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 21