Jump to content

Գասպար Նոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասպար Նոե
ֆր.՝ Gaspar Noé
Ծնվել էդեկտեմբերի 27, 1963(1963-12-27)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
ԿրթությունԼուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Արգենտինա և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, մոնտաժող, կինոդերասան, օպերատոր-բեմադրիչ, գրող, պրոդյուսեր և դերասան
Ոճ(եր)արտհաուս
ԱմուսինLucile Hadžihalilović?
Պարգևներ
IMDbID ID 0637615

Գասպար Նոե (ֆր.՝ Gaspar Noé, ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 27–ին, Բուենոս Այրես, Արգենտինաֆրանսիացի և արգենտինացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային հռչակ է ստացել 2002 թվականին, այնուհետև թողարկվել է «Անդարձելիություն» ֆիլմը, գլխավոր դերերում՝ Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը[4]։ Մրցութային ծրագրերի, առաջատար միջազգային կինոփառատոների բազմակի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուենոս Այրեսում, նկարչի և սոցիալական աշխատողի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Բուենոս Այրեսում և Նյու Յորքում, 12 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա, Փարիզ։ 17 տարեկանում ընդունվել է Լուի Լյումերի քոլեջը, ավարտելով այն, կինեմատոգրաֆիայի մեջ ներգրավման փոխարեն, որոշել է շարունակել կրթությունը Փարիզի Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

1985 թվականին ստանձնել է արգենտինացի ռեժիսոր Պինո Սոլանասի «Տանգո․ Գարդելի վտարումը» ֆիլմի նկարահանման օգնականի պաշտոնը։ Նկարահանումների ընթացքում ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լյուսիլ Հաձիհալիլովիչի հետ։ Քիչ հետո նա նկարահանել է «Տինգարելլա դի Լունա»՝ առաջին 18 րոպեանոց տեսարանը։ 1988 թվականին նա կրկին ստանձնել է Պինո Սոլանասի «Հարավ» ֆիլմի նկարահանման օգնականի դերը։

1991 թվականին նկարահանել է կարճամետրաժ «Լեշ» ֆիլմը, որը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մի շարք մրցութային ծրագրերի և արժանացել է քննադատների դրական արձագանքներին[5]։ 1993 թվականին որոշել է նկարահանել այս ֆիլմի ընդլայնված տարբերակը, սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով, մտադրվել է հրաժարվել։ 1997 թվականին ընկերոջ խնդրանքով էպիզոդիկ դեր է խաղացել ռեժիսոր ժան Կունենի «Դոբերման» ֆիլմում։

1998 թվականին նկարահանել է առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մեկը բոլորի դեմ»։ Ֆիլմը ներկայացվել է Կաննում 1998 թվականին, որտեղ շահել է մրցանակ՝ Mercedes-Benz Award, ինչպես նաև հատուկ մրցանակ, մի շարք ֆրանսիացի լրագրողների կողմից[6]։

2001 թվականի օգոստոսին ավարտվել է «Անդարձելիություն» ֆիլմի նկարահանումները, գլխավոր դերերում են Մոնիկա Բելուչին, Վենսան Կասելն ու Ալբերտ Դուպոնտելը։ Ֆիլմը ներկայացված է տարբեր երկարությամբ կտրված տասներեք դրվագներից։ Սա մի հղի կնոջ և իր ընկերոջ պատմություն է, որը պատմվում է հակառակ ժամանակագրական կարգով՝ ողբերգական ավարտից հետո, հանդիսատեսը տեսնում է այն պահը, երբ հերոսները երջանիկ էին և անխախտ։ Բոլոր տեսարաններում գրեթե հնչում է նույն արտահայտությունը, որը վերջում բերում է այդ եզրակացությանը՝ «Ժամանակը ոչնչացնում է ամեն ինչ» ("Le temps detruit tout")։ Ցուցադրվել է 2002 թվականին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[7], ֆիլմը սկանդալ է առաջացրել երկու տեսարանների առկայության պատճառով։

2006 թվականին «8» ծրագրի շրջանակներում, միավորելով 8 ռեժիսորների ջանքերը, ուշադրություն է դարձվել հազարամյակի զարգացման ութերորդ նպատակին, Բուրկինա Ֆասո պետությունում ՁԻԱՀ–ի համաճարակի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելով։

2009 թվականին նկարահանել է նոր ֆիլմ՝ «Մուտքը դատարկություն», պատմելով գիշերային պարողի, կյանքի միջև ճանապարհորդության և թրաֆիքինգի զոհերի մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում։ Պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի շրջանակներում 2009 թվականին[8]։ Ֆիլմը կինոէկրանի վրա ցուցադրվել է 2010 թվականին, ընդ որում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ցուցադրվել է կրճատ տարբերակը[9][10]։

2011 թվականից սկսած ռեժիսորը աշխատել է «Յոթ օր Հավանայում» ֆիլմի դրվագներից մեկի ստեղծման վրա, որը էկրանի վրա ցուցադրվել է 2012 թվականին։

Հարցազրույցներից մեկում Գասպար Նոեն հայտնել է, որ պատրաստվում է նկարահանել էրոտիկ ֆիլմ 3D ձևաչափով։ Այս ծրագիրը իրականացվել է 2014-2015 թվականներին, երբ նկարահանվել, և հանրությանն է ներկայացվել «Սեր» (Love) ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, մրցույթից դուրս, ինչպես սովորաբար պատահում է Նոեի հետ, ֆիլմն առաջացրել է բևեռային կարծիքներ։ Սա պատմություն է երիտասարդ ամերիկացու՝ Մերֆիի մասին, ով մեկնել է Փարիզ, երազելով դառնալ ռեժիսոր։ Այս քաղաքում նա հանդիպել է Էլեկտրա անունով մի կնոջ, ում սիրել է, սակայն նրան թողել է, քանի որ ունեցել է ուրիշ սիրուհիներ։ Ֆիլմը պարունակում է բազմաթիվ չափազանց բացահայտ էրոտիկ տեսարաններ, ընդ որում, դերասանները իրականում սեքսով են զբաղվել տեսախցիկի առաջ, այլ ոչ թե նմանակեղծել։

2018 թվականին հանրությանը ներկայացվեց Գասպար Նոեի նոր ֆիլմը, որի անավանումն էր «Էքստազ»։ Այս ֆիլմը գրեթե ամբողջովին կազմված է մեկ տեսարանից, որտեղ ֆիլմի կեսը նախաբան է։ Ֆիլմի կեսից նոր գրվում է ֆիլմի անվանումը։ Նախաբանում դիտողը իմանում է, որ ֆիլմի գլխավոր հերոսները պարողներ են, որոնք պետք է մեկնեն ԱՄՆ շրջագայության։ Բայց փորձի ժամանակ, երբ նրանք որոշում են մի փոքր հանգստանալ, ինչ որ մեկը թմրանյութ է ավելացնում խմիչքների մեջ, որից հետո սկսվում է ֆիլմը։

Բացի այդ, ռեժիսորը ձգտել է ստեղծել վավերագրական ֆիլմի գաղափարներ[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի ֆիլմի անուն Պաշտոնական անուն Դեր
1998 «Մեկը բոլորի դեմ» Seul contre tous ռեժիսոր, սցենարիստ
2002 «Անդարձելիություն» Irréversible ռեժիսոր, սցենարիստ
2008 «Մուտքը դատարկություն» Enter the void ռեժիսոր, սցենարիստ
2015 «Սեր» Love ռեժիսոր, սցենարիստ
2018 «Էքստազ» Climax ռեժիսոր, սցենարիստ
2019 «Հավերժական լույս» Lux Æterna ռեժիսոր, սցենարիստ
2021 «Հորձանուտ» Vortex ռեժիսոր, սցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 cinenacional.com (իսպ.) — 2001.
  2. filmportal.de — 2005.
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. «Interview, « je ne suis pas français, je n'ai pas de passeport.»» (ֆրանսերեն). Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Awards for Carne (1991) at IMDbPro» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Awards for Seul contre tous (1998) at IMDbPro» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. «Awards for Irréversible (2002) at IMDbPro» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «Awards for Enter the Void (2009) at IMDbPro» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Enter the Void». bbfc.co.uk. British Board of Film Classification. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Erickson, Steve (2010 թ․ սեպտեմբերի 21). «'Enter the Void' Director Gaspar Noe Talks Sex, Drugs and Narrative Cinema». wsj.com. Dow Jones & Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Brandon Harris (20.07.2010). «THE TRIP» (англ.). Filmmaker Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գասպար Նոե» հոդվածին։