Բրեմենյան պատկերասրահ
Բրեմենյան պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Միտտե |
Մասն է | Wallanlagen, Bremen? |
Հասցե | Am Wall 207, 28195 Bremen28195Am Wall (Bremen)? (207) |
Հիմնադրվել է | 1823 |
Կայք | kunsthalle-bremen.de |
Բրեմենյան պատկերասրահ (գերմ.՝ Kunsthalle Bremen), Գերմանիայի ամենահայտնի պատկերասրահներից մեկը։ Հիմնադրվել է 1823 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեմենյան պատկերասրահը տեղակայված է Բրեմենյան պատվարի տարածքում գտնվող հին շենքում, հանդիսանում է ամրաշինական կառույցների մաս, և գտնվում է այսպես կոչված «հին քաղաքից» ոչ հեռու՝ «Բրեմենյան գեղարվեստական մղոնում»։ 1977 թվականից սկսած՝ շենքը պահպանվում է օրենքով։
Սեփականատերը «Բրեմենյան գեղարվեստական միությունն» է, իսկ դա նշանակում է, որ Բրեմենյան պատկերասրահը XIV-XXI դարերի արվեստի հավաքածուով Գերմանիայի միակ պատկերասրահն է, որը համարվում է մասնավոր սեփականություն։
Ցուցադրության աստիճանական փոփոխության շնորհիվ թանգարանը բավականին հեղինակավոր է դարձել Գերմանիայի այլ պատկերասրահների շրջանում։
«Բրեմենյան գեղարվեստական միության» պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1834 թվականին 34 վաճառականներից բաղկացած խումբը սենատոր Հիերոնիմ Քլուգիսթի (Hieronymus Klugkist) գլխավորությամբ Բրեմենում հիմնեց «Գեղարվեստական միությունը»։ Նպատակը հետևյալն էր.
«Գեղեցիկի ու ձևի զգացողության տարածումը, և որտեղ կարելի է առանձնանալ արվեստի հետ»։ |
Ստեղծվելուց կարճ ժամանակ հետո Բրեմենյան մի կոլեկցիոներից նկարների ու որմնանկարների գնման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել՝ պաշտպանության և պահպանման համար։
Հիմնադրման սկզբում համայնքի անդամների թիվը սահմանափակված էր 50 հոգով։ Բայց 1843 թվականին սահմանափակումները հանվեցին, և երեք տարվա ընթացքում անդամների թիվը հասավ 575-ի[1][2]։
Ակումբի գործունեության առաջին 20 տարիներին կազմակերպվում էին բաց ցուցահանդեսներ, օգնություններ նկարների վաճառքից ստացված շահույթից և առևտրային գործունեությունից և արվեստի նոր գործերի գնում։ 1843 թվականից սկսած՝ կազմակերպվում էին ցուցահանդեսներ այլ գեղարվեստական միությունների հետ, այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Հաննովերը, Լյուբեկը, Գրաֆսվալդը և Ռոստոկը։ Միության ռազմավարությունը «ընկերական շրջանակի» գեղարվեստական միությունների հետ սերտ կապերի մեջ լինելն էր, իսկ ավելի կոնկրետ՝ Հաննովերի, Համբուրգի, Շտուտգարտի և այլ խոշոր քաղաքների արվեստի թանգարանների հետ։
«Բրեմենյան գեղարվեստական միությունը» մինչև օրս էլ հանդիսանում է Բրեմենի միակ գեղարվեստական պատկերասրահը, և ներկայումս ունի շուրջ 9500 անդամ։ Գեորգ Աբեգի (Georg Abegg) ղեկավարությամբ պատկերասրահի շենքը վերականգնվել է ներսից և դրսից (բացվել է 1998 թվականին), իսկ Բեռլինի «Hufnagel Pütz Rafaelian» ընկերության շնորհիվ երկու կողմից ընդլայնվել է (շինարարությունն իրականացվել է 2008-2011 թվականներին)։ Միության 20 տարվա կամավորական ղեկավարությունից հետո Աբեգը կառավարումը հանձնեց Բերնդ Շմիլաուին (Bernd Schmielau) (2014 թվականի տվյալներով)։
Պատկերասրահի կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունենալով ուժեղ հովանավորներ ու բարերարներ՝ 1847 թվականին դրվեց առաջին քարը, որը խորհրդանշում էր պատկերասրահի կառուցման սկիզբը։ Իսկ արդեն 1849 թվականի մայիսի 1-ին Լյուդեր Ռութենբերգը (Lüder Rutenberg) հանդիսավորությամբ բացեց նոր պատկերասրահի շենքը, որը գտնվում էր Բրեմեն քաղաքի արևելյան դարպասներից ոչ հեռու։ Շենքի կառուցման ժամանակ նրա ճակատամասում տեղադրվել է չորս քարե ֆիգուր՝ Ռաֆայելի (Raphael), Միքելանջելոյի (Michelangelo), Դյուրերի (Dürer) և Ռուբենսի (Rubens)։ Դրանք պատրաստել է գերմանացի քանդակագործ Ադոլֆ Շտայնհոյզերը[3]
Այդ ժամանակ դա Գերմանիայի առաջին պատկերասրահն էր, որի շինարարությունն իրականացվել է մասնավոր միջոցների հաշվին և բացվել է քաղաքի բնակիչների համար։ Բայց եթե պատկերասրահի ամբողջ հավաքածուն մասնավոր սեփականություն էր, ապա հողատարածքը, որի վրա տեղակայված էր շենքը, քաղաքի սեփականությունն էր։
Պատկերասրահի ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին պատկերասրահի ընդլայնման հրատապ անհրաժեշտության հետ կապված՝ քաղաքի ճարտարապետների շրջանում մրցույթ անցկացվեց։ Արդյունքում որպես վստահելի անձինք ընտրվեց երկու ճարտարապետ, ովքեր միասին պետք է իրականացնեին պատկերասրահի ընդլայնման նախագիծը։ Ալբերտ Դունքելը (Albert Dunkel) ընտրվեց կենտրոնական մասի վերականգնման ու ընդլայնման համար։ Արտաքին աշխատանքների համար ընտրվեց Էդուարդ Գիլդեմայստերը (Eduard Gildemeister)։ Ճակատամասը զարդարեցին գերմանացի հայտնի ճարտարապետներից Գեորգ Ռոյմերը (Georg Roemer) և Գեորգ Վրբան (Georg Wrba): Հիմքը դրվեց 1899 թվականի վերջին, իսկ արդեն 1902 թվականին տեղի ունեցավ պատկերասրահի նոր շենքի հանդիսավոր բացման արարողությունը։ Բայց շենքի ճակատային հատվածը լիովին ավարտին հասցվեց միայն 1904 թվականին։
Իրականացվող բոլոր աշխատանքները՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսում, ամբողջովին ֆինանսավորվել են մասնավոր հիմնադրամների կողմից։ Ամենամեծ գումարը ստացվել է միության ամենահին անդամի կողմից. վաճառական Կառլ Շյուտեն (Karl Schütte) նվիրաբերել է շուրջ 400 000 թալեր, իսկ Ջոզեֆ Յոհաննես Արնոլդ Հախեցը (Joseph Johannes Arnold Hachez) Հերման Մելհերսի (Hermann Melchers) հետ միասին նվիրաբերել են 100 000-ական թալեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մադոննան երեխայի հետ (1423), Մասոլինո դա Պանիցալե
-
Բրեմենի պատկերասրահ, 1849
-
Բրեմենյան պատկերասրահի նոր կենտրոնական սրահը, 1902, ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
-
Ինքնանկար (1521), Ալբրեխտ Դյուրեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Geschicht: Die Anfänge (1823-1847) Արխիվացված 16 Փետրվար 2012 Wayback Machine at Kunstverein Bremen (de) retrieved 1 June 2012.
- ↑ Manya Ocken: The Kunstverein in Bremen in the 19th Century (University of Bonn, 1989).
- ↑ Geschicht: Der Bau der Kunsthalle (1847-1849) Արխիվացված 16 Փետրվար 2012 Wayback Machine at the Kunstverein Bremen (de) retrieved 1 June 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.) (գերմ.) (ֆր.)
- Repatriation of artworks stolen from the museum during WWII
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմենյան պատկերասրահ» հոդվածին։ |
|