Jump to content

Գազլայթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Բերգմանը «Գազային լույս» ֆիլմում (1944)

Գասլայթինգ (անգլերեն ` Gaslighting), խոսակցական բառ է, որի հստակ սահմանում` մանիպուլացնել մեկին այնպես, որ նա հարցականի տակ դնի իրականության իր սեփական ընկալումը[1][2]։  Տերմինը, որն առաջացել է 1944 թվականին նկարված ամերիկյան Gaslight (հայերեն` գազի լույս) ֆիլմից, մտել է խոսակցական անգլերեն 2010ական թվականների կեսերին։ «Մերիամ Վեբսթեր» բառարանը սահմանում է այն որպես մարդու սեփական հիշողության պատրանք, իրականության ընկալում, կամ մտավոր կայունություն։ 2022 թվականին Վաշինգտոն Փոստում այն անվանվել է որպես «trendy buzzword», որը հաճախ ավելի շատ օգտագործվել է սովորական տարաձայնությունները նկարագրելու համար, քան այն իրավիճակները, որի սահմանումը տվել են սկզբնական շրջանում[3]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ծագել է 1938 թվականի Պատրիկ Համիլթոնի «Գազի լույս» բրիտանական թրիլլեր պիեսից, որը սկզբնաղբյուր էր 1940 թվականի բրիտանական Gaslight ֆիլմի համար։ Ֆիլմն այնուհետև վերանկարահանվել է 1944 թվականին Ամերիկայում, նույնպես «Գազի լույս» վերնագրով, և հենց այս ֆիլմն է այն ժամանակից ի վեր դարձել տերմինի հիմնական հղումը[4][5][6]։ Այն տեղի է ունենում Վիկտորիանական դարաշրջանի Լոնդոնի վերնախավում։ Ֆիլմը պատմում է մի թվացյալ բարեկիրթ ամուսնու մասին, որը ստում և մանիպուլացնում է  իր ժառանգորդ կնոջը` նրան մեկուսացնելու համար, համոզելով նրան, որ նա հոգեկան վատ վիճակում է, որպեսզի կարողանա գողություն անել նրանից[7]։ Պատմության մեջ ամուսինը թաքուն թուլացնում և լուսավորում է ներսում գազով աշխատող լույսը, բայց պնդում է, որ իր կինը պատկերացնում է դա՝ ստիպելով նրան մտածել, որ խելագարվում է[8]։ «Գազի լույս» տերմինն ցանկացած համատեքստում ինքնին չի նշվում ոչ սցենարում, ոչ  ֆիլմերում և ոչ էլ պիեսում։

Gaslighting բառի գերունդ ձևը առաջին անգամ օգտագործվել է 1950ականներին, մասնավորապես «Բըրնսի և Ալենի Շոուն» հաղորդման էպիզոդներից մեկում։ Նյու Յորք Թայմսում առաջին անգամ օգտագործվել է 1995 թվականին, Մորին Դոուդի հոդվածում։

Համաձայն Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի, 2021 թվականին գասլայթինգը ժամանակին վերաբերել է ծայրահեղ մանիպուլացիայի հոգեկան խանգարման հասցնելու կամ արդարացնելու gaslighting-ի զոհի հոգեբուժարանում մնալու պարտավորությունը[1]։

Այն հիմնականում անհայտ կամ էզոթերիկ տերմին էր մինչև 2010-ականների կեսերին հանրաճանաչություն ձեռք բերելը։ «The Times»-ն այն օգտագործել է միայն ինը անգամ հաջորդ 20 տարիների ընթացքում[9]։ Այն ներթափանցել է անգլերեն բառապաշար և այժմ ավելի ընդհանուր է օգտագործվում։ Մերիամ-Ուեբսթեր բառարանը սահմանում է այն որպես «հոգեբական մանիպուլացիա» որպեսզի ստիպեն ինչ-որ մեկին կասկածի տակ դնել իր «իրականության ընկալումը», հանգեցնելով «կախվածություն բռնարարից»[2]։

Տերմինը դարձել է շատ հայտնի։ «American Dialect Society»-ն (Ամերիկյան բարբառային միությունը) անվանել է gaslight-ը 2016-ի «ամենաօգտակար» նոր բառը։ Օքսֆորդի համալսարանի մամուլը ընդգրկել է գասլայթինգը 2018-ի ամենահայտնի նոր բառերի իր ցուցակում երկրորդ տեղը[10]։

Ինքնաօժանդակման և սիրողական հոգեբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Gaslighting-ը տերմին է, որն օգտագործվում է ինքնօժանդակման և սիրողական հոգեբանության մեջ՝ նկարագրելու դինամիկան, որը կարող է առաջանալ անձնական հարաբերություններում (ռոմանտիկ կամ ծնողական) և գործնական հարաբերություններում[11][12]։

Գասլայթինգը ներառում է երկու կողմ. «գասլայթըր» (gaslighter) որը համառորեն սուտ պատմություն է ներկայացնում՝ մանիպուլացնելու համար, և «գասլայթիդ» (gaslighted), որը պայքարում է իր անհատական ինքնավարությունը պահպանելու համար[13][14]։ Գասլայթինգը սովորաբար արդունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է անհավասար ուժի դինամիկա կամ երբ զոհը հարգանք է ցուցաբերել գասլայթըրի նկատմամբ[15]։

Գասլայթինգը տարբերվում է անկեղծ հարաբերությունների անհամաձայնությունից, որը և տարածված է և կարևոր հարաբերություններում։ Գասլայթինգը առանձնանում է նրանցով, որ

  • Մի կողմը հետևողականորեն սում է և հաշվի առնում մյուսի կողմի տեսակետը,
  • Մի կողմը հետևողականորեն հերքում է մյուսի տեսակետը, պնդելով, որ սխալ է, կամ ասելով, որ իր հուզական արձագանքը անտրամաբանական է կամ դիսֆունկցիոնալ։

Գասլայթինգը սովորաբար տեղի է ունենում երկար ժամանակ, այլ ոչ թե մեկ անգամ:։ Ժամանակի ընթացքում լսող կողմը կարող է դրսևորել ախտանիշներ, որոնք հաճախ կապված են տագնապային խանգարումների, դեպրեսիայի կամ ցածր ինքնագնահատականի հետ։ Գասլայթինգը տարբերվում է իրական հարաբերությունների կոնֆլիկտից, նրանով, որ մի կողմը մանիպուլացնում է մյուսի ընկալումները[16]։

Հոգեբուժության և հոգեբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասլայթինգ բառը (նկատի ունենալով վերը նշված սիրողական հոգեբանության բաժնում նկարագրված վարքագիծը) երբեմն օգտագործվում է բժշկական գրականության մեջ, սակայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից համարվում է խոսակցական բառ[1][17]։

1970-ական թվականներից ի վեր տերմինը օգտագործվել է հոգեվերլուծական գրականության մեջ՝ նկարագրելու «բրեյնվոշինգի գիտակցված մտադրությունը»։

Բարտոնը և Ուայթհեդը 1969 թվականին նկարագրել են գասլայթինգի երեք դեպք՝ նպատակ ունենալով ապահովել անձի ակամա հանձնառությունը հոգեբուժարան՝ հարազատներից ազատվելու կամ ֆինանսական շահ ստանալու ցանկությամբ։ Մի կին փորձում է դատի տալ իր ամուսնուն բռնության համար, որպեսզի փախչի իր սիրեցյալի հետ, իսկ մեկ այլ կին պնդում է, որ իր ամուսինը, ով փաբի սեփականատեր էր, հարբեցող է, որպեսզի լքի նրան և տիրի պանդոկին, և ծերանոցի մենեջերին, որը լուծողականներ էր տալիս բնակչի՝ նախքան նրան հոգեբուժարան ուղարկելը թեթև դեմենցիա և անմիզապահության համար[18][19]։ 1977 թվականին, այն ժամանակ, երբ գասլայթինգի մասին հրատարակված գրականությունը դեռ սակավ էր, Լունդը և Գարդիները հրապարակեցին մի դեպքի մասին զեկույց մի տարեց կնոջ մասին, որը բազմիցս ակամայից ենթարկվել էր ենթադրյալ փսիխոզի, նրա ծերանոցի աշխատակիցների կողմից, բայց որի ախտանիշները միշտ անհետանում էին ընդունվելուց անմիջապես հետո, առանց որևէ բուժման։ Հետաքննությունից հետո պարզվել է, որ նրա «պարանոյան» եղել է ծերանոցի աշխատակիցների գասլայթինգի հետևանք, ովքեր գիտեին, որ կինը արդեն 15 տարի է տառապել է պարանոիդային փսիխոզով[19]։ «Գասլայթինգ. Ամուսինների համախտանիշ» 1988 թվականի գիտահետազոտական հոդվածը ներառում է կանանց վրա ազդեցության կլինիկական դիտարկումներ այն բանից հետո, երբ նրանց արձագանքները սխալ պիտակավորվեցին իրենց ամուսինների և տղամարդ թերապևտների կողմից[20]։ Այլ փորձագետներ նշել են, որ թերապևտների արժեքներն ու մեթոդները կարող են ինչպես վնասակար այնպես էլ օգտակար լինել հաճախորդների համար (կամ անուղղակիորեն հաճախորդի կյանքում այլ մարդկանց համար)[21][22][23]։

Իր 1996 թվականին լույս տեսած գրքում` «Գասլայթինգ, քողարկված կառավարման կրկնակի վատությունը հարցաքննությունը  այլ մեթոդները հոգեթերապիայի մեջ և վերլուծություններ», Թեո Լ. Դորբատը առաջարկում է բժիշկների կողմից ոչ ուղղորդող և հավասարազոր վերաբերմունք ու մեթոդներ և «հիվանդներին վերաբերվել որպես ակտիվ համագործակցողներ և հավասար գործընկերներ»[22]։ Նա գրում է. «Թերապևտները կարող են մեծացնել զոհի անհանգստությանը նրանց ռեակցիաները սխալ պիտակավորելու միջոցով... Ամուսնու գասլայթինգի վարքագիծը որոշ զոհերի  մոտ կարող է հանգեցնել այսպես կոչված «նյարդային պոռթկումի», և ինքնասպանության վատագույն իրավիճակներից մեկում։ Դորբատը նաև զգուշացնում է բժիշկներին հիվանդների ոչ միտումնավոր չարաշահումների մասին հոգեթերապիայի և վերլուծության մեջ հարցաքննման և գաղտնի հսկողության այլ մեթոդների կիրառման ժամանակ, քանի որ այս մեթոդները կարող են նրբորեն ստիպել հիվանդներին, այլ ոչ թե հարգել և իսկապես օգնել նրանց[22]։

Գասլայթինգի վտանգի մասին այս աճող գլոբալ իրազեկվածությունը խանդավառությամբ չի ընդունվել բոլոր հոգեբանների կողմից, որոնցից ոմանք նախազգուշացրել են, որ տերմինի չափից շատ օգտագործումը կարող է իմաստազրկել բառը և նվազեցնել նման բռնությունից առաջացած լուրջ առողջական խնդիրները։

Գասլայթինգը պահը վերահսկելու, կոնֆլիկտը դադարեցնելու, անհանգստությունը մեղմելու և կառավարելու միջոց է։ Այնուամենայնիվ, դա հաճախ շեղում է պատասխանատվությունը և ոչնչացնում դիմացինին[16]։ Ոմանք կարող են գասլայթինգ անել իրենց գործընկերներին՝ հերքելով իրադարձությունները, ներառյալ անձնական բռնությունը[24]։

Ձեռք բերովի վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասլայթինգը ձեռք բերովի հատկություն է։ Գասլայթեր են դառնում հասարակությանը դիտելով։ Նրանք տեսնում են դա, իրենք են ապրում, բացահայտում են դա և տեսնում, որ այն աշխատում է թե՛ ինքնակարգավորման, թե՛ երկկողմ կարգավորման համար[16]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գասլայթինգը ավելի տարածված է այն զույգերի մոտ, որտեղ զույգերից մեկը կամ երկուսն էլ ունեն ոչ ադեկվատ անհատականության գծեր[25], ինչպիսիք են կարճաժամկետ հոգեկան հիվանդության հետ կապված գծերը, ինչպիսիք են դեպրեսիան, նյութերից առաջացած հիվանդությունները (օրինակ՝ ալկոհոլիզմը), տրամադրության խանգարումները (օրինակ՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումըտագնապային խանգարումներ (օրինակ՝ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում), անհատականության խանգարումներ (օրինակ՝ Սահմանային անձնային խանգարում, Նարցիստիկ անձնային խանգարում և այլն), նյարդաբանական-վարքային խանգարումներ (օրինակ՝ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ) կամ վերը նշվածների համակցություն (այսինքն՝ համակցված առաջացում) և հակված են և հմուտ են համոզել ուրիշներին կասկածել սեփական ընկալումների վրա[26]։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է դուրս գալ գասլայթինգի ուժի դինամիկայից.

  • Նրանք, ովքեր գասլայթինգ են անում, պետք է հասնեն ավելի մեծ էմոցիոնալ իրազեկման և ինքնակարգավորման[16], կամ
  • Նրանք, ովքեր գասլայթինգի են ենթարկվում, պետք է սովորեն, որ ուրիշների կարիքը չունեն իրենց իրականությունը հաստատելու համար, և նրանք պետք է ձեռք բերեն ինքնավստահություն իրենց իրականությունը սահմանելու հարցում[27][16]։

Ավելի լայն օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասլայթինգը բառը հաճախ սխալ է օգտագործվում՝ նկատի ունենալով հակամարտություններն ու տարաձայնությունները[3][17][28]։ Ըստ Ռոբին փիլիսոփայության բժիշկ, Յեյլի էմոցիոնալ ինտելեկտի կենտրոնի համահիմնադիր`Ռոբին Սթերնի, «Գասլայթինգը հաճախ օգտագործվում է մեղադրական ձևով, երբ ինչ-որ մեկը կարող է պարզապես ինչ-որ բան պնդել, կամ ինչ-որ մեկը կարող է փորձել ազդեցություն ունենալ ձեզ վրա, դա չէ գասլայթինգը»[28]։

Հոգեկան առողջության որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ տերմինի ավելի լայն օգտագործումը նվազեցնում է դրա օգտակարությունը և կարող է ավելի դժվարացնել բնօրինակ սահմանման մեջ նկարագրված չարաշահման հատուկ տեսակի բացահայտումը[10][3][28]։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բժշկական գասլայթինգը» ոչ պաշտոնական տերմին է[29], որը վերաբերում է այն հիվանդներին, որոնց իրական ախտանշանները մերժվում կամ նսեմացվում են բժշկական մասնագետների կողմից, ինչը հանգեցնում է սխալ ախտորոշումների։ Կանայք և ռասայական փոքրամասնությունները ավելի հավանական է, որ այս երևույթից տուժեն[30][31][32]։

Քաղաքականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասլայթինգը ավելի հավանական է, որ արդյունավետ է, այն ժամանակ, երբ գասլայթերը ղեկավարման պաշտոն ունի[33]։

2008 թվականին «Շփոթվածության վիճակը. քաղաքական մանիպուլյացիա և հարձակում ամերիկյան մտքի վրա» գրքում հեղինակները պնդում են, որ ամերիկյան քաղաքականության մեջ գասլայթինգի տարածվածությունը սկսվել է ժամանակակից հաղորդակցության դարաշրջանից[34]։

Ասել, որ գասլայթինգը սկսել է գոյություն ունեցող ցանկացած խմբից պարզապես սխալ չէ, այն նաև բաց է թողնում մի կարևոր կետ։ Գասլայթինգը ուղղակիորեն գալիս է ժամանակակից հաղորդակցության, մարքեթինգի և գովազդային տեխնիկայի համադրումից քարոզչության վաղեմի մեթոդների հետ։ Նրանք պարզապես սպասում էին, որ իրենց բացահայտեն նրանք, ովքեր բավարար ձգտում և հոգեբանական պատրաստվածություն ունեն, որպեսզի օգտագործեն դրանք։

Տերմինը օգտագործվել է քաղաքական գործիչների և լրատվամիջոցների վարքագիծը բնութագրելու համար քաղաքական սպեկտրի և՛ ձախ, և՛ աջ կողմերում[34]։ Որոշ օրինակներ ներառում են.

  • «Gaslighting»-ը բառով նկարագրել են Ռուսաստանի գլոբալ հարաբերությունները։ Մինչ ռուս օպերատիվները ակտիվ էին Ղրիմում 2017 թվականին, ռուս պաշտոնյաները շարունակ հերքում էին նրանց ներկայությունը և շահարկում էին քաղաքական խմբերի անվստահությունը հօգուտ իրենց։
  • Թղթակից Մորին Դաուդը նկարագրել է Բիլ Քլինթոնի վարչակազմի կողմից տեխնիկայի կիրառումը Նյութ Գինգրիչին փոքր նվաստացումների ենթարկելու համար, որոնք նպատակ ունեն սադրել նրան հրապարակային բողոքներ ներկայացնել, որոնք «հիստերիկ են համարվել» 1995 թվականին[37]։
  • «Gaslighting»-ը օգտագործվել է 1970-ական և 80-ական թվականներին Արևելյան Գերմանիայում կիրառվող հոգեբանական ոտնձգության պետական մեթոդները նկարագրելու համար։ Տեխնիկաները օգտագործվել են որպես Շտազիի (պետական անվտանգության ծառայության) տարրալուծման մեթոդների մաս, որոնք նախատեսված են եղել պարալիզացնելու թշնամաբար տրամադրված բացասական (քաղաքականապես ոչ կոռեկտ կամ ապստամբ) մարդկանց կարողությունը՝ առանց նրանց անհիմն բանտարկելու, ինչը կհանգեցներ միջազգային դատապարտման[38]։

Հանրային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսությունում տերմինի ամենավաղ կիրառումներից մեկը “The Burns and Allen Show” -ի 1952 թվականի դրվագում էր "Gracie Buying Boat for George” («Գրեյսին նավ է գնում Ջորջի համար») վերնագրով[39]։

Բառը կիրառվել է "Car 54 Where Are You?" («Ավտոմեքենա 54, որտե՞ղ ես») 1962 թվականի դրվագում։ «Ի՞նչ եղավ հինգշաբթի օրվան» վերնագրով[39]։

1974 թվականի "The Six Million Dollar Man"-ը երկրորդ եթերաշրջանի դրվագում՝ «The Seven Million Dollar Man», Սթիվ Օսթինը մեղադրում է Օսկար Գոլդմանին, Ռուդի Ուելսին և բուժքույր Կարլա Պետերսոնին նրան գասլայթինգ անելու մեջ այն բանից հետո, երբ երեքն էլ փորձում են համոզել նրան, որ իր տեսած միջադեպը տեղի չի ունեցել[40]։

1994 թվականին Ռոզ Դոյլը օգտագործեց արտահայտությունը ամերիկյան հեռուստատեսության «Ֆրեյզեր» սիթքոմի «Fortysomething» դրվագում։

2000 թվականին տված հարցազրույցում «Gaslighting Abbie» (Steely Dan ալբոմ Two Against Nature) երգի հեղինակները բացատրում են, որ բառերը ոգեշնչված են Նյու Յորքում իրենց լսած «gaslighting» տերմինից, որը, նրանց կարծիքով, առաջացել է 1944 «Գազի լույս» ֆիլմից։ «Խոսքը որոշակի մտքի [մանիպուլյացիայի] կամ ինչ-որ մեկի մտքի հետ խաղալու մասին է»[41]։

2014–2016 թվականների ընթացքում BBC Radio 4The Archers սերիալը հեռարձակեց երկամյա երկար պատմություն Հելենի մասին, ով ենթարկվել էր դանդաղ այրվող հարկադիր հսկողության իր ահաբեկող, մանիպուլյատիվ ամուսնու՝ Ռոբի կողմից[42]։ Շոուն ցնցեց ունկնդիրներին՝ առաջացնելով ազգային քննարկում ընտանեկան բռնության մասին[43]։

2016 թվականին նկարահանված «Աղջիկը գնացքում» ֆիլմում Ռեյչելը տառապում է դեպրեսիայով և հարբեցողությամբ։ Սյուժեն զարգանում է Ռեյչելի անջատումների շուրջ, երբ նրա ամուսինը անընդհատ ասում է նրան, որ նա սարսափելի բաներ է արել, որոնք իրականում չի արել[44]։

2017 թվականին արտահայտությունն օգտագործվել է Հարվի Վայնշտեյնի արտասովոր արարքները նկարագրելու համար (տես՝ Հարվի Վայնշտեյնի սեռական բռնության դեպքերը և Վայնշտեյնի պատասխանը) վարկաբեկելու կանանց, որոնց նկատմամբ նա սեռական ոտնձգություններ է կատարել, նրանց պատմությունները հետաքննող լրագրողներին և հանրությանը[45]։

2018-ին NBC-ի "Days of our lives” («Մեր կյանքի օրերը») սերիալը մի ամիս տևողությամբ պատմվածք ուներ վրեժխնդրության և Գաբիի համակարգված ջանքերի մասին՝ իր լավագույն ընկերուհի Աբիգեյլին հասցնելու հոգեկան առողջության պահպանման հաստատություն։ Ի վերջո, Գաբին ուրախությամբ խոստովանեց Աբիգեյին, թե ինչ է արել իր հետ և ինչու[46]։

2019 թվականին CNN-ի գիշերային նորությունների մեկնաբանությունը՝ Anderson Cooper 360°, հեռարձակեց 24 դրվագ՝ քաղաքական գործիչների կողմից լուրերում ասված ստերի մասին։ Հատվածներն անվանվել են «Պահելով նրանց ազնիվ, մենք գասլայթը ձեզ կթողնենք, մաս __»[16]

2020 թվականին «The Chicks» քանթրի երաժշտական խումբը թողարկեց «Gaslighter» երգը մանիպուլյատիվ ամուսնու մասին[47]։

2022 թվականին Starz-ի «Gaslit» մինի սերիալը Ջուլիա Ռոբերթսի և Շոն Փենի մասնակցությամբ օգտագործում է այս տերմինը որպես վերնագիր՝ նկարագրելու Ուոթերգեյթի սկանդալի հիմքում ընկած խաբեության և իշխանության չարաշահման թեմաները, որն ի վերջո տապալեց Ռիչարդ Նիքսոնի նախագահությունը։

2022 թվականին Merriam-Webster-ը «gaslighting»-ը անվանել է որպես «Տարվա բառ»՝  ալիքների և տեխնոլոգիաներում  մեծ աճի բառի օգտագործումը մոլորության համար և բառի տարածված դառնալու խաբեության ընկալման հետևանքով[48]։

Աֆրանիուսի ավետարանը, «Բնության» կողմից գովերգված աթեիստական ռուսական աշխատությունը, որը լույս է տեսել անգլերեն 2022 թվականին, առաջարկում է քաղաքական դրդապատճառներով գասլայթինգը որպես Հիսուսի հարության վերաբերյալ քրիստոնեական հիմնարար հավատքի սկիզբ[49]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «APA Dictionary of Psychology». dictionary.apa.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Definition of GASLIGHT». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Haupt, Angela (2022 թ․ սեպտեմբերի 8). «How to recognize gaslighting and respond to it». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  4. «gaslight, v. : Oxford English Dictionary». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. Hoberman, J. (2019 թ․ օգոստոսի 21). «Why 'Gaslight' Hasn't Lost Its Glow». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  6. Wilkinson, Alissa (2017 թ․ հունվարի 21). «What is gaslighting? The 1944 film Gaslight is the best explainer». Vox (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  7. https://www.thelancet.com/journals/lanpsy/article/PIIS2215-0366(18)30024-5/abstract
  8. https://www.scientificamerican.com/article/how-gaslighting-manipulates-reality/
  9. Lund C. A., Gardiner A. Q. The Gaslight Phenomenon: An Institutional Variant(անգլ.) // British Journal of Psychiatry : journal. — Royal College of Psychiatrists, 1977. — Т. 131. — № 5. — С. 533—534. — doi:10.1192/bjp.131.5.533 — PMID 588872. subscription
  10. 10,0 10,1 «Word of the Year 2018 - Shortlist | Oxford Languages». languages.oup.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  11. «Dialogues of doubt : the psychology of self-doubt and emotional gaslighting in adult women and men | WorldCat.org». search.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  12. «Gaslighting at Work—and What to Do About It». Harvard Business Review. 2021 թ․ դեկտեմբերի 14. ISSN 0017-8012. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  13. «What is gaslighting?». NBC News (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  14. «Gaslighting : recognize manipulative and emotionally abusive people-and break free | WorldCat.org». search.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  15. Sarkis, Stephanie (2018). Gaslighting: recognize manipulative and emotionally abusive people-and break free. Boston: Da Capo Press. ISBN 978-0-7382-8465-1.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Stern, Robin (2018 թ․ դեկտեմբերի 19). «"I've counseled hundreds of victims of gaslighting. Here's how to spot if you're being gaslighted."». Vox (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  17. 17,0 17,1 Holland, Brenna (2022 թ․ նոյեմբերի 28). «How the Misuse of Gaslighting Came To Be—And Why It's Harmful». Well Good (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  18. https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(69)92133-3/fulltext. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. 19,0 19,1 Lund, C. A.; Gardiner, A. Q. (1977-11). «The Gaslight Phenomenon—An Institutional Variant». The British Journal of Psychiatry (անգլերեն). 131 (5): 533–534. doi:10.1192/bjp.131.5.533. ISSN 0007-1250.
  20. Gass, Gertrude Zemon; Nichols, William C. (1988 թ․ մարտի 1). «Gaslighting: A marital syndrome». Contemporary Family Therapy (անգլերեն). 10 (1): 3–16. doi:10.1007/BF00922429. ISSN 1573-3335.
  21. Barlow, David H. (2010). «Negative effects from psychological treatments: A perspective». American Psychologist (անգլերեն). 65 (1): 13–20. doi:10.1037/a0015643. ISSN 1935-990X.
  22. 22,0 22,1 22,2 Dorpat, Theodore L. (1996 թ․ հոկտեմբերի 28). Gaslighting, the Double Whammy, Interrogation and Other Methods of Covert Control in Psychotherapy and Analysis (անգլերեն). Jason Aronson, Incorporated. ISBN 978-1-4616-2860-6.
  23. Basseches, Michael (1997 թ․ ապրիլի 1). «A developmental perspective on psychotherapy process, psychotherapists' expertise, and "Meaning-Making Conflict" within therapeutic relationships: Part II». Journal of Adult Development (անգլերեն). 4 (2): 85–106. doi:10.1007/BF02510083. ISSN 1573-3440.
  24. Jacobson, Neil S.; Gottman, John Mordechai (1998). When men batter women : new insights into ending abusive relationships. Internet Archive. New York : Simon & Schuster. ISBN 978-0-684-81447-6.
  25. Miano, Paola; Bellomare, Martina; Genova, Vincenzo Giuseppe (2021 թ․ սեպտեմբերի 2). «Personality correlates of gaslighting behaviours in young adults». Journal of Sexual Aggression (անգլերեն). 27 (3): 285–298. doi:10.1080/13552600.2020.1850893. ISSN 1355-2600.
  26. Ph.D, Martha Stout (2006 թ․ մարտի 14). The Sociopath Next Door (անգլերեն). Harmony/Rodale. ISBN 978-0-7679-1582-3.
  27. Lindemann, Hilde (2001). Damaged Identities, Narrative Repair (անգլերեն). Cornell University Press. ISBN 978-0-8014-8740-8.
  28. 28,0 28,1 28,2 Ellen, Barbara (2019 թ․ հուլիսի 6). «In accusing all creeps of gaslighting, we dishonour the real victims». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  29. Vargas, Theresa (2022 թ․ ապրիլի 3). «Perspective | Women are sharing their 'medical gaslighting' stories. Now what?». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  30. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5361750/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  31. Hamberg, Katarina; Risberg, Gunilla; Johansson, Eva E.; Westman, Göran (2002-09). «Gender bias in physicians' management of neck pain: a study of the answers in a Swedish national examination». Journal of Women's Health & Gender-Based Medicine. 11 (7): 653–666. doi:10.1089/152460902760360595. ISSN 1524-6094. PMID 12396897.
  32. Bleicken, Benjamin; Hahner, Stefanie; Ventz, Manfred; Quinkler, Marcus (2010-06). «Delayed diagnosis of adrenal insufficiency is common: a cross-sectional study in 216 patients». The American Journal of the Medical Sciences. 339 (6): 525–531. doi:10.1097/MAJ.0b013e3181db6b7a. ISSN 1538-2990. PMID 20400889.
  33. «Gaslighting as a Manipulation Tactic: What It Is, Who Does It, And Why». CounsellingResource.com: Psychology, Therapy & Mental Health Resources (անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  34. 34,0 34,1 Welch, Bryant (2008). State of confusion : political manipulation and the assault on the American mind. Internet Archive. New York : Thomas Dunne Books. ISBN 978-0-312-37306-1.
  35. Ghitis, Frida (2017 թ․ հունվարի 10). «Donald Trump is 'gaslighting' all of us». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  36. Gibson, Caitlin (2023 թ․ մայիսի 24). «What we talk about when we talk about Donald Trump and 'gaslighting'». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  37. «Gaslighting». Golden (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  38. Carol Anne Constabile-Heming & Valentina Glajar & Alison Lewis (2021). «Citizen informants, glitches in the system, and the limits of collaboration: Eastern experiences in the cold war era». In Andreas Marklund & Laura Skouvig (ed.). Histories of Surveillance from Antiquity to the Digital Era: The Eyes and Ears of Power. Routledge.
  39. 39,0 39,1 Chetwynd, Josh (2017). Totally Scripted: Idioms, Words, and Quotes From Hollywood to Broadway That Have Changed the English Language. Lyons Press.
  40. Moder, Dick (1974 թ․ նոյեմբերի 1), The Seven Million Dollar Man, The Six Million Dollar Man, Lee Majors, Richard Anderson, Monte Markham, Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին
  41. «The Steely Dan Q&A». The Steely Dan Reader (ամերիկյան անգլերեն). 2000 թ․ փետրվարի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  42. «A cultural history of gaslighting». www.bbc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  43. Watts, Jay (2016 թ․ ապրիլի 5). «The Archers domestic abuse is classic 'gaslighting' – very real, little understood». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  44. Yahr, Emily (2021 թ․ դեկտեմբերի 3). «'The Girl on the Train': Let's discuss that twisted ending». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  45. Mehalko, Julia (2018 թ․ նոյեմբերի 17). «'Days of Our Lives': Will Gabi Hernandez Face Any Consequences For Her Actions?». Soap Dirt (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  46. Mehalko, Julia (2018 թ․ նոյեմբերի 17). «'Days of Our Lives': Will Gabi Hernandez Face Any Consequences For Her Actions?». Soap Dirt (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  47. Crone, Madeline (2020 թ․ մարտի 6). «Behind the Song: Dixie Chicks, "Gaslighter"». American Songwriter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  48. «Word of the Year 2023». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  49. Mina, Mikhail (1998-04). «In retrospect by Mikhail Mina». Nature (անգլերեն). 392 (6679): 884–884. doi:10.1038/31855. ISSN 1476-4687.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]