Գագիկ Բադալյան
Գագիկ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1980 (44 տարեկան) |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Գագիկ Մերուժանի Բադալյան (մարտի 26, 1980), ամերիկաբնակ հայ դասական, էստրադային և ժողովրդական երգիչ[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Բադալյանը ծնվել է Հայաստանում 1980 թվականին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Կատարում է դասական, էստրադային և հայկական ժողովրդական երգեր, որպես ուսուցիչ դասավանդում է վոկալ։ Վաղ տարիքում Գագիկ Բադալյանը համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Ռուսաստանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։
1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Լոս Անջելեսում, որտեղ զբաղվել է համերգներով և ձայնագրություններով։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը նա արժանացել մրցանակների և որպես մենակատար հյուրախաղերով հանդես է եկել տարբեր ազգային համույթներում, երգել է այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Հովհաննես Բադալյանը և Ռուբեն Մաթևոսյանը։ Բազմաթիվ հյուրախաղերից բացի նա հանդես է եկել երեք մենահամերգով։
1999 թվականին Բադալյանը ձայնագրել է «Սիրո երգեր» ալբոմը, իսկ 2002 թվականին թողարկում է «Ֆանտաստիկ երազներ» ալբոմը։ 2015 թվականին Պապին Պողոսյանի հետ նա նկարահանել է տեսահոլովակ՝ «Քելե լաո» անվամբ։
2016 թվականի հունվարի 28-ին Գլենդելի Ալեքս թատերասրահում կազմակերպված Հայաստանի զինված ուժերի 24֊րդ ամյակին նվիրված համերգի ժամանակ, սփյուռքում հայրենասիրական ոգին ամուր պահելու համար, Հայկական Բանակի 24֊րդ ամյակի կապակցությամբ, «Զինվոր համակարգող խորհրդի» կողմից Գագիկ Բադալյանը արժանացել է «Զինվոր հայրենյաց» մեդալով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ eMinor. «Gagik Badalyan | Pop from Glendale, CA». ReverbNation. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Gagik Badalyan on Apple Music». iTunes Store. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ The three Armenians in concert @ the Ford Amphitheatre : Gagik Badalyan, Hovhannes Shahbazyan, Armen Movsisyan. OCLC 57728197.
- ↑ Մի շարք արժանավորներ պարգևատրվեցին…;
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gagik Badalyan Արխիվացված 2023-03-18 Wayback Machine