ԳՈՒՄ
Տեսակ | հանրախանութ, տեսարժան վայր, հանրային ընկերություն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Հիմնադրված է | 1893 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Պոմերանցև |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[2] |
Պաշտոնական կայք |
ԳՈՒՄ (ռուս.՝ ГУМ, Государственный универсальный магазин, մինչև 1921 թվականը[3] կոչվել է Վերին առևտրային շարքեր), առևտրի մեծ կենտրոն, հանրախանութ Մոսկվայի կենտրոնում, որը զբաղեցնում է Մոսկվայի Չինաստան-քաղաք հատվածը և դուրս գալիս Կարմիր հրապարակ։ Շինությունը մինչև 2059 թվականը վարձակալել է ռուսական Bosco di Ciliegi ընկերությունը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինա II-ի հրահանգով Իտալիայից նեոդասական ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Մոսկվայի Կարմիր հրապարակի արևելյան երկայնքով նախագծել է խոշոր առևտրի կենտրոն, որը պետք է փոխարիներ 1812 թվականին Մոսկվայի հրեդից հետո Օսիպ Բովեի կողմից նախագծված նախկին Առևտրային շարքերը[5]։
Ռուսական հեղափոխության ժամանակ կառույցն ունեցել է 1200 խանութ։ Հեղափոխությունից հետո ԳՈՒՄ-ը ազգայնացվել է։ Նոր տնտեսական քաղաքականության ժամանակահատվածում (1921-1928) ԳՈՒՄ-ը, որպես պետական հանրախանութ, Ռուսաստանում գործել է որպես սպառողների համար մանրածախ ձեռնարկության մոդել անկախ դասից, սեռից և ազգությունից[6]։
ԳՈՒՄ-ը շարունակել է օգտագործվել որպես հանրախանութ մինչև 1928 թվականին Իոսիֆ Ստալինն, այն փոխակերպվել է գրասենյակային տարածքի իր առաջին հնգամյա պլանի հանձնաժողովի համար[5]։ 1932 թվականին Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևա-Ստալինի ինքնասպանությունից հետո ԳՈՒՄ-ը կարճ ժամանակահատված օգտագործվել է որպես նրա մարմինը ցուցադրելու վայր[7]։
1953 թվականին՝ որպես հանրախանութ վերաբացումից հետո, ԳՈՒՄ-ը դարձել է ԽՍՀՄ-ի այն եզակի հանրախանութներից, որ չի ունեցել ոչ մի սպառողական ապրանքի պակաս, իսկ գնորդների հերթերը երբեմն ձգվել են Կարմիր հրապարակում[8]։
Խորհրդային միության փլուզումից հետո, ԳՈՒՄ-ը սկզբում մասնակիորեն, ապա ամբողջությամբ սեփականաշնորհվել է, ունեցել է տարբեր սեփականատերեր, նախքան «Պերեկրյոստոկ» սուպերմարկետների ընկերությունը ձեռք է բերել այն։ 2005 թվականի մայիսին ընկերության 50.25% բաժնեմասը վաճառվել է Bosco di Ciliegi ընկերությանը, որը պահպանել է կառույցի անվանումը, միայն Государственный (պետական) բառը փոխարինելով Главный (գլխավոր) բառով. ГУМ՝ «Գլխավոր հանրախանութ»։
Ճարտարապետություն, դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին առևտրային շարքեր շենքերի համալիրը կառուցվել է ճարտարապետ Ա. Ն. Պոմերանցևի նախագծով ճարտարապետ Պյոտր Շոտկովի[9] և ինժեներներ Վլադիմիր Շուխովի և Արթուր Լոլեյտի մասնակցությամբ։ Գլխավոր շենքը կառուցված է Մոսկովյան Կրեմլին զուգահեռ, գլխավոր մուտքը գտնվում է Կարմիր հրապարակի ճակատային հատվածում։ Գլխավոր մասնաշենքի հետևի հատվածը մուտք ունի դեպի Վետոշնի նրբանցք, որտեղ ևս կա խանութների առանձին մասնաշենք։ Գլխավոր շենքն ունի պասաժ տեսք և խանութները դասավորված են լայն անցում-սրահների հարկաբաժինների երկայնքով։ Շենքն ունի 16 մասնաշենք, միացած է երեք երկայնական և երեք լայնակի սրահների («գծեր») միջոցով[10]։
Շենքը կառուցված է ռուսական վերածննդի ճարտարապետության ոճով. գլխավոր մուտքի երկվորյակ աշտարակները համահունչ են հարակից պատմական թանգարանի շենքին։ Երեք երկայնական հատվածներից բաղկացած եռահարկ հսկայական շենքում կան ավելի քան հազար խանութներ։ Ի լրումն պասաժների՝ շենքն ունի երեք մեծ դահլիճներ։ Արտաքին հարդարանքներում օգտագործվել է գրանիտ, մարմար, ավազաքար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «В. Г. Шухов (1853-1939). Искусство конструкции.» Արխիվացված 2007-02-12 Wayback Machine, Райнер Грефе, Արխիվացված 2007-11-22 Wayback Machine Оттмар Перчи, Ф. В. Шухов, М. М. Гаппоев и др., 192 стр., «Мир», Москва, 1994.
- «Владимир Григорьевич Шухов. Первый инженер России.», Е. М. Шухова, 368 стр., Изд. МГТУ, Москва, 2003.
- Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, Нащокина, Мария Владимировна, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 29-30. — 512 с. — ISBN 5-274-01624-3
- Москва, которая есть. 100 примеров научной реставрации XXI века / Отв. ред. И. А. Савина, М. В. Ляпина, Е. И. Степанова. — М.: ОГИ, 2012. — С. 258-261. — 319 с. — ISBN 978-5-94282-690-1
- Киприн, В. А., Малыгин, С. М., Тончу Е. А. От лавок до пассажей. — М.: Издательский Дом ТОНЧУ, 2014. — 584 с. — ISBN 978-5-91215-092-0
- «Vladimir G. Suchov 1853-1939. Die Kunst der sparsamen Konstruktion.», Rainer Graefe Արխիվացված 2007-11-22 Wayback Machine und andere, 192 S., Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, 1990.
- «Arkhitektura i mnimosti»: The origins of Soviet avant-garde rationalist architecture in the Russian mystical-philosophical and mathematical intellectual tradition", Elizabeth Cooper English, a dissertation in architecture, 264 p., University of Pennsylvania, 2000.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
- ↑ «История ГУМа на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ ГУМ в Москве останется в аренде у Михаила Куснировича до 2059 г. РИА-Новости, 27 апреля 2011
- ↑ 5,0 5,1 Pomeratzev, Alexander. Верхние торговые ряды на Красной площади в Москве. 1890–1893 (Russian). Russian Educational Portal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hilton, Marjorie L. (2004). «Retailing the Revolution: The State Department Store (GUM) and Soviet Society in the 1920s». Journal of Social History. Oxford University Press. 37 (4): 939–964, 1127. doi:10.1353/jsh.2004.0049. ISSN 0022-4529. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Kolesnik, Alexander. «Chronicles of Stalin's family» (Russian). Librusek. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «History of GUM» (Russian). Official GUM website. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Щекотов Петр Павлович». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Москва, которая есть, 2012, էջ 258
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԳՈՒՄ» հոդվածին։ |
|