Բռնչի բուրումնավետ
Բռնչի բուրումնավետ | |
Բռնչի բուրումնավետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Viburnaceae |
Ցեղ | Բռնչի (Viburnum) |
Տեսակ | Բռնչի բուրումնավետ (V. odoratissimum) |
Միջազգային անվանում | |
Viburnum odoratissimum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Բռնչի բուրումնավետ (լատին․՝ Viburnum odoratissimum), ցախեկեռասազգիների ընտանիքի, բռնչի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար թուփ է` մինչև 4 (երբեմն` 8) մet8 բարձրությամբ և մինչև 12 սմ առանցքների տրամագծով։ Ընձյուղները մերկ են, դարչնակարմրավուն, դուրս ցցված ոսպնյակներով։ Տերևները երկարավուն-էլիպսաձև են, 7-16 սմ երկարությամբ և 3.5-8 սմ լայնությամբ, սուր գագաթով, սեպաձև հիմքով, ալիքավոր ու ամբողջաեզր, վերևի կողմիc` ինտենսիվ կանաչ, որոշ չափով փայլուն, ներքևի կողմից` բաց կանաչ, 4-7 զույգ կողմնային ջղերով։ Կոթունները հաստ են, 1.5-3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլը լայն կոնաձև հուրան է, մինչև 15 սմ երկարությամբ և 8 սմ լայնությամբ, մոտ 7 սմ երկարությամբ ընդհանուր կոթունով։ Ծաղիկները սպիտակ են, կարմրավուն երանգով, խիստ բուրումնավետ։ Պսակի մասերը երկարավուն-ձվաձև են, խողովակից մի փոքր կարճ։ Միայն առէջների փոշանոթներն են դուրս գալիս պսակի խողովակից։ Պտուղը էլիպսաձև է, հասունանալիս սկզբում կարմիր է, հետագայում` սև։ Կորիզը էլիպսաձև է, սուր ծայրերով, ներքևի կողմից խոր ահոսով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերի։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում (Կխասիայի լեռներում)։ Ջերմասեր բույս է, բավականին խոնավասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ծաղիկները օգտագործում են թեյին բույր տալու համար։ Չափազանց դեկորատիվ է, մշտադալար սաղարթի, գեղեցիկ ծաղիկների ու պտուղների շնորհիվ։ Մեր հանրապետությունում մշակվում է միայն մերձարևադարձային շրջաններում։ Իջևանում առատորեն ծաղկում և պտղաբերում է, թեթևակի ցրտահարվելով միայն արտակարգ ցուրտ ձմեռների դեպքում, երբ օդի ջերմաստիճանը իջնում է -15 °C-ից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 272։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնչի բուրումնավետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնչի բուրումնավետ» հոդվածին։ |
|