ԳՀԱԿ Դեմոկրիտոս
ԳՀԱԿ Դեմոկրիտոս | |
---|---|
ԳՀԱԿ Դեմոկրիտեսի Միջուկային ֆիզիկայի և տարրական մասնիկների ինստիտուտի մուտք | |
Աթենքի պրեֆեկտուրայի Ագիա Պարասկևի արվարձան | |
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ և կազմակերպություն |
Երկիր | Հունաստան |
Հապավում | ԳՀԱԿ Դեմոկրիտոս հուն․՝ Ε.Κ.Ε.Φ.Ε. "Δημόκριτος" |
Հիմնադրված | 1959 |
Անվանված է | Դեմոկրիտես |
Անձնակազմ | 1000-ից ավել |
Կայք | demokritos.gr(անգլ.) |
Նախկին անվանում(ներ) | Միջուկային հետազոտությունների կենտրոն |
ԳՀԱԿ Դեմոկրիտոս կամ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն Դեմոկրիտոս (հուն․՝ Εθνικό Κέντρο Έρευνας Φυσικών Επιστημών (Ε.Κ.Ε.Φ.Ε.) "Δημόκριτος"), միջուկային հետազոտությունների հունական ինստիտուտ, որտեղ կատարվում են նաև այլ բնագավառների հետազոտություններ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների մակարդակով։ Գիտահետազոտական կենտրոնը տեղակայված է Հունաստանի Ագիա Պարասկևի արվարձանում (հուն․՝ Αγία Παρασκευή), որտեղ աշխատում են 1000 -ից ավելի հետազոտողներ, ինժեներներ և վարչակազմակերպչական անձնակազմ։
Կողմնորոշված է գիտության և տեխնիկայի մի քանի ուղություններով։ Սկսել է աշխատել 1961 թվականից, որպես պետական ձեռնարկություն Միջուկային հետազոտությունների կենտրոն Դեմոկրիտես անվամբ։ Անվանումը տրվել է, գիտահետազոտական միջուկային ռեակտորի շահագործումը սկսելուց հետո, որը Հունաստանի միակ միջուկային ռեակտորն է և ղեկավարվում է Դեմոկրիտոս ԳՀԱԿ կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմոկրիտոս կենտրոնը հիմնադրվել է 1959 թվականին որպես միջուկային հետազոտությունների կենտրոն։ Կենտրոնի նախնական նպատակն էր միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացումը խաղաղ նպատակներով։ Ինստիտուտի անունը տրվել է ի պատիվ հույն փիլիսոփա Դեմոկրիտեսի։ 1961 թվականի հուլիսի 27-ին շահագործման է հանձնվել GGR-1 տեսակի հետազոտական ռեակտորը, որի հզորությունը 1971 թվականին աճել է մինչև 5 մեգավատտ։ 1985 թվականին ինստիտուտը ստացել է անկախ վարչական հիմնարկի կարգավիճակ և վերանվանվել է Գիտահետազոտական Ազգային կենտրոն Դեմոկրիտես։ Այն առանձին կազմակերպություն է դարձել Հետազոտությունների և տեխնոլոգիաների Գլխավոր քարտուղարության ղեկավարությամբ (GSRT), միաժամանակ պահպանելով վարչաֆինանսական անկախությունը[1]։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմոկրիտոս կենտրոնը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Ագիա Պարասկևի արվարձանում։ Գիտահետազոտական կենտրոնը զբաղեցնում է շուրջ 150 հեկտար տարածք, որի 35 000 մ² -ի վրա կազմակերպության շինություններն են։
Գիտահետազոտական ինստիտուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՀԱԿ Դեմոկրիտոս կենտրոնի գիտահետազոտական գործունեությունը համակարգվում է 8 անկախ ինստիտուտներով.
- Կենսաբանության ինստիտուտ
- Նյութագիտության ինստիտուտ
- Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտ
- Ինֆորմատիկայի եւ հեռահաղորդակցության ինստիտուտ
- Միջուկային տեխնոլոգիաների ճառագայթային պաշտպանության ինստիտուտ
- Միջուկային ֆիզիկայի ինստիտուտ
- Ռադիոիզնուկլիդների և ռենտգեն-ախտորոշման արտադրանքի ինստիտուտ
- Ֆիզիկական քիմիայի ինստիտուտ[2]։
Միջուկային տեխնոլոգիաների ճառագայթային պաշտպանության Դեմոկրիտոսի ինստիտուտը ղեկավարում է Հունաստանի միակ Միջուկային ռեակտորը` 5 մեգավատտ հզորությամբ հետազոտական ռեակտորը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
ԳՀԱԿ Դեմոկրիտոս կենտրոնի Միջուկային արագացուցիչ - դեմառդեմ
-
Վան դե Գրաֆի Էլեկրաստատիկ արագացուցիչ (ԳՀԱԿ Դեմոկրիտոս)
-
Դեմոկրիտոս ԳՀԱԿ Իոնային արագացուցիչի № 7 լաբորատորիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ NATIONAL CENTER FOR SCIENTIFIC RESEARCH "DEMOKRITOS". Արխիվացված 2016-02-08 Wayback Machine Դեմոկրիտոս ԳՀԱԿ կառուցվածքի սխեմա (անգլ.)
- ↑ NATIONAL CENTER FOR SCIENTIFIC RESEARCH “DEMOKRITOS”. Scientific Report 2009 Գիտական հաշվետվություն (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (հուն.)
- Ինֆորմատիկայի և հեռահաղորդակցության ինստիտուտ (հուն.), (անգլ.)
- ΓΡΑΦΕΙΟ ΕΚΠΑΙΔΕΥΣΗΣ - Ε.Κ.Ε.Φ.Ε. "ΔΗΜΟΚΡΙΤΟΣ" Արխիվացված 2018-03-09 Wayback Machine (Դեմոկրիտոս ԳՀԱԿ կրթական վարչություն), (հուն.)
- NATIONAL CENTER FOR SCIENTIFIC RESEARCH “DEMOKRITOS”
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԳՀԱԿ Դեմոկրիտոս» հոդվածին։ |