Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալուստ Փայլակի Գամազյան (հոկտեմբերի 12, 1945(1945-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2016(2016-02-27), Երևան, Հայաստան), հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։
- 1964—1969 — աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ որպես ինժեներ-շինարար։
- 1969—1976 — աշխատել է պրորաբ, ավագ պրորաբ, տեղամասի պետ Հայկական ԽՍՀ շինարարության նախարարության համակարգում։
- 1976—1979 — աշխատել է որպես Երքաղխորհրդի կոմունալ տնտեսությունների վարչության ավագ ինժեներ։
- 1979—1991 — աշխատել է որպես ջրային կառույցների օգտագործման վարչության պետի տեղակալ, ՀԽՍՀ առևտրի նախարարի տեղակալ։
- 1991թ. - ից եղել է «Հայպետնախագիծ» միավորման նախագահ։
- 1996—1998 — եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։
- 1995—1999 — եղել է ԱԺ պատգամավոր, ինչպես նաև Ֆինանսաբյուջետային, վարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական։