Սովորել է Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում։ 1894-1896 թվականներին Համբուրգի, 1901-1912 թվականներին՝ Վիեննայի պետական օպերաների կոնցերտմայստեր, խմբավար և դիրիժոր։ Ղեկավարել է նաև Մյունխենի (1913-1922 թվականներին), Բեռլինի (1925 թվականից) և այլ օպերային թատրոններ, Լայպցիգի Դեանդհաուզի նվագախումբը (1929-1933 թվականներին)։ 1933 թվականին տարագրվել է ֆաշիստական Գերմանիայից, հանդես եկել Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ 1939 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Ղեկավարել է ներկայացումներ «Մետրոպոլիտեն օպերա»-ում։
Հռչակվել է Վ․ Մոցարտի, Դ․ Մահլերի, Զ․ Վերդիի երկերի մեկնաբանությամբ։ Մոցարտի, Մահլերի և այլոց մասին գրքերի հեղինակ է։ Գրել է 2 սիմֆոնիա և այլ ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 236)։