Գենջի գավառ
Գավառ | |
---|---|
Գենջ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Այլ անվանումներ | Արշեն, Արշու, Գենչ, Գինչ, Գինջ, Կենճ, Կինճ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 66 197[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1] |
Տեղաբնականուն | գենջեցի |
Ժամային գոտի | UTC 3 |
Գենջ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում` նրա հյուսիսարևմտյան կողմում, Արածանիի հովտում։ Վարչական կենտրոնը Գենջ գյուղաքաղաքն է։ Գենջը մոտավորապես համապատասխանում է Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառի տարածքին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիթլիսի գավառը գրավում էր Բիթլիսի վիլայեթի հյուսիսարևմտյան մասը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Գենջն ուներ 66 197 բնակիչ։
1895 թվականի կոտորածների ժամանակ 18 գյուղերի հայերը բռնի մուսուլմանացվեցին։ 1915-1916 թ թվականի ժամանակ գավառը զրկվեց հայությունից։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել էր 17-րդ դարում՝ որպես «Գենջի հյուքյումեթություն» (մուսուլմանական ժառանգական ֆեոդալական իշխանություն)՝ Դիարբեքիրի փաշայության ենթակայությամբ։ Ի սկզբանե Տարածվում էր Վանա լճից արևմուտք, Արածանի գետի հովտում։ Հետագայում մտնում էր Բիթլիսի նահանգի կազմի մեջ[2]։
XIX դարի վերջերին գավառը բաժանված էր 4 գավառների, որոնք միասին ունեին 423 գյուղ[1]։
Գենջի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 835-836
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 836 — 992 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|