Գաբրիել Տիրատուրյան
Գաբրիել Տիրատուրյան ռումիներեն՝ Gabriel Diradurian | |
---|---|
Ծնվել է | 1944 |
Ծննդավայր | Կոստանցա |
Վախճանվել է | 2015, հուլիսի 13 |
Վախճանի վայր | Բուխարեստ |
Մասնագիտություն | արձակագիր |
Լեզու | ռումիներեն, անգլերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռումինիա, ԱՄՆ |
Ժանրեր | Վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Մի սրիկայի նոթագրություններ |
Գաբրիել Տիրատուրյան (ռումիներեն՝ Gabriel Diradurian, դեկտեմբերի 28, 1947, Բուխարեստ, Ռումինիա - հուլիսի 13, 2015, Բուխարեստ, Ռումինիա), ռումինագիր հայ արձակագիր, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականին Կոստանցայում։ Պապերը եղել են հարուստ վաճառականներ, որոնք ունեզրկվել են, երբ Ռումինիան ԽՍՀՄ-ից կախման մեջ ընկավ։ 1950-ական թվականներին նրանց ընտանիքը տեղափոխվում է Բուխարեստ, որտեղ լիցեյն ավարտելուց հետո սովորում է Բուխարեստի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Այստեղ ուսումը կիսատ է թողնում և աշխատանքի անցնում ռումինահայ «Նոր կյանք» ամսագրի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար և սրբագրիչ։ 1973-1977 թվականներին գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք, սակայն, մերժել են տեղի հրատարակչությունները. այդ պատճառով նա թողել է Ռումինիան և մոտ երկու տասնյակ տարի բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ ռումիներենով և անգլերենով հրատարակել է մի շարք գործեր։ Վերադառնալով Ռումինիա՝ կրկին նվիրվել է գրական աշխատանքի։
Գաբրիել Տիրատուրյանի ամենաուշագրավ ստեղծագործությունը «Մի սրիկայի նոթագրություններ» վեպն է, որը գրել սկսել է 1970-ական թվականների վերջերից և անընդհատ վերամշակել է այն՝ ԱՄՆ-ում և Ռումինիայում արժանացնելով մի քանի հրատարակությունների։ Իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայկական թեմաների[1]։
Ծանաթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|