Jump to content

Գավառի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Գավառ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀեքյարիի գավառ
Այլ անվանումներԳավեռ, Գեվար, Գեվեռ, Գյավառ, Գյավեռ, Կեվեռ, Կյավառ, Կյավար
Բնակչություն26200 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմքրդեր, ասորիներ, հայեր
Տեղաբնականունգավառցի
Ժամային գոտիUTC 3

Գավառ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում։ Գտնվում էր Մեծ Զաբ գետի վտակ Գավառ-սուի (Նեհի-չայ) հովտում։ Վարչական կենտրոնը Գավառ գյուղաքաղաքն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակը տարածվում էր Վանա լճից հարավ-արևելք և սահմանակից էր հյուսիսից՝ Աղբակի գավառակին, արևելքից՝ Ուրմիային, արևմուտքից՝ Ջուլամերկի գավառակին։

Գավառն իր տարածքով մոտավորապես համապաստխանում է Որսիրանք և Փոքր Աղբակ գավառներին։

Տարածքի մի մասը դաշտային է, իսկ մյուսը՝ լեռնային։ Գավառակը հարուստ է ջրով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 26200 բնակիչ, որից 2000-ը՝ հայեր։ Բնակչության մեծամասնությունը ասորիներ և քրդեր էին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը մեծ մասամբ արհեստավորներ ու առևտրականներ էին։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին բաղկացած էր 5 գյուղախմբից, որոնք բոլորը միասին ունեին 260 գյուղ[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 798
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն