Գեոսմին
Գեոսմին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | (4S,4aS,8aR)-4,8a-Դիմեթիլ-1,2,3,4,5,6,7,8-օկտահիդրոնավթալին-4a-oլ |
Ավանդական անվանում | գեոսմին |
Քիմիական բանաձև | C₁₂H₂₂O |
Մոլային զանգված | 3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Եռման ջերմաստիճան | 270 - 271 °C (543 - 544 K) °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 19700-21-1 |
PubChem | 29746 |
EINECS համար | 243-239-8 |
SMILES | CC1CCCC2(C1(CCCC2)O)C |
ЕС | 243-239-8 |
ChEBI | 27642 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Գեոսմինը օրգանական միացություն է, որն ունի վառ արտահայտված հողային համ և հոտ, որն արտադրվում է ակտինոբակտերիաների մի տեսակի կողմից, և սրանով է պայմանավորվում բազուկի հողային համը ինչպես նաև անձրևի ժամանակ առաջացող ուժեղ հոտը (պետրիքոր) որն ի հայտ է գալիս չոր եղանակից հետ, երբ անձրև է տեղում և հողային շերտը խառնվում է[2]։ Քիմիական տեսանկյունից այն բիցիկլիկ սպիրտ է, որը հանդիսանում է դեկալինի ածանցյալ։ Իր անվանումը ստացել է Հունարեն γεω- "երկիր" և ὀσμή "բույր" բառերի համադրումից։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեոսմինը արտադրվում է գրամ-դրական բակտերիաներ Ստրեպտոմիցետների կողմից և արտազատվում է երբ դրանք ոչնչանում են. Այն բնակավայրերը, որտեղ ջրային պաշարները կախված են մակերեսային ջրերից, հաճախ կարող են նկատել տհաճ համ ունեցող ջրերի շրջաններ, որոնք պայմանավորվում են այդ բակտերիաների մեծաքանակ անկմամբ, և դրա հետևանքով ջրային պաշարների մեջ գեոսմինի մեծ քանակների արտազատմամբ։ Թթվային միջավայրում գեոսմինը քայքայվում է՝ առաջացնելով անհոտ միացություններ[3]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու քիթը ծայրահեղ զգայուն է գեոսմինի նկատմամբ, և կարող է ֆիքսել դրա անգամ 5 տրիլիոնի բաժին կոնցենտրացիան[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOSMIN
- ↑ The earth's perfume, Protein Spotlight, Issue 35, June 2003.
- ↑ Gerber, NN; Lechevalier, HA (November 1965). «Geosmin, an earthly-smelling substance isolated from actinomycetes». Applied microbiology. 13 (6): 935–8. PMC 1058374. PMID 5866039.
- ↑ Polak, E.H.; Provasi, J. (1992). «Odor sensitivity to geosmin enantiomers». Chemical Senses. 17: 23. doi:10.1093/chemse/17.1.23.
Այլ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bear, I.J.; R.G. Thomas (1964). «Nature of argillaceous odour». Nature. 201 (4923): 993–995. doi:10.1038/201993a0.
- Bear, I.J.; R.G. Thomas (1965). «Petrichor and plant growth». Nature. 207 (5005): 1415–1416. doi:10.1038/2071415a0.