Jump to content

Գազիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազիրի պայուսակ, Դաղստան, 19-րդ դար

Գազիրներ (թուրքերեն՝ hazir - «պատրաստ»[1])՝ կովկասյան ժողովուրդների հրազենի պատրաստի լիցք, որը հերմետիկ փակված է գլանաձև տուփում։ Լիցքը առանձին հրացանի համար նախապես հաշվարկված վառոդ և գնդակներ է պարունակում։ Գազիրները կրում էին հատուկ գազիրի պայուսակում կամ առավել հաճախ մեկ շարքով ամրացվում էին արտաքին գլանաձև գրպանիկներում, որոնք պատրոնտաշի դեր էին կատարում։ Հետագայում դարձել են կովկասյան ժողովուրդների 19-20-րդ դարերի ազգային հագուստի անբաժանելի, դեկորատիվ մաս։ Գազիրները հիմնականում պատրաստվում էին ոսկորից, իսկ տոնական տարբերակում արծաթից։

Ռուսական բանակի կազակական զորքերը Կովկասի գրավյալ տարածքների ժողովուրդներից ռազմական հանդերձանքի շատ դետալներ են վերցրել, որոնց թվում և գազիրները։ Կրծքին ամրացված գազիրները մարտի և ռազմական երթի ժամանակ անփոխարինելի էին՝ հնարավորություն էին տալիս արագ վերալիցքավորել հրացանը, ցանկացած դիրքում կռվելիս և անձրևի տակ վառոդը չոր էին պահում[2]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սպիտակ շարժման վերջին հրամանատար բարոն Վրանգելը 1918 թվականից «Սև բարոն» մականունն էր կրում, որը կապված էր իր ամենօրյա սև, գազիրներով ցչերքեզկայի հետ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նա նախընտրում էր այդ զգետը ցանկացած այլ զինվորական զգեստի։
  • Միխայիլ Բուլգակովի «Վազք» պիեսի հերոս սպիտակ կազակական գեներալ Գրիգորի Չերնոտան իր անկման վերջին աստիճանն էր համարում արծաթե գազիրները վաճառքի հանելը Կոստանդնուպոլսում։
  • «Կովկասի գերուհին» կինոկատակերգության հերոսներից՝ կեղծ ջիգիթ Բալբեսը իր չերքեզկայի կրծքին ամրացրած գազիրներում սիգարետ և կրակվառիչ էր պահում (նման ավտոմեքենայի կրակվառիչին)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Для чего были нужны газыри». pikabu.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին. (ռուս.)
  2. 2,0 2,1 «Газыри - важный элемент кавказского военного наряда». kulturologia.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]