Jump to content

Բրիան Լաուդրուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիան Լաուդրուպ
դան․՝ Brian Laudrup
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1969(1969-02-22)[7][8] (55 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 186 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան[1][2][3], հարձակվող[4][5][6]
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
Դանիա Բրոնդբյու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1989 Դանիա Բրոնդբյու 49 (13)
1989-1990 Գերմանիա Յուրդինգեն 05 34 (6)
1990-1992 Գերմանիա Բավարիա 53 (11)
1992-1994 Իտալիա Ֆիորենտինա 31 (5)
1993-1994  Իտալիա Միլան 9 (1)
1994-1998 Շոտլանդիա Ռեյնջերս 116 (33)
1998-1999 Անգլիա Չելսի 7 (0)
1999  Դանիա Կոպենհագեն 12 (2)
1999-2000 Նիդերլանդներ Այաքս 31 (13)
1986-2000 Ընդհանուր 342 (84)
Ազգային հավաքական
1984 Դանիա Դանիո (մինչև 17) 6 (0)
1985-1987 Դանիա Դանիա (մինչև 19) 12 (6)
1987-1988 Դանիա Դանիա (մինչև 21) 5 (0)
1987-1998 Դանիա Դանիա 82 (21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բրիան Լաուդրուպ (դան․՝ Brian Laudrup, փետրվարի 22, 1969(1969-02-22)[7][8], Վիեննա, Ավստրիա), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և հարձակվող։ Միքայել Լաուդրուպի փոքր եղբայրը[9]։

Լաուդրուպը հանդես է եկել մի շարք հայտնի եվրոպական ակումբներում, հատկապես «Ռեյնջերսում», որտեղ անցկացրել է կարիերայի մեկ երրորդ մասը։ Եվրոպական ակումբային մրցաշարերում նրա լավագույն ձեռքբերումներն են հաղթանակը 1993-94 թվականների Չեմպիոնների Լիգայում և 1998 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում՝ «Չելսիի» հետ։

Դանիայի հավաքականի հետ Լաուդրուպը հաղթել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությունը, իսկ երեք տարի հետո նրանք հաղթանակ են տանում Ֆահդա արքայի գավաթի խաղարկությունում (Կոնֆեդերացիաների գավաթի նախօրինակը)։ Դրանից բացի, Բրիան Լաուդրուպը մասնակցել է 1998 թվականի աշխարհի առաջնությանը և ընդգրկվել է այդ մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմ։

Լաուդրուպը չորս անգամ ճանաչվել է Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և երեք անգամ՝ Շոտլանդիայի։ 2004 թվականի մարտին Պելեն ընդգրկում է նրան «ՖԻՖԱ 100»-ի ցանկ։ Քրոնիկական վնասվածքների պատճառով Լաուդրուպը կարիերան ավարտել է նախատեսածից շուտ, ինչից հետո բացել է սեփական ֆուտբոլային դպրոցը։

Բրիան Լաուդրուպը մեծացել է ֆուտբոլիստի ընտանիքում, նրա հայրը՝ Ֆին Լաուդրուպը հանդես է եկել Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Բրիանը ծնվել է Վիեննայում[10]։ Բրիանը, ինչպես և մեծ եղբայր Միքայել Լաուդրուպը, շարունակում են հոր աշխատանքը և դառնում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 1973 թվականին ընտանիքի հայրը դառնում է «Բրոնդբյու» ակումբի գլխավոր մարզիչը, իսկ երկու եղբայրները սկսում են հանդես գալ ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Պրոֆեսիոնալ ակումբային հարթակում եղբայրները այլևս իրար հետ նույն ակումբում հանդես չեն գալիս։ 15 տարեկան հասակում Բրիանը լրջորեն որոշում է թողնել ֆուտբոլը, սակայն մեկ շաբաթ առանց մարզումների անցկացնելուց հետո երես է թեքում իր կայացրած որոշումից և շարունակում է զբաղվել ֆուտբոլով[11]։

Ֆուտբոլիստի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիանը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Բրոնդբյու» ակումբում։ Հիմնական կազմի համար ընթացող պայքարում նրա մրցակիցներն էին Դանիայի հավաքականի ապագա ֆուտբոլիստներ Բենտ Կրիստենսենը և Կլաուս Նիլսենը։ Հիմնական կազմում իրենց տեղն են գտնում Լաուդրուպը և Նիլսենը, միասին նրանք հարձակողական արդյունավետ զույգ են կազմում[12]։ Բացի դրանից, Բրոնդբյուում Լաուդրուպը խաղում էր դարպասապահ Պետեր Շմեյխելի հետ։ Իր առաջին ակումբի հետ Բրիանը երկու անգամ հաղթել է Դանիայի առաջնությունը՝ 1987 և 1988 թվականներին։ 1989 թվականի մրցաշրջանի միջնամասում ակումբի հետ ունեցած Լաուդրուպի պայմանագրի ժամկետը լրանում է և նա համաձայնվում է համալրել գերմանական «Յուրդինգեն 05» ակումբի կազմը։ Տրանսֆերի արժեքը կազմում է 8 մլն դանիական կռոն, սակայն Բրոնդբյուն և Բրիանի հայրը (ով գործարքում հանդես էր գալիս որպես գործակալ) չեն կարողանում կիսել այդ գումարը[13]։ Դանիական ֆուտբոլային միությունը այսպիսի որոշում է կայացնում. «Բրոնդբյուին» հատկացնել 3,9 մլն կռոն, Լաուդրուպներին՝ 3,3 մլն, իսկ մնացած մասը վճարելու անհրաժեշտություն չկա[14]։ 1990 թվականի մարտին առաջացած բոլոր վիճաբանությունները միանգամայն ավարտվում են[15]։

Բրիանը միանում է «Յուրդինգենին», քանի որ մտածում էր, որ նոր ակումբում իր հետ կապված սպասումները այդքան էլ մեծ չեն լինի և նա այդ թիմի հիմնական կազմում կարող է հեշտորեն հաստատվել[16]։ Նա նաև ուզում էր մի թիմի կազմում հանդես գալ հավաքականի ֆուտբոլիստներից Յան Բարտրամի հետ, ով միացել էր այդ ակումբին մեկ տարի առաջ[17]։ Տնօրինության պահանջները այդքան էլ մեծ չեն լինում, այդ իսկ պատճառով Լաուդրուպը կանոնավոր կերպով սկսում է հայտնվել ակումբի մեկնարկային կազմում[11]։ Բունդեսլիգայի 1989-90 մրցաշրջանում Բրիանը մասնակցում է 34 հանդիպման և դառնում է 6 գոլի հեղինակ և իր ցուցադրած լավ խաղի համար այդ տարի ճանաչվում է Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մրցաշրջանից հետո Լաուդրուպը հասկանում է, որ ակումբի տնօրինությունը թիմի կազմը ուժեղացնելու համար պլանավորում է նոր ֆուտբոլիստների գնել և 1990 թվականի ամռանը լքում է ակումբը[18][19]։

Լաուդրուպ կրտսերը շնորհիվ Բունդեսլիգայում և հավաքականի կազմում իր ելույթների՝ մյունխենյան «Բավարիայի» մոտ հետաքրքրություն է առաջացնում, որը 1990 թվականին 6 մլն գերմանական մարկայի դիմաց գնում է ֆուտբոլիստին։ Տրանսֆերը այդ շրջանում դառնում է ամենաթանկը Բունդեսլիգայի պատմության մեջ[20]։ Բավարիայի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Լաուդրուպը 33 հանդիպումներում դառնում է 9 գոլի հեղինակ, իսկ ակումբը առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Լաուդրուպը նաև օգնում է «Բավարիային» հասնել Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ակումբը լրացուցիչ ժամանակում «Միլանի» կողմից խփված արտագնա գոլի կանոնով պարտվում է։ «Kicker» հեղինակավոր գերմանական ամսագիրը Բրիանին ճանաչում է տարվա լավագույն հարձակվող և ընդգրկում է առաջնության խորհրդանշական հավաքականի կազմ[11][21]։

1991 թվականի օգոստոսին նոր մրցաշրջանում անցկացրած հինգ խաղերից հետո Լաուդրուպը վնասվածք է ստանում[22]։ 1991 թվականի դեկտեմբերին նա հայտարարում է, որ «Բավարիայի» նոր տնօրենները՝ Ֆրանց Բեկենբաուերը և Կառլ-Հայնց Ռումենիգեն հրապարակայնորեն քննադատելով երիտասարդ ֆուտբոլիստներին՝ քաոս են ստեղծել ակումբում[23]։ Նա վնասվածքից վերականգնված վերադառնում է ակումբ 1992 թվականի փետրավարին և մասնակցում է մրցաշրջանի վերջին 15 խաղերին։ «Բավարիան» առաջնությունը ավարտում է 10-րդ հորիզոնականում[24][25]։ Չնայած վնասվածքին, 1991-92 մրցաշրջանում Լաուդրուպը կրկին դառնում է Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդների շարքում։ Վնասվածքները, ակումբի վատ խաղը և տնօրինության հետ առաջացած վեճերը հանգեցնում են նրան, որ Լաուդրուպը հրաժարվում է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը և 1992 թվականի ամռանը լքում է «Բավարիան»[26][27]։

Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և այլ հեղինակավոր եվրոպական ակումբների հետաքրքրությունների, Լաուդրուպը որոշում է հասնել իր մանկական երազանքին՝ Սերիա A տեղափոխվելուն[26], որը այդ ժամանակ աշխարհի առաջատար առաջնությունն էր։ Նա պայմանագիր է կնքում «Ֆիորենտինայի» հետ, որի կազմը համալրում է ակումբակից («Բավարիա») Շտեֆան Էֆենբերգի հետ։ Ակումբը լավ է սկսում մրցաշրջանը, առաջնության առաջին մասում բաց և հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում ինչի շնորհիվ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և զիջում է միայն «Միլանին»։ Սակայն մրցաշրջանի երկրորդ մասում պարտությամբ ավարտված մի խաղից հետո ակումբի նախագահ Վիտտորիո Չեչչի Գորին ազատում է աշխատանքից գլխավոր մարզիչ Լուիջի Ռադիչեին։ Մարզչի փոփոխությունը իր վատ ազդեցությունն է թողնում ակումբի վրա. նրանք սկսում են ցուցադրել ոչ այնքան հաջող խաղ։ Ակումբը աստիճանաբար զիջում էր իր դիրքերը առաջնությունում, իսկ երկրպագուները ավելի ու ավելի էին քննադատում Լաուդրուպին[28]։ «Ֆիորենտինայի» խաղաոճը դառնում է ավելի պաշտպանվողական, իսկ Լաուդրուպը ստիպված է լինում հանդես գալ անգամ որպես աջ պաշտպան։ Դանիացին պլանավորել էր լքել ակումբը և մամուլի հետ շփման ժամանակ հաճախ թույլ էր տալիս ակումբի տնօրինությանը հասցեգրված կտրուկ քննադատություններ[11]։ «Ֆիորենտինան» վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ լքում է Իտալիայի բարձրագույն առաջնությունը[29], չնայած այն հանգամանքին, որ թիմի կազմում հանդես էին գալիս այնպիսի ֆուտբոլիտներ ինչպիսիք են՝ Շտեֆան Էֆենբերգը, Գաբրիել Բատիստուտան և հենց Լաուդրուպը։ Մրցաշրջանի եզրափակչային տուրից հետո, երկրպագուների հարձակումներից «պրծնելու» համար Լաուդրուպը ստիպված է լինում դուրս գալ մարզադաշտից՝ հոր ավտոմեքենայի բեռնախցիկում պառկած[30]։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Միլանի» կազմը[31][32]։

«Միլանը» վարձում է Լաուդրուպին 1993-94 մրցաշրջանում[33][34]։ Մրցաշրջանի ընթացքում նա ոչ այնքան հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ՝ թիմի կազմի տևական ռոտացիայի ինչպես նաև սահմանափակման (համաձայն որի խաղադաշտում պետք է լիներ առավելագույնը երեք արտասահմանցի) պատճառներով։ Լաուդրուպից բացի Միլանի կազմում կար վեց լեգեոներ. Մարսել Դեսայի, Ժան-Պիեռ Պապեն, Դեյան Սավիչևիչ, Զվոնմիր Բոբան, Ֆլորին Ռեդուչոյու և Մարկո Վան Բաստեն։ Բացի դրանից ակումբի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն նախընտրում էր ավելի շատ պաշտպանվողական ոճի ֆուտբոլիստների, իսկ Լաուդրուպը այդպիսին չէր։ Կապելլոյի պաշտպանվողական տակտիկան տալիս է իր արդյունքը. «Միլանը» չեմպիոն է դառնում՝ անցկացրած 34 խաղերում ընդամենը 36 գոլ խփելով։ Լաուդրուպը նաև «Միալնի» համար հաղթական Չեմպիոնների Լիգայում մասնակցում է յոթ հանդիպման։ 1993 թվականի հոկտեմբերի 20-ին Բրիանը աչքի է ընկնում «Կոպենհագենի» դարպասը խփած գոլով, սակայն «Բարսելոնայի» դեմ կայանալիք եզրափակչային խաղի համար՝ նա անգամ հայտացուցակում չի հայտնվում։ Չնայած այն բանին, որ «Ֆիորենտինայի» հետ կնքված պայմանագիրը ուներ մինչև 1996 թվականի ամառը ժամկետ, 1993 թվականի դեկտեմբերին Լաուդրուպը հայտարարում է, որ չի ցանկանում վերադառնալ այդ ակումբի կազմ[35]։

1994 թվականի հուլիսին Լաուդրուպը Իտալիան լքելու հնարավորություն է ստանում, երբ շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի գլխավոր մարզիչ Ուոլտեր Սմիթը հրավիրում է նրան իր գլխավորած ակումբի կազմ։ Բացի դրանից Շոտլանդիա տեղափոխվելուն կողմ էր Բրիանի կինը[11]։ «Ռեյնջերսը» այդ ժամանակ փառասեր ակումբ էր, որը պատրաստ էր մեծ գումարներ ծախսել՝ եվրոպական հարթակում հաջողության հասնելու նպատակով։ Այդ փաստը գրավել էր Լաուդրուպի ուշադրությունը և նա պայմանագիր կնքելով՝ 2,3 մլն ֆունտ սթերլինգի դիմաց տեղափոխվում է այդ ակումբ։ Նոր ակումբում նա ստանում է 11 համարի մարզաշապիկը[36]։ «Ռեյնջերսի» մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Էնդի Գորամը ուրախ էին տեսնել Բրիանին իրենց կողքին։ Լաուդրուպը իր հերթին այնքան բավարարված էր ակումբով, որ տեղափոխությունից հինգ ամիս հետո մերժում է «Բարսելոնայի» առաջարկը։ Զարմացած Ուոլտեր Սմիթի հետևյալ հարցին՝ «Բրիան, դու մերժել ես Բարսելոնայի՞ն» Բրիանը պատասխանում է այսպես. «Ես նախընտրում եմ խաղալ ընդդեմ "Ֆալկրիկի[37]: Ռեյնջերս տեղափոխությունից հետո Լաուդրուպը դառնում է ակումբի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Ալի Մակոյստի խոսքերով ակումբի տակտիկան շատ պարզ էր. փոխանցել Լաուդրուպին և մի կողմ քաշվել նրա ճանապարհից[38]։

Լաուդրուպի նորամուտային խաղը Շոտլանդիայի առաջնությունում կայանում է 1994 թվականի օգոստոսի 13-ին ընդդեմ «Մոտերուելլի»։ Այդ խաղում նա դառնում է երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ ակումբը հաղթում է 2-1 հաշվով։ Ակումբի կազմում իր առաջին գոլը Լաուդրուպը հեղինակում է սեպտեմբերի 17-ին կայացած «Ֆալկրիկի» դեմ խաղում, որում «Ռեյնջերսը» տանում է 2-0 հաշվով հաղթանակ։ Փետրվարի-մարտ ամսիներին և մրցաշրջանի ավարտից առաջ «Ռեյնջերսը» հաճախ միավորներ էր կորցնում, սակայն նրանք այնուամենայնվի կարողանում են հաղթել իրենց յոթերորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը[36][39]։

1995 թվականի աշնանը Լաուդրուպը վրա հասած վնասվածքի պատճառով առաջնությունում բաց է թողնում 9 խաղ։ Նա կարողանում է վերադառնալ թիմի կազմ միայն նոյեմբերին կայացած «Սելտիկի» դեմ խաղում, որը ավարտվում է 3-3 հաշվով։ Այդ տարի ակումբի կազմն է համալրում Պոլ Հասկոյնը, որի հետ Լաուդրուպը կիսապաշտպանություն կազմում է արդյունավետ ֆուտբոլային զույգ։ «Ռեյնջերսը» հաղթում է իր հերթական չեմպիոնական տիտղոսը, իսկ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայացած «Սելտիկի» դեմ խաղում խփված Լաուդրուպի գոլը ճանաչվում է այդ տարվա Շոտլանդիայի գավաթի լավագույն գոլ[36]։ 1996 թվականի Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում կայացած «Հարթ օֆ Միդլոտիան» ակումբի դեմ խաղում Լաուդրուպը դուբլի հեղինակ է դառնում և երեք անգամ էլ իր գոլային փոխանցումներով օգնում է Գորդոն Դյուրիին։ Ռեյնջերսի երկրպագուները այդ խաղն անվանում են «Լաուդրուպի եզրափակիչ»[40]։

Հաջորդ մրցաշրջանի գարնանը ակումբի հարձակվողների վնասվածքների հետևանքում Լաուդրուպը դառնում է հարձակման առաջատարը։ 1996 թվականի հոկտեմբերի 26-ին նա դուբլ է ձևակերպում «Մոտերուելլի» դեմ կայացած խաղում, իսկ Ռեյնջերսը հաղթում է 5-0 հաշվով։ Նոյեմբերի 14-ին Լաուդրուպը 25 մետր հեռավորությունից կատարած հարվածով հեղինակում է «Սելտիկի» դեմ կայացած արտագնա խաղի միակ գոլը։ 1997 թվականի մարտի 16-ին այդ ակումբի դեմ կայացած երկրորդ խաղում «Ռեյնջերսը» կրկին հաղթում է շնորհիվ Լաուդրուպի գոլի։ Չնայած այն բանին, որ գարնանը Ռեյնջերսը սկսել էր պարտվել խաղերի համարյա կեսում՝ ակումբը կրկին հաղթում է առաջնությունում և արդեն 9-րդ անգամ[36][41]։

Ընդհանուր առմամբ Լաուդրուպի կարիերան Շոտլանդիայում բավականին հաջող է ստացվում. նա օնգում է «Ռեյնջերսին» հաղթել 9-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև երկու անգամ դառնում է Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ռեկորդային չորրորդ անգամ)։ Լաուդրուպը նաև երկու անգամ 1994-95 և 1996-97 մրցաշրջաններում Շոտլանդիայի ֆուտբոլի միության լրագրողների վարկածով ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ. 1994-95 մրցաշրջանում դրանից բացի նրան ճանաչում են ՇՊՖՄ-յան տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անգամ «Սելտիկի» ֆուտբոլիստ Չարլի Նիկոլասն էր հիանում Լաուդրուպի ցուցադրած խաղով.

Ես գիտեմ, որ «Սելտիկի» երկրպագուներին արդեն հոգնեցրել է Բրիան Լաուդրուպի անունը, սակայն ես չեմ կարողանում հանգստանալ։ Ճիշտ է նա պատկանում է Ռեյնջերսին, սակայն ինձ համար նա համապատասխանում է Սելտիկի ֆուտբոլային իդեալին[38]։

«Ռեյնջերսի» կազմում Լաուդրուպը հասնում է իր ֆուտբոլային կարիերայի գագաթնակետին, շատ երկրպագուներ մինչև հիմա համարում են նրան ակումբի պատմության լավագույն լեգեոներ[36]։

Հետագա կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Լաուդրուպը համալրում է անգլիական «Չելսիի» կազմը։ Սակայն նա այնքան էլ գոհ չէր Լոնդոնում տիրող իր իրավիճակից և փորձում էր խզել իր պայմանագիրը դեռևս իր պաշտոնական նորամուտից առաջ[42]։ «Չելսիի» պաշտոնյաները մերժում են Լաուդրուպին և հայտարարում, որ կդիմեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի դատարաններին, եթե գործարքը չիրագործվի[42]։ Այդ ձևով Լաուդրուպը դառնում է «Չելսիի» ֆուտբոլիստը։

Նա ազատ արտահայտում է իր դժգոհությունը կապված ակումբի կազմի ռոտացիոն քաղաքականությանը.

Ես երևի երկու անգամ կմտածեի Չելսիի հետ պայմանագիր կնքելու մասին, եթե իմանայի որ ... Երբ փերտվարին ես առաջին անգամ քննարկում է Չելսիի ներկայացրած պայմանագրի պայմանները, ոչ ոք ինձ չասաց այն քաղաքականության մասին, որը տիրում էր ակումբի ներսում։

Լաուդրուպը նաև զարմանում էր, որ եթե անգամ ֆուտբոլիստը ճանաչվում էր խաղի լավագույն խաղացող, ապա նրան այդ ամենը երաշխիք չէր տալիս, որ մյուս խաղում նա ընդհանրապես կհայտնվի թիմի հայտացուցակում[43]։

Լաուդրուպը նշում է նորամուտը «Չելսիի» կազմում 1998 թվականի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթական խաղում փոխարինում կատարելով։ Նա հաճախ չէր մասնակցում ակումբի խաղերին վնասավածքների և ակումբի ռոտացիոն քաղաքականության պատճառով, որը չէր երաշխավորում որևէ ֆուտբոլիստի տեղը թիմի հիմնական կազմում։ Բացի դրանից Լաուդրուպը հաճախ էր վիճաբանություններ ունենում ակումբի տնօրինության հետ[33]։

Հանդես գալով «Չելսիի» կազմում, Լաուդրուպը հեղինակ է ընդամենը մեկ գոլ. Գավաթների դափնեկրի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կոպենհագենի» դեմ խաղում խփած Լաուդրուպի գոլը «Չելսիին» հասցնում է այդ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այդ խաղը նաև նրա վերջին խաղն էր «Չելսիի» կազմում։ Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ջանլուկա Վիալին Լաուդրուպի այդ խաղը մեկնաբանում է այսպես.

Ես միշտ հավատում էի Բրանի ուժերին։ Ես գիտեի, որ խաղից առաջ նա բավականին բարդ շրջան է ունեցել, նակայն նա աչքի էր ընկնում մարզումների ժամանակ ևս, ինչպես նաև նախորդ խաղերում էլ և նա տվեց շատ լավ պատասխան։ Նա պրոֆեսիոնալ է և գոլը դարձավ նրա համար արժանի մրցանակ[44]։

Երբ «Չելսիում» Լաուդրուպի խաղընկեր Գրեմա Լե Սոյին հարցազրույցի ժամանակ խնդրում են կազմել սեփական խորհրդանշական հավաքականը՝ նա այնտեղ ընդգրկում է նաև Լաուդրուպին[45]։ Բացի դրանից նա հայտարարում է, որ Լաուդրուպը Լուիշ Ֆիգուի հետ միասին իր համար հանդիսացել են ամենադժվար մրցակիցները խաղադաշտում[46]։

1999 թվականին Լաուդրուպը վերադառնում է Դանիա։ Ֆուտբոլիստը վարձավճարային պայմանագիր կնքելով դառնում է «Կոպենհագենի» ակումբի ֆուտբոլիստը, իսկ տրանսֆերի արժեքը կազմում է 1,2 մլն ֆունտ։ Լաուդրուպը իր ընտրությունը բացատրում է այնպես, որ կարոտել էր հայրենիքը և հոգնել էր մի ակումբից մյուսը տեղափոխվելուց[47]։ Տեղափոխվելով «Կոպենհագեն» նա դառնում է իր նախկին ակումբը համարվող «Բրոնդբյուի» գլխավոր մրցակիցը։ Հենց այդ ակումբի դեմ կայացած խաղում, 1999 թվականի մարտի 14-ին Լաուդրուպը նշում է նորամուտը իր նոր ակումբի կազմում։ «Բրոնդբյուի» երկրպագուները ուժեղ սուլում էին, ինչը ճնշում էր առաջացնում ֆուտբոլիստի մոտ[48]։ Խաղն ավարտվում է «Կոպենհագենի» 3-2 հաշվով հաղթանակով[49]։ Ուրիշ դանիական ակումբների երկրպագուները նույնպես չէին սիրում Լաուդրուպին, ինչի արդյունքում Լաուդրուպը որոշում է օգտվել իր պայմանագրի այն կետի տվյալները, որ վերաբերում է ժամկետից շուտ պայմանագիրը խզելուն[26][50]։ «Կոպենհագենի» կազմում իր վերջին խաղը Լաուդրուպը անցկացնում է կրկին հենց այն «Բրոնդբյուի» դեմ խաղում։ Իր ակումբը կրկին յուրահատուկ ռևանշ է վերցնում՝ մրցակցին նվազագույն հաշվով հաղթելով[51][52]։

Ընտանեկան խնդիրները պատճառ են դառնում այն բանին, որ Լաուդրուպը տեղափոխվի «Այաքս»։ Այդ ժամանակ Լաուդրուպը դեռևս համարվում է «Չելսիի» ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով «Այաքսը» պետք է բանակցություններ վարեր լոնդոնցիների հետ[53]։ Մեկնաբանելով տեղափոխությունը, Լաուդրուպը հայտարարում է. «ես առաջարկ էի ստացել 15 ակումբներից և ես զգում եմ, որ ինձ համար «Այաքսը» համապատասխան ակումբ է։ Ինձ դուր չէր գալիս "Կոպենհագենի" կազմում հանդես գալը։ Այնտեղ ես ունեի այն նույն խնդիրները, որոնք և «Չելսիում»[54][55]։ Ես չէի կարողանում ցուցադրել իմ սեփական կարողությունների 70 %-ից ավելին»[53]։ «Այաքսի» գլխավոր մարզիչ Յան Վաուտերսը, որը որպես ֆուտբոլիստ Լաուդրուպի հետ միասին անցկացրել էր մեկ մրցաշրջան «Բավարիայում», ավելացրեց. «Ես սիրում եմ Բրիանին այն բանի համար, որ նա կարողանում է հարմարվել և խաղալ մի շարք դիրքերում»[53]։ Դանիացու նորամուտը «Այաքսում» կայանում է հուլիսի 31-ին ընդդեմ բրազիլական «Սանթոսի»[56][57]։ Ութ օր անց նրա ակումբը Նիդերլանդների Սուպերգավաթի համար ընթացող պայքարում պարտվում է «Ֆեյենորդին»։ 1999-00 թվականների հաջող մրցաշրջանից հետո, որում անցկացրած 38 խաղերում դառնում է 15 գոլի հեղինակ, Լաուդրուպը վնասվածքի պատճառով այլևս չի կարողանում շարունակել խաղը «Այաքսի» կազմում։ Նա ստիպված է լինում թողնել մեծ ֆուտբոլը 31 տարեկան հասակում[53][58]։

Կարիերան հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական/օլիմպիական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուդրուպը Դանիայի պատանեկան հավաքականի կազմում նշել է իր նորամուտը 1984 թվականի հուլիսին, 17 տարեկան հասակում և մինչև հոկտեմբերը անցակցրել է վեց հանդիպում[59]։ 1985 թվականի հոկտեմբերից 1987 թվականի օգոստոսը նա պատանեկան մակարդակում մասնակցում է 12 խաղի և դառնում է վեց գոլի հեղինակ[60][61]

Նա նաև ներկայացրել է Դանիայի երիտասարդական հավաքականը 1987 թվականի նոյեմբերից 1988 թվականը ընկած ժամանակահատվածում հինգ խաղի մասնակցելով։ 1987 թվականի ապրիլին մարզիչ Զեպ Պիոնտեկը հրավիրում է նրան հավաքականի հիմնական կազմ, որպես մեծ եղբորը փոխարինող[62], սակայն այդպես էլ նա որևէ խաղի չի մասնակցում[63][64]։

Ռիխարդ Մյոլլեր-Նիլսենը հայտավորում է Լաուդրուպին օլիմպիական հավաքականի կազմ, 1988 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք երեք խաղերին մասնակցություն ունենալու նպատկով։ Օլիմպիական հավաքականի կազմում Լաուդրուպը 1987 թվականի նոյեմբերի 18-ին, 18 տարեկան հասակում, նվազագույն հաշվով պարտվում է ԳԴՀ-ի հավաքականին։ Լաուդրուպը խփում է այդ փուլի երրորդ խաղի իր հավաքականի առաջին գոլը. այդ գոլը նա հեղինակում է 1988 թվականի ապրիլի 20-ին կայացած Հունաստանի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվում է դանիացիների 4-0 հաշվով հաղթանակով[65][66]։ Պիոնտեկը Լաուդրուպին ընդգրկում է 1988 թվական Եվրոպայի առաջնության համար կազմված հայտացուցակի կազմ։ 1988 թվականի ապրիլին նա փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ Ավստրիայի դեմ ընկերական խաղում և վնասվածք է ստանում՝ հավաքականի համար այդքան կարևոր շրջանից առաջ[67]։

1989 թվականի փետրվարին Լաուդրուպին կրկին սկսում են հրավիրել հավաքական[60], որտեղ ակումբը գլխավորած Մյոլլեր-Նիլսենի առաջնորդությամբ նա դառնում է հիմնական ֆուտբոլսիտներից մեկը։ Նա երեք գոլի հեղինակ է դառնում 1990 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի չորս խաղերում։ «Բրոնդբյուի» հետ առաջացած վիճաբանության ժամանակ (որը վերաբերում էր Լաուդրուպի տրանսֆերային արժեքին) քննարկվում էր այն հարցը, որ Դանիայի ֆուտբոլային միությունը կարող է արգելել ֆուտբոլիստին հանդես գալ հավաքականի կազմում[15]։ 1990 թվականի նոյեմբերին Եվրո-1992-ի որակավորման փուլի մի քանի խաղերից հետո Լաուդրուպը որոշում է լքել հավաքականը Յան Բարտրամի և եղբոր հետ միասին, քանի որ այլևս չէր հարգում գլխավոր մարզչին[68]։

Լաուդրուպը վերադառնում է հավաքական 1992 թվականի ապրիլին[60]։ Այդ տարի նա հավաքականի հետ ուղևորվում է Շվեդիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցություն ուենալու նպատակով։ Հավաքականը փոխարինում է Հարավսլավիայի հավաքականին, որը չէր կարողացել ներկայանալ մրցաշարին քաղաքական խնդիրների պատճառով։ Հավաքականի խիստ պաշտպանվողական մարտավարության մեջ Լաուդրուպը միակ հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից էր։ Առաջնության առաջին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղը ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով, դանիացիները գոհ էին այդ արդյունքով։ Հետո Դանիան նվազագույն հաշվով պարտվում է Շվեդիայի հավաքականին, սակայն հաղթում է Ֆրանսիայի հավաքականին, իսկ շվեդները հաջորդ խաղում պարտվում են անգլիացիներին՝ այդպիսով ապահովելով Դանիայի հավաքականին կիսաեզրափակչի ուղեգրով։ 1/2 եզրափակչում դանիացիները հանդիպում են գործող չեմպիոնների՝ նիդերլանդցիների հետ։ Ավելի հեղինակավոր հավաքականը ամբողջ խաղաժամանակում ստիպված էր գրոհել, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Պետեր Շմեյխելը ետ է մղում Մարկո Վան Բաստենի հարվածը։ Որոշիչ 11 մետրանոցը խփում է մինչև այդ որևէ այդպիսի իրացում չկատարած պաշտպան՝ Կիմ Կրիստոֆտեն։ Գերմանիայի հավաքականի դեմ եզրափակչում կայանալիք խաղից առաջ, դանիացիները հասցնում են ապաքինվել տարբեր վնասվածքներից. Լաուդրուպի մոտ ցավեր էին նկատվում ծնկի շրջանում։ Խաղում հենց դանիացիներն են բացում հանդիպման հաշիվը, գոլը խփում է Իյոն Իյենսենը, որը մինչև այդ ոչ մի անգամ հավաքականի կազմում գոլ չէր հեղինակել։ Գերմանացիները գրոհում էին ամբողջ կազմով, սակայն Պետեր Շմեյխելը թույլ չէր տալիս որ այդ հավաքականը գոլ գրանցի։ Հետո Լաուդրուպի հավաքականը խփում է երկրորդ գոլը և արդյունքում հաղթում է իր պատմության մեջ առաջին Եվրոպայի առաջնությունը[69][70]։ Լաուդրուպը մրցաշարի շրջանակներում որևէ գոլ չէր խփել, սակայն նրա վարպետությունը և արագությունը Դանիայի հավաքականին մեծ օգուտ էին բերել։ Լաուդրուպը դառնում է հինգերորդը «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդների շրջանում։

1994 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Բրիան Լաուդրուպը անցկացրած 12 խաղերում դառնում է երկու գոլի հեղինակ[60], բացի դրանից այդ փուլի ժամանակ հավաքական է վերադառնում նրա եղբայր Միքայելը։ Դանիայի հավաքականը զիջելով խմբում Իսպանիայի և Իռլանդիայի հավաքականներին չի կարողանում անցնել մրցաշարի եզրափակիչ փուլ։

Լաուդրուպը Դանիայի հավաքականի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկն էր այն ժամանակ, երբ նրանք մրցում էին 1995 թվականի Ֆահդա թագավորի անունը կրող գավաթի խաղարկությունում հաղթանակ տանելու համար. նա գոլի հեղինակ է դառնում Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, իսկ Դանիան հաղթում է 2-0 հաշվով։ ՖԻՖԱ-ի վարկածով, Լաուդրուպի կողմից հեղինակված այդ գոլը մրցաշարի պատմության լավագույն գոլերից մեկն է[71]։ Եզրափակչում Դանիան հաղթում է Արգենտինայի հավաքականին 2-0 հաշվով. այդ խաղում էլ Լաուդրուպը հեղինակում է հավաքականի երկրորդ գոլը։ Լաուդրուպը ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, ստանում է մրցաշարի «Ոսկե գնդակ» մրցանակը[72]։

Լաուդրուպը հանդես է եկել հավաքականի կազմում Եվրո-1996-ի շրջանակներում, սակայն ակումբը այս անգամ չի կարողանում պաշտպանել տիտղոսը։ Լաուդրուպը մրցաշարում դառնում է երեք գոլի հեղինակ։ Գոլերի թվում է նաև դուբլը՝ ձևակերպված Թուրքիայի ազգային հավաքականի դարպասը[73]։

Որակավորման փուլում անցկացրած յոթ խաղերում հեղինակած չորս գոլերի շնորհիվ՝ Լաուդրուպը օգնում է Դանիային դուրս գալ 1998 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ աշխարհի առաջնությունը Լաուդրուպի կարիերայի միակ մունդիալն է։ Մրցաշարի եզրափակիչ փուլում Բրիանը երկու գոլի հեղինակ և երեք գոլային փոխանցման հեղինակ է դառնում։ 1/8 եզրափակչում Դանիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթում է Նիգերիայի ներկայացուցիչներին[74]։ 1/4 եզրափակչում Լաուդրուպը անցկացնում է հավաքականի կազմում իր վերջին խաղը ընդդեմ Բրազիլիայի ազգային հավաքականի. նա օգնում է հավաքականին խփել խաղում առաջին գոլը և անձամբ խփում է երկրորդը և հավասարեցնում հանդիպման հաշիվը՝ 2-2: Սակայն հանդիպման 60-րդ րոպեին Ռիվալդոն խփում է Բրազիլիայի հավաքականի երրորդ գոլը և այդպիսով սահմանաում այդ խաղի վերջնական հաշիվը[75]։

1998 թվականին առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալը Դանիայի ազգային հավաքականի համար լավագույն արդյունքներ պատմության մեջ, ուշ Լաուդրուպը ասում է, որ այդ կազմը ավելի ուժեղ է եղել, քան այն, որը հաղթել էր Եվրո-1992-ը։ Եղբոր Միքայելի հետ միասին նա դառնում է այն 16 ֆուտբոլիստներից մեկը, որը ընդգրկվում է ՖԻՖԱ-ի կողմից կազմված 1998 թվականի «Բոլոր աստղերի» կազմ[76]։ Մրցաշարի ավարտից հետո Լաուդրուպը որոշում է ավարտել կարիերան 29 տարեկան հասակում։ 11 տարիների ընթացքում Լաուդրուպը հավաքականի կազմում անցկացնում է 82 հանդիպում և դառնում է 11 գոլի հեղինակ։

Լաուդրուպը խաղացել է գրոհող կիսապաշտպանի կամ ենթահարձակվողի դիրքում, սակայն «Ֆիորենտինայում» նա ստիպված է լինում հանդես գալ պաշտպանական դիրքերում, որպեսզի օգնի ակումբին[11]։ «Ռեյնջերսում» մարզիչ Ուոլտեր Սմիթը նրա դիրքերը միշտ փոփոխում էր, որպեսզի ֆուտբոլիստը ստանա ազատ գործելու հնարավորություն։ Շոտլանդիայում նա հիմնականում կատարում էր փլեյմեյքերի դեր և հարձակվողական դիրքեր տեղափոխվում էր միայն այն դեպքում, երբ հիմնական հարձակվողները վնասվածքներ ունեին[36]։

«Ռեյնջերսի» ֆուտբոլիստ Ջոն Գրեյգի խոսքերով[77], Լաուդրուպը եղել է նաև շատ արագ ֆուտբոլիստ, նրան ավելի շատ դուր էր գալիս խաղընկերներին օգնելը, քան էպիզոդների ճակատագիրը ինքնուրույն որոշելը[78]։

Լաուդրուպը աչքի էր ընկնում բարձր արագույթամբ և լավ գնդակի վարմամբ[79][80]։ Նա օգտագործում էր իր ուժեղ կողմերը, մրցակիցներին արագության հաշվին շրջանցելով և բավականին հեշտ ձևերով թիմակիցների համար պահել ստեղծելով։ Անգամ մարզումների ժամանակ թիմի կազմում հանդես եկող հինգ ֆուտբոլիստներ չէին կարողանում նրանից խլել գնդակը[81]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթները ակումբի կազմում Լիգա Գավաթ Լիգայի Գավաթ Մայրցամաքային
առաջնություն
Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանիա Լիգա Դանիայի գավաթ Դանիական լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1986 Բրոնդբյու Առաջին դիվիզիոն 2 0 2 0
1987 24 11 2 0 26 11
1988 12 0 12 0
1989 11 2 1 0 12 2
Գերմանիա Լիգա Գերմանիայի գավաթ Այլ Եվրոպա Ընդհանուր
1989/90 Յուրդինգեն 05 Բունդեսլիգա 34 6 34 6
1990/91 Բավարիա 33 9 1 0 1 0 7 0 42 9
1991/92 20 2 1 0 21 2
Իտալիա Լիգա Իտալիայի գավաթ Այլ Եվրոպա Ընդհանուր
1992/93 Ֆիորենտինա Սերիա A 31 5 4 1 35 6
1993/94 Միլան 9 1 2 0 7 1 18 2
Շոտլանդիա Լիգա Շոտլանդիայի գավաթ Շոտլանդական լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1994/95 Ռեյնջերս Շոտլանդական Պրեմիեր-Լիգա 33 10 2 2 1 1 2 0 38 13
1995/96 22 2 5 3 1 0 5 1 34 6
1996/97 33 16 2 0 2 2 6 2 43 20
1997/98 28 5 4 0 0 0 4 0 36 5
Անգլիա Լիգա Անգլիայի գավաթ Ֆուտբոլային լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1998/99 Չելսի Անգլիական Պրեմիեր-Լիգա 7 0 4 1 11 1
Դանիա Լիգա Դանիայի գավաթ Դանիական լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1998/99 Կոպենհագեն Դանիական սուպերլիգա 12 2 12 2
Նիդերլանդներ Լիգա Նիդերլանդների գավաթ Այլ Եվրոպա Ընդհանուր
1999/2000 Այաքս Էրեդիվիզի 31 13 1 0 1 0 5 2 38 15
Ընդհանուրը կարիերայում Դանիա 61 15 3 0 64 15
Գերմանիա 87 17 2 0 1 0 7 0 97 17
Իտալիա 40 6 6 1 7 1 53 8
Շոտլանդիա 116 33 13 5 4 3 17 3 150 44
Անգլիա 7 0 4 1 11 1
Նիդերլանդներ 31 13 1 0 1 0 5 2 38 15
Ընդհանուր 342 84 22 6 5 3 43 7 412 100

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիա «Բրոնդբյու»

Իտալիա «Միլան»

Շոտլանդիա «Ռեյնջերս»

Անգլիա «Չելսի»

Դանիա Դանիայի հավաքական

  • Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (4)։ 1989, 1992, 1995, 1997
  • Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ֆուտբոլիստ (1)։ 1995
  • Ընդգրկված է դանիական ֆուտբոլի փառքի սրահում
  • Ընդգրկված է շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահում
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցանկում

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան ավարտելուց հետո Լաուդրուպը դառնում է դանիական TV3[86] հեռուստաալիքի Չեմպիոնների Լիգայի մեկնաբանը և փորձագետը, նրան օգնում է Իյես Դորֆ Պետերսենը[87][88], նրանք փոխարինել են երկու դանիացի ֆուտբոլիստների[89]. Պետեր Շմեյխելին և Պրեբեն Էլկեր-Լարսենին։ Հավաքականի նախկին խաղընկեր Լարս Հյոգի հետ, նա բացում է ֆուտբոլային ճամբար՝ «Laudrup & Høgh ProCamp» անունով։ Ազատ ժամանակ նա իր եղբոր հետ խաղում է «Լյունգբյու» ակումբի վետերանների կազմում[90][91]։

Բրիանը ամուսնացած է Մետե Լաուդրուպի հետ, նրանք ունեն երկու երեխա. որդին՝ Նիկոլայը և աղջիկը՝ Ռազմինան[92][93]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McElroy, Robert; Ferrier, Bob (2005). Rangers The Complete Record. Breedon Books. էջ 320. ISBN 1-85983-481-7.
  2. Palmer, Jon (1998). Superstars of the World Cup. Parragon. էջ 46. ISBN 0-7525-2418-6.
  3. Halliday, Stephen (2002). The Essential History of Rangers. Headline. էջ 186. ISBN 0-7553-1145-0.
  4. https://www.youtube.com/watch?v=JMnWo0YHAMs
  5. Rangers Classics: Wing Wizards DVD
  6. Radnedge, Keir (1998). World Football Records. Carlton Books. ISBN 978-1-78097-568-9.
  7. 7,0 7,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  8. 8,0 8,1 FBref.com(բազմ․)
  9. «Fodbold Fulton – Kræfterne bag» (Danish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Niels Idskov (2009 թ․ հուլիսի 10). «Stand-in for Cruyff». Tipsbladet.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Артем Яланский (30.04.2014). «Братский динамит: Бриан Лаудруп». football.ua.
  12. «PROFESSIONEL INDSATS AF BRØNDBY – AGF FORSPILDTE STOR». Polinfo. 1987 թ․ հոկտեմբերի 22.
  13. «PENGESTRID MELLEM LAUDRUP OG BRØNDBY». Polinfo. 1989 թ․ հոկտեմբերի 26.
  14. Jan Løfberg & Jens-Carl Kristensen (1990 թ․ հունվարի 21). «DBU stadfæster i Laudrup-sagen». Berlingske Tidende.
  15. 15,0 15,1 Vagn Erlandsen (1990 թ․ մարտի 17). «Forlig i Laudrup-sagen». Berlingske Tidende. էջ 6.
  16. «Brian Laudrup: den geniale driblekunstner, der begejstrede Bundesligaen – andet afsnit». bulibold.dk (դանիերեն). 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  17. Rasmussen, Jens Jam (2009). Formanden: historien om Per Bjerregaard og Brøndby IF. Vol. 1. Pionererne. Copenhagen: People's Press. էջ 191. ISBN 978-87-7055-435-0.
  18. Hilstrøm, Birger (1990 թ․ ապրիլի 26). «Brian Laudrup har lært af storebror» (Danish). Berlingske Tidende. էջ 11.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Rasmussen, Jens Jam (2009). Formanden : historien om Per Bjerregaard og Brøndby IF. Vol. 1. Pionererne. Copenhagen: People's Press. էջ 191. ISBN 978-87-7055-435-0.
  20. Dithmer, Claus (1990 թ․ մայիսի 30). «Brian Laudrup dyreste dansker nogen sinde» (Danish). Berlingske Tidende. էջ 7.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Hilstrøm, Birger (1990 թ․ ապրիլի 26). «Brian Laudrup har lært af storebror». Berlingske Tidende (Danish). Section 3, p. 11.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Brian Laudrup alvorligt skadet» (Danish). Berlingske Tidende. 1991 թ․ օգոստոսի 27. էջ 11.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Larsen, Torben (1991 թ․ դեկտեմբերի 11). «Kaos i Bayern» (Danish). BT. էջ 41.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Brian Laudrup alvorligt skadet». Berlingske Tidende (Danish). 1991 թ․ օգոստոսի 27. էջ 11.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Larsen, Torben (1991 թ․ դեկտեմբերի 11). «Kaos i Bayern». BT (Danish). էջ 41.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. 26,0 26,1 26,2 «Brian Laudrup». fodboldlegender.dk.
  27. Dithmer, Claus (1990 թ․ մայիսի 30). «Brian Laudrup dyreste dansker nogen sinde». Berlingske Tidende (Danish). Section 3, p. 7.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Violachannel». En.violachannel.tv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  29. «History». ViolaChannel - Official website of ACF Fiorentina. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  30. «Danes in calcio – Brian Laudrup». ponderingcalcio.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  31. «Danes In Calcio: A (Somewhat) Concise History Vol II». serieaweekly.com. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  32. «Danes In Calcio: A (Somewhat) Concise History Vol II». serieaweekly.com. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  33. 33,0 33,1 «Football: Laudrup in swipe at Vialli ploy». thefreelibrary.com. The Racing Post. 1998 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  34. Nielsen, Bjarne (1993 թ․ դեկտեմբերի 21). «Brian giver op». Ekstra Bladet (Danish). էջ 37.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Nielsen, Bjarne (1993 թ․ դեկտեմբերի 21). «Brian giver op» (Danish). Ekstra Bladet. էջ 37.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 «Brian Laudrup». rangers.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  37. Alan Marshall. (2011 թ․ մայիսի 28). «NO CAMP; Laudo KOd move from Gers to Barca...so he could play FALKIRK». Daily Record. Thefreelibrary.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  38. 38,0 38,1 Kenny MacDonald (2011). Scottish Football Quotations. Random House. ISBN 9781780570013.
  39. «NO CAMP; Laudo KOd move from Gers to Barca ... so he could play FALKIRK». thefreelibrary.com. 2011 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  40. «Rangers legend Brian Laudrup ready to return for Scottish Cup final». Scottish Daily Record. 2009 թ․ մայիսի 28. Վերցված է 15.03.2015-ին.
  41. «Rangers legend Brian Laudrup ready to return for Scottish Cup final». Scottish Daily Record. 2009 թ․ մայիսի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  42. 42,0 42,1 Steenbach, Kasper (2002 թ․ հոկտեմբեր). «They come over here...». wsc.co.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  43. Mark McGuinness. (1998 թ․ հոկտեմբերի 20). «I wouldn't have joined Chelsea if I had known Vialli's methods SAYS BRIAN LAUDRUP». The Mirror. Thefreelibrary.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  44. Tongue, Steve (1998 թ․ նոյեմբերի 5). «Laudrup's Chelsea goal is achieved». The Independent. Վերցված է 15.03.2015-ին.
  45. «Graham Le Saux picks his best XI». givemesport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  46. McConnell, Jonny (2013 թ․ դեկտեմբերի 5). «Interview - Graeme Le Saux». Backpagefootball.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  47. Rasmussen, Jens Jam (2009). Formanden : historien om Per Bjerregaard og Brøndby IF. Vol. 1. Pionererne. Copenhagen: People's Press. էջ 195. ISBN 978-87-7055-435-0.
  48. Rasmussen, Jens Jam (2009). Formanden: historien om Per Bjerregaard og Brøndby IF. Vol. 1. Pionererne. Copenhagen: People's Press. էջ 195. ISBN 978-87-7055-435-0.
  49. «Brøndby IF - FC København». superstats.dk.
  50. Thye-Petersen, Christian (2000 թ․ մայիսի 19). «Laudrups farvel». Jyllands-Posten.
  51. «FC København - Brøndby IF». superstats.dk.
  52. Tongue, Steve (1998 թ․ նոյեմբերի 5). «Laudrup's Chelsea goal is achieved». The Independent. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  53. 53,0 53,1 53,2 53,3 Tallentire, Mark (1999 թ․ հունիսի 15). «Laudrup checks in with Ajax and Chelsea clean up». The Guardian. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  54. «Blackburn 3-4 Chelsea 1998–99 (Roy Hodgson loses it)». chesneyincognito. 2013 թ․ ապրիլի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  55. «Brian Laudrup at Chelsea». billyblackburn87. 2013 թ․ հունիսի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  56. «Ajax biedt nog veel vraagtekens» (հոլանդերեն). trouw.nl. Վերցված է 3.4.2015-ին.
  57. «Ajax heeft veel meer zorgen dan Feyenoord» (հոլանդերեն). trouw.nl. Վերցված է 3.4.2015-ին.
  58. «I wouldn't have joined Chelsea if I had known Vialli's methods SAYS BRIAN LAUDRUP». Thefreelibrary.com. 1998 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  59. http://bulibold.dk/brian-laudrup-geniale-driblekunstner-begejstrede-bundesligaen-fjerde-afsnit/#_edn12
  60. 60,0 60,1 60,2 60,3 «Player info – Brian Laudrup». Dansk Boldspil-Union. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2017-06-30-ին.
  61. http://bulibold.dk/brian-laudrup-den-geniale-driblekunstner-der-begejstrede-bundesligaen-syvende-afsnit/
  62. «ENESTÅENDE DYNASTI I DANSK LANDSHOLDSFODBOLD». Polinfo. 1987 թ․ ապրիլի 29.
  63. «KNEBEN DANSK ARBEJDSSEJR I JÆVNT TRIST EM-KAMP». Polinfo. 1987 թ․ ապրիլի 30.
  64. http://www.tipsbladet.dk/artikel/jeg-havde-ingen-grund-til-kritisere-ham-brian-forlod-bayern-af-andre-grunde
  65. «Brian Laudrup: den geniale driblekunstner, der begejstrede Bundesligaen – Tredje afsnit». bulibold.dk (դանիերեն). 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  66. http://bulibold.dk/brian-laudrup-den-geniale-driblekunstner-der-begejstrede-bundesligaen-tredje-afsnit/
  67. «FÅ OVERRASKELSER I SEPP PIONTEKS EM TRUP». Polinfo. 1988 թ․ հունիսի 1.
  68. Jens-Carl Kristensen (1990 թ․ նոյեմբերի 23). «Fastholder nej overfor Ricardo». Berlingske Tidende. էջ 9.
  69. McConnell, Jonny (2013 թ․ դեկտեմբերի 5). «Interview - Graeme Le Saux». Backpagefootball.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  70. Константин Клещев (11.06.2012). «Брайан Лаудруп: Мы не хотели выглядеть смешными». sportbox.ru.
  71. «13 Goals for 2013». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  72. Pierrend, José Luis (2013 թ․ փետրվարի 7). «FIFA Confederations Cup Awards». RSSSF. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  73. «Turkey 0-3 Denmark». UEFA.com. 2003 թ․ հոկտեմբերի 6.
  74. «Nigeria - Denmark». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  75. «Brazil - Denmark». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  76. «FIFA World Cup 1998 All-Star Team». englandfootballonline.com.
  77. John Greig (2011). John Greig: My Story: My Story. Headline. ISBN 978-0755313556.
  78. Rodger, Jim (1996 թ․ մայիսի 20). «Gaz the Way to Do It!». London: The Mirror. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  79. Christensen, Me; Hansen, Per Høyer. «Michael & Brian Laudrup». denmark.dk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  80. «EURO Masters Brian Laudrup». BBC. 2010 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  81. Paul Gascoigne (2011). Glorious: My World, Football and Me. Simon and Schuster. էջ 168. ISBN 9781849837453.
  82. José Luis, Pierrend (2005 թ․ մարտի 26). «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1998». RSSSF. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  83. José Luis, Pierrend (2005 թ․ մարտի 26). «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1996». RSSSF. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  84. José Luis, Pierrend (2005 թ․ ապրիլի 7). «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1992». RSSSF. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  85. Pierrend, José Luis (2013 թ․ փետրվարի 7). «FIFA Confederations Cup Awards». RSSSF. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  86. «Brian Laudrup stopper hos TV3 SPORT». tv3sport.dk. 23.05.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  87. «Laudrup aiming to beat cancer». Sky Sports. 2010 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 15.03.2015-ին.
  88. «Brian Laudrup har fået konstateret kræft» (Danish). Politiken.dk. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 15.03.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  89. «Laudrup & Høgh ProCamp - vinderen er fundet». unisport.dk. 03.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  90. Jens Gjesse Hansen (12.11.2005). «Lyngby vandt DM for oldboys». dr.dk.
  91. «Laudrup gets all-clear on cancer». The Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 15.03.2015-ին.
  92. «Brian Laudrup's Danish diary». Sunday Mail. Thefreelibrary.com. 1996 թ․ հուլիսի 28.
  93. Michael Qureshi (22.10.2013). «Rasmine Laudrup: Mange ved ikke engang, at jeg findes». bt.dk.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիան Լաուդրուպ» հոդվածին։