Jump to content

Գեոէկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեոէկոլոգիան բարդ գիտություն է էկոլոգիայի և աշխարհագրության խաչմերուկում։

Տերմինի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոէկոլոգիայի ծագումը կապում են գերմանացի աշխարհագրագետ Կարլ Տրոլլի անվան հետ (1899-1975), որը դեռևս 1930 -ական թվականներին էկոհամակարգերի ուսումնասիրությունների ժամանակ համադրելով էկոլոգիական և աշխարհագրական ուսումնասիրությունները՝ հասկանում էր, որ այն բնական գիտությունների մասնաճյուղերից է։ Նրա կարծիքով «գեոէկոլոգիա» և «լանդշաֆտային էկոլոգիա» տերմինները հոմանիշներ էին։ Ռուսաստանում, 1970 թ-ից գեոէկոլոգիա տերմինը սկսվեց համատարած օգտագործվել, ի հիշատակում հայտնի խորհրդային աշխարհագրագետ Վ. Բ. Սոչավոյին ¥1905-1978¤։ Որպես առանձին գիտություն վերջնականապես ձևավորվել է ХХ դարի 1990-ական թվականներին։ Սակայն պարադոքսալ է այն, որ այդ տերմինի պարզ և հստակ սահմանումը մինչ այժմ չի ստացվել։ Գեոէկոլոգիայի օբյեկտներն ու խնդիրները ձևակերպվում են տարբեր ձևերով, շատ հաճախ տարբեր են։ Գործնականում, առավել ընդհանրացված, նրանք հիմնականում ուսումնասիրում են շրջակա միջավայրի վրա անթրոպոգեն բացասական ազդեցությունները։ «Երկրաէկոլոգիա» հասկացությունը լայն իմաստով ընդգրկում է տարբեր գիտական ուղղություններ և գործնական հիմնախնդիրներ։ Կապված այն բանի հետ, որ երկրաէկոլոգիան ներառում է բնության և հասարակության տարբեր տեսակետներ, դիտարկվում են նրա առարկայի, օբյեկտի և բովանդակության տարբեր մեկնաբանումներ։ Սահմանված չեն երկրաէկոլոգիական հետազոտությունների հարցերի շրջանակը, չի գործում համընդհանուր մեթոդաբանության և տերմինաբանության բազա։

Երկրաէկոլոգիայի ուղղությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է առանձնացնել «Երկրաէկոլոգիա» տերմինի հասկացության, այս գիտության առարկայի, նպատակների և խնդիրների առնվազն երկու հիմնական ուղղություն.

  1. Երկրաէկոլոգիան դիտարկվում է որպես երկրաբանական միջավայրի էկոլոգիա։ Այս մոտեցմամբ երկրաէկոլոգիան ուսումնասիրում է երկրաբանական միջավայրի օրինական կապերը ուղիղ և հակադարձ բնական միջավայրի այլ բաղադրիչների հետ՝ մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի, գնահատում է մարդու գործունեության ազդեցությունը իր բոլոր դրսևորումներով և դիտարկվում է որպես գիտություն երկրաբանության, կենսաբանության, էկոլոգիայի և երկրաքիմիայի խաչմերուկում։
  2. Երկրաէկոլոգիան դիտարկվում է որպես գիտություն, որն ուսումնասիրում է աշխարհագրական, կենսաբանական էկոլոգիական և սոցիալ-արտադրական համակարգերի փոխներգործությունը։ Այս դեպքում երկրաէկոլոգիան ուսումնասիրում է բնօգտագործման էկոլոգիական ասպեկտները, մարդ և բնություն փոխհարաբերությունների հարցերը, նրա համար բնութագրական է էվոլուցիոն մոտեցման սինէներգետիկ և համակարգված պարադիգմաների ակտիվ օգտագործում։

Գոյություն ունեն երկրաէկոլոգիայի վերաբերյալ այլ մոտեցումներ ևս։ Այսպես, կարելի է առանձնացնել տարբեր մոտեցումներ կախված այն բանից, թե հեղինակը որ գիտությունն է (աշխարհագրություն, թե էկոլոգիա) երկրաէկոլոգիայի հիմքում դնում։ Մի շարք հեղինակներ երկրաէկոլոգիան դիտարկում են նաև որպես էկոլոգիացված աշխարհագրություն, որը ուսումնասիրում է գյուղատնտեսության հարմարվողականությունը տվյալ լանդշաֆտին։ Մյուսները գտնում են, որ դրա հիմքում էկոլոգիան է, որտեղ ուսումնասիրվում են բիոտիկ- աբիոտիկ բաղադրիչների փոխներգործության հետևանքները։

Շատ գիտնականներ երկրաէկոլոգիան համարում են ժամանակակից զարգացման և մի շարք գիտությունների (աշխարհագրական, երկրաբանական, հողային և այլն) զարգացման և սինթեզի արդյունք։ Այս հեղինակները հանդես են գալիս գեոէկոլոգիայի մասին լայն պատկերացումներով, որպես էկոլոգիական ուղղության անբաժանելի գիտություն, որը ուսումնասիրում է բարձր մակարդակի կազմակերպությունների անթրոպոգեն փոփոխվող էկոհամակարգերի գործունեության օրինաչափությունները։

Մասնագիտությունները գեոէկոլոգիայի հիման վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկրաէկոլոգիա» -ն (25.00.36) միջդիսցիպլինար գիտական ուղղություն է, որը միավորում է կազմի, կառուցվածքի, հատկությունների, գործընթացների, երկրի երկրաբանական ոլորտի ֆիզիկական և երկրաքիմիական ոլորտների ուսումնասիրությունները, որպես մարդու և այլ օրանիզմների բնակարան։ Գեոէկոլոգիայի հիմնական խնդիրն է ուսումնասիրել երկրաոլորտի թաղանթի կենսաբանական ռեսուրսների փոփոխությունը, որոնք բնական և մարդածին գործոնների ազդեցության տակ են, նրանց պահպանությունը, ռացիոնալ օգտագործումն ու վերահսկողությունը՝ ներկա ու ապագա սերունդների համար անվտանգ շրջակա միջավայրի ապահովման համար։

Հարակից մասնագիտություններ

Գործնականում հարակից են համարվում բոլոր այն մասնագիտությունները, որոնք առնչվում են երկրաբանահանքային, տեխնիկական ու աշխարհագրական գիտություններին և էկոլոգիան(03.00.16)։

Ուսումնասիրության ոլորտը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1) Գլոբալ երկրաբանական կենսաապահովման ցիկլեր՝ ուսումնասիրում է երկրի երկրաբանական թաղանթի դերը ածխածնի, ազոտի և ջրի գլոբալ շրջապտույտում։
  • 2) Գլոբալ երկրադինամիկան և նրա ազդեցությունը կենսոլորտի կազմի, կառուցվածքի էվոլյուցիայի վրա։ Էկոլոգիական ճգնաժամերը Երկրի պատմության մեջ։ Պատմական վերակառուցում և կլիմայի ու բնության ժամանակակից փոփոխությունների կանխատեսում։
  • 3) Երկրաբանական թաղանթի ազդեցությունը կլիմայի փոփոխության և էկոլոգիական պայմանների, երկրաֆիզիկական և երկրաքիմիական դաշտերի, երկրի աշխարհագրատնտեսական ակտիվ գոտիների վրա։
  • 4) Գլոբալ և ռեգիոնալ էկոլոգիական ճգնաժամեր։
  • 5) Մարդկության գոյատևման ռազմավարության միջդիսցիպլինար տեսակետներ և գիտական հիմքերի վրա կարգավորել շրջակա միջավայրի որակը։
  • 6) Բնական միջավայրը և նրա փոփոխությունները ուրբանիզացիայի և տնտեսական՝ այդ թվում նաև հանքարդյունահանման, մարդու գործունեության հողերի, ժայռերի, մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական և ռադիոակտիվ աղտոտում, վտանգավոր տեխնոգեն գործընթացների առաջացումն ու զարգացումը, հողերի դեգրադացիան, ստորգետնյա ջրերի նվազեցում ազդեցությամբ։
  • 7) ժամանակակից լանդշաֆտների բնութագրումը, վիճակի գնահատումն ու կառավարումը։
  • 8) Ջրային, օդային, հողային, ռեկրեացիոն, երկրի հանքային և էներգետիկ ռեսուրսների պահպանություն և ռացիոնալ օգտագործում գիտականորեն հիմնավորված ձևով, հողերի վերականգնում և ռեկուլտիվացում, ռեսուրսախնայողություն և թափոնների կառավարում։
  • 9) Կենսաբազմազանության երկրաէկոլոգիական տեսակետներ։
  • 10) Բնական-տեխնիկական համակարգերի երկրաէկոլոգիական տեսակետներ։
  • 11) Գեոէկոլոգիական մոնիթորինգ և էկոլոգիական անվտանգության ապահովում։ Վտանգավոր բնական և տեխնա-բնական գործընթացների զարգացման դինամիկա, մեխանիզմ, գործոններ և օրինաչափություններ։ Դրանց զարգացման կանխատեսում, վտանգի և ռիսկի գնահատում, ռիսկի կառավարում, աղետալի հետևանքների նվազեցման կանխարգելիչ գործընթացներ, տարածքների, շենքերի և շինությունների ճարտարա գիտական պաշտպանություն։
  • 12)Ռադիոակտիվ, թունավոր և այլ թափոնների երկրաէկոլոգիական անվտանգ հիմքերով հեռացումը, պահեստավորումն ու վերացումը։
  • 13) Տարածաշրջանների կայուն զարգացման երկրաէկոլոգիական տեսակետները։
  • 14) Տարածքների երկրաէկոլոգիական գնահատականը՝ երկրաէկոլոգիական քարտեզագրման ժամանակակից մեթոդներ և տեխնիկա, մոդելավորում, գեոտեղեկատվական համակարգերը և տեխնոլոգիաները, տվյալների բազաները, գիտական հիմքերի վրա պետական էկոլոգիական փորձաքննություն և վերահսկողության մշակում։
  • 15) Բնական և տեխնիկական համակարգերի՝ այդ թվում նաև ագրոհամակարգերի տեսություն, մեթոդներ, իրավիճակի գնահատման, պահպանման, վերականգնման, և կառավարման տեխնոլոգիաներ և տեխնիկական(այդ թվում շինարարական) միջոցներ։
  • 16)Էկոլոգիապես և տեխնիկապես անվտանգ հատուկ կոնստրուկցաներ, հարմարություններ, շինարարական տեխնոլոգիաներ և օբյեկտների ու համակարգերի գործունեության ռեժիմներ բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, էկոլոգիապես անվտանգ քաղաքաշինություն։
  • 17) Տեխնիկական միջոցներ, տեխնոլոգիաներ և հարմարություններ շրջակա միջավայրի փոփոխությունների և նրա պահպանության կանխատեսման համար, շրջակա միջավայրի վրա անբարենպաստ բնական և տեխնոգեն ազդեցությունները տեղայնացնելու և լիկվիդացնելու համար։
  • 18) Շրջակա միջավայրի կարգավորման և մոնիթորինգի տեխնիկական միջոցներ։
  • 19) Արդյունաբերական, թունավոր և ռադիոակտիվ թափոնների անվտանգ օգտահանման և թաղման տեխնիկական միջոցներ և մեթոդներ։
  • 20) Բնօտագործման գործընթացում օգտագործվող՝ գոյություն ունեցող և ստեղծվող տեխնոլոգիաների, նախագծերի և շինությունների, էկոլոգիական անվտանգության գնահատման տեսություն և մեթոդներ։
  • 21) Էկոլոգիական անվտանգությանը սպառնացող արտակարգ իրավիճակների արագ հայտնաբերման, պատճառների հետազոտման և հետևանքների կանխատեսման մեթոդներ և տեխնիկական միջոցներ։
  • 22) Պետական նորմավորման և բնօգտագործման ու շրջակա միջավայրի վիճակի գնահատման ստանդարտների զարգացումն ու կատարելագործումը։
  • 23) Էկոլոգիական կրթության գիտամեթոդական հիմքերի և սկզբունքների մշակում։

Գիտության ճյուղերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեխնիկական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 1, 15-22, 23)
  • Քիմիական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 2, 5, 6, 8, 10, 12, 14, 22, 23)
  • Երկրաբանական- հանքագիտական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 1-6, 8-14, 22, 23)
  • Աշխարհագրական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 1-11, 13-15, 22, 23)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]