Jump to content

Բուքեր Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուքեր Վաշինգտոն
անգլ.՝ Booker Taliaferro Washington
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1856(1856-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրHale's Ford, Franklin County, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 14, 1915(1915-11-14)[1][2][4][…] (59 տարեկան)
Մահվան վայրՏակսիգի, Ալաբամա, ԱՄՆ
ԳերեզմանTuskegee University Campus Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունHampton University?
Մասնագիտությունդաստիարակ, գրող, ինքնակենսագիր, մանկավարժ, գործարար, քաղաքական գործիչ, իրավապաշտպան և ուսուցիչ
ԱշխատավայրԹասքիգիի համալսարան
ԱմուսինFannie Smith Washington?, Olivia A. Davidson? և Margaret Murray Washington?
Ծնողներմայր՝ Nataly Anette?
Զբաղեցրած պաշտոններիրավապահ և ընկերության նախագահ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունNational Negro Business League? և Alabama State Teachers Association?[6]
ԵրեխաներBooker T. Washington, Jr.?, Portia Washington Pittman? և Ernest Davidson Washington?
Ստորագրություն
Изображение автографа
 Booker T. Washington Վիքիպահեստում

Բուքեր Տալիաֆերո Վաշինգտոն (անգլ.՝ Booker Taliaferro Washington, ապրիլի 5, 1856(1856-04-05)[1][2][3][…], Hale's Ford, Franklin County, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 14, 1915(1915-11-14)[1][2][4][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի մանկավարժ և աֆրոամերիկացիների կրթության ջատագով, բանախոս, քաղաքական գործիչ և գրող[7]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքեր Վաշինգտոնը ծնվել է 1856 թվականի ապրիլի 5-ին Վիրջինիա նահանգի պլանտացիաներում: Սևամորթ ստրուկի և իրեն անծանոթ սպիտակամորթ տղամարդու որդի է։ Նրա մայրն աշխատել է որպես խոհարար՝ պլանտացիայի սեփականատիրոջ տանը։ Մանկության տարիներին, ինչպես մյուս ստրուկները, նա ազգանուն չի ունեցել և 1861-1865 թվականների ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, որը ազատություն բերեց սևամորթ ստրուկներին, Բուքերն ընտրել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ազգանունը:

Այն բանից հետո, երբ Աբրահամ Լինքոլնը ստորագրեց Էմանսիպացիայի հռչակագիրը՝ վերջ տալով սևամորթների շահագործմանը և նրանց ազատություն շնորհելով նախկին տերերից, Բուքերի մայրը լքել է պլանտացիան: Տեղափոխվել է Մոլդեն քաղաք, որը գտնվում է Արևմտյան Վիրջինիա նահանգի մայրաքաղաք Չարլսթոնի մոտակայքում: Այնտեղ Բուքերն ինքն իրեն սովորել է կարդալ, իսկ հետո ավարտել է կիրակնօրյա դպրոցը, որը բաց էր աֆրոամերիկացի երեխաների համար:

Ընտանիքն ինչ-որ կերպ պահելու և մորը օգնելու համար նա դպրոցից առաջ առավոտյան աշխատում էր կես դրույքով՝ ածուխ տեղափոխելով խարույկի մեջ։ Նա աշխատում էր աղի գործարանում և ածխի հանքերում, բայց շարունակում էր կրթություն ստանալ։

1872 թվականին, տասնյոթ տարեկանում, ընդունվում է Վիրջինիայի Հեմփթոնի ընդհանուր գյուղատնտեսական ինստիտուտ սևամորթ ուսանողների համար, որտեղ նրանց ուսուցանում էին ավագ կիրակնօրյա դպրոցի ծրագրերով։ Այնտեղ սովորել է երեք տարի։ Ավարտելուց հետո դարձել է ուսուցիչ հարավի սևամորթների դպրոցներում և նույնիսկ կարճ ժամանակ աշխատել է որպես Համփթոնի ինստիտուտի ռեկտոր գեներալ Սամուել Արմսթրոնգի քարտուղար:

Այնուհետև Բուքեր Վաշինգտոնը տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ շարունակել է կրթությունը: 1879 թվականին ստանում է ուսուցչի դիպլոմ և սկսում դասավանդել Հեմփթոնի ինստիտուտում, որտեղ ընդունվել է հնդիկ ուսանողների առաջին խումբը։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքեր Վաշինգտոնը գրել է մի քանի գիրք։ Ամենահայտնին կոչվում է «Թոթափիր շղթաները»:

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուքեր Վաշինգտոնը ելույթ է ունենում Քարնեգի Հոլում, 1906 թվական

Բուքեր Վաշինգտոնը ուշագրավ բանախոս էր, աֆրոամերիկացիների կրթության ականավոր մանկավարժներից և պայքարողներից մեկը: 1895 թվականի սեպտեմբերին Ատլանտա (Ջորջիա) քաղաքում առևտրային և արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ է ունեցել՝ ուրվագծելով իր սոցիալ-քաղաքական հայեցակարգը, որը բաղկացած էր ռասայական և դասակարգային խաղաղությունից և սերտ համագործակցությունից սպիտակ և գունավոր բնակչության միջև: Միացյալ Նահանգներում դարձել է Ամերիկայի պատմության մեջ առաջին սևամորթը, որը ելույթ է ունեցել սպիտակամորթ հանդիսատեսի առջև:

Իր ելույթում Բուքեր Վաշինգտոնը հավասարություն խնդրեց միայն երկու ոլորտում՝ աշխատանք գտնելու և ձեռներեցության ոլորտում։ Նրա ելույթը 10 րոպեում ձևավորեց ռասայական քաղաքականությունը հարավում։

Բուքեր Վաշինգտոնը գիտեր, թե ինչպես գրավել ունկնդիրների ուշադրությունը, և շուտով նրա հրապարակային ելույթները սկսեցին նյութական պտուղներ տալ Տասկինգի ինստիտուտի համար:

Նախագահ Թեոդոր Ռուզվելտը խորհրդակցել է նրա հետ սևամորթների և նույնիսկ սպիտակամորթ հարավցիների կառավարական պաշտոններում նշանակելու վերաբերյալ։

1896 թվականին Բուքերը ճանապարհորդել է Եվրոպայով ( Անտվերպեն, Հաագա, Փարիզ և Լոնդոն): Ուղևորության ընթացքում Վաշինգտոնը հանդիպել է Մարկ Տվենին և Վիկտորիա թագուհուն: Վերադառնալով ԱՄՆ՝ Վաշինգտոնը դարձել է Ամերիկայի սևամորթ բնակչության այն հատվածի ճանաչված առաջնորդը, որն անհրաժեշտ էր համարում խաղաղ ճանապարհով լուծել ռասայական խնդիրը։

Չնայած իր լայնածավալ ճանապարհորդություններին և լայնածավալ աշխատանքին, Վաշինգտոնը միշտ եղել է Տուսկեգիի տնօրենը: Վաշինգտոնի առողջությունը արագորեն վատացել է 1915 թվականին, երկու տարբեր բժիշկների նրա մոտ ախտորոշվել են Բրայթի հիվանդություն՝ երիկամների բորբոքում, որն այսօր կոչվում է նեֆրիտ: Ասելով, որ իրեն մնացել է ընդամենը մի քանի օր ապրելու, Վաշինգտոնը ցանկություն է հայտնել մահանալ Տուսկեգիում: Նա նստել է գնացք և 1915 թվականի նոյեմբերի 14-ի կեսգիշերից անմիջապես հետո հասել Տուսկեգի։ Մի քանի ժամ անց նա մահացավ 59 տարեկան հասակում[8]։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել 1915 թվականի նոյեմբերի 17-ին Տուսկեգի ինստիտուտի մատուռում։ Դրան մասնակցել է մոտ 8000 մարդ[9]։ Նրան թաղել են մոտակայքում՝ Տասկեգի համալսարանի կամպուսի գերեզմանատանը։

Այն ժամանակ ենթադրվում էր, որ նա մահացել է սրտի անբավարարությունից, որը սրվել է գերաշխատանքից: 2006 թվականի մարտին նրա սերունդները թույլատրեցին բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը, սրանք ցույց տվեցին, որ ունեցել է հիպերտոնիա, արյան ճնշումը երկու անգամից ավելի նորմալ էր, և որ նա մահացել է երիկամների անբավարարությունից, որը առաջացել է արյան բարձր ճնշման հետևանքով[10]։

Բուքեր Թ. Վաշինգտոնի դագաղը տեղափոխվում է գերեզման

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Mugleston W. F. Washington, Booker T. (05 April 1856?–14 November 1915), educator and race leader // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500737
  5. Find A Grave — 1996.
  6. https://curiosity.lib.harvard.edu/black-teacher-archive/feature/alabama-294f6453-7a34-4b8c-bc2e-841c7bdb2e1d
  7. «1956 Centennial of Booker T. Washington 3¢ Stamps». Collector's Weekly Magazine. Վերցված է February 3, 2024-ին.
  8. «The Death of Booker T. Washington» (PDF). Booker T. Washington National Monument (National Park Service). Արխիվացված (PDF) օրիգինալից October 9, 2022-ին. Վերցված է April 5, 2018-ին.
  9. «Booker T. Washington | Tuskegee University». www.tuskegee.edu. Արխիվացված օրիգինալից February 26, 2019-ին. Վերցված է February 25, 2019-ին.
  10. Dominguez, Alex (May 6, 2006). «Booker T. Washington's Death Revisited». The Washington Post (ամերիկյան անգլերեն). Associated Press. ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից October 7, 2017-ին. Վերցված է April 5, 2018-ին.

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aiello, Thomas. The Battle for the Souls of Black Folk: WEB Du Bois, Booker T. Washington, and the Debate That Shaped the Course of Civil Rights (ABC-CLIO, 2016) online.
  • Boston, Michael B. (2010), The Business Strategy of Booker T. Washington: Its Development and Implementation, University Press of Florida; 243 pp. Studies the content and influence of his philosophy of entrepreneurship.
  • Chennault, Ronald E. "Pragmatism and Progressivism in the Educational Thought and Practices of Booker T. Washington." Philosophical Studies in Education 44 (2013): 121–131. online Արխիվացված Մարտ 7, 2023 Wayback Machine
  • Christian, Mark. Booker T. Washington: A Life in American History (ABC-CLIO, 2021).
  • Davis, Deborah. Guest of Honor: Booker T. Washington, Theodore Roosevelt, and the White House Dinner That Shocked a Nation (Simon and Schuster, 2012).
  • Deutsch, Stephanie. You need a schoolhouse: Booker T. Washington, Julius Rosenwald, and the building of schools for the segregated south ( Northwestern University Press, 2011).
  • Feiler, Andrew. A Better Life for the Children: Julius Rosenwald, Booker T. Washington, and the 4,978 Schools That Changed America (University of Georgia Press, 2021)
  • Fisher, Laura R. "Head and Hands Together: Booker T. Washington's Vocational Realism." American Literature 87.4 (2015): 709–737.
  • Gardner, Booker T. (1975). «The Educational Contributions of Booker T. Washington». The Journal of Negro Education. 44 (4): 502–518. doi:10.2307/2966635. ISSN 0022-2984. JSTOR 2966635.
  • Gibson, Donald B. (1993). «Strategies and Revisions of Self-Representation in Booker T. Washington's Autobiographies». American Quarterly. 45 (3): 370–393. doi:10.2307/2713239. ISSN 0003-0678. JSTOR 2713239.
  • Gottschalk, Jane (1966). «The Rhetorical Strategy of Booker T. Washington». Phylon. 27 (4): 388–395. doi:10.2307/273619. ISSN 0031-8906. JSTOR 273619.
  • Smock, Raymond W., ed. (1988). Booker T. Washington in Perspective: Essays of Louis R. Harlan. University Press of Mississippi. ISBN 978-1-57806-928-6. JSTOR j.ctt2tvj64.
  • Harlan, Louis R. (1966). «Booker T. Washington and the White Man's Burden». The American Historical Review. 71 (2): 441–467. doi:10.2307/1846341. ISSN 0002-8762. JSTOR 1846341.
  • Harlan, Louis R. (1988), Booker T. Washington in Perspective (essays), University Press of Mississippi.
  • Jackson Jr, David H. "Booker T. Washington in South Carolina, March 1909." South Carolina Historical Magazine (2012): 192–220. online Արխիվացված Փետրվար 22, 2023 Wayback Machine
  • Lewis, Theodore. "Booker T. Washington’s audacious vocationalist philosophy." Oxford review of education 40.2 (2014): 189–205.
  • Mathews, Basil Joseph, Booker T. Washington, educator and interracial interpreter (Harvard University Press, 1948)
  • McMurry, Linda O. (1982), George Washington Carver, Scientist and Symbol
  • Richards, Michael A. (October 2019). «Pathos, Poverty, and Politics: Booker T. Washington's Radically Reimagined American Civilization». Polity (անգլերեն). 51 (4): 749–779. doi:10.1086/705560. ISSN 0032-3497.
  • Smith, David L. (1997), «Commanding Performance: Booker T. Washington's Atlanta Compromise Address», in Gerster, Patrick; Cords, Nicholas (eds.), Myth America: A Historical Anthology, vol. II, St. James, NY: Brandywine Press, ISBN 978-1881089971
  • Smock, Raymond (2009), Booker T. Washington: Black Leadership in the Age of Jim Crow, Chicago: Ivan R Dee
  • Verney, Kevern J. The art of the possible: Booker T. Washington and Black Leadership in the United States, 1881–1925 (Routledge, 2013).
  • Webb, Clive. "‘A feeling which it is impossible for Englishmen to understand’: Booker T. Washington and Anglo-American Rivalries." History 107.376 (2022): 549–569.
  • Weiss, Ellen. Robert R. Taylor and Tuskegee: An African American Architect Designs for Booker T. Washington (NewSouth Books, 2012).
  • Wintz, Cary D.African American Political Thought, 1890–1930: Washington, Du Bois, Garvey, and Randolph (1996)
  • Zimmerman, Andrew (2012), Alabama in Africa: Booker T. Washington, the German Empire, and the Globalization of the New South, Princeton: Princeton University Press

Պատմագրություն և հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bieze, Michael Scott, and Marybeth Gasman, eds. Booker T. Washington Rediscovered (Johns Hopkins University Press, 2012), 265 pp. scholarly essays
  • Brundage, W. Fitzhugh, ed. (2003), Booker T. Washington and Black Progress: Up from Slavery 100 Years Later
  • Carroll, Rebecca, ed. Uncle Tom or New Negro?: African Americans Reflect on Booker T. Washington and Up from Slavery 100 Years Later (Crown, 2013).
  • Crowley, John W. "Booker T. Washington Revisited." American Literary Realism 54.2 (2022): 170–181. excerpt
  • Dagbovie, Pero Gaglo (2007), «Exploring a Century of Historical Scholarship on Booker T. Washington», Journal of African American History, 92 (2): 239–264, doi:10.1086/JAAHv92n2p239, JSTOR 20064182, S2CID 148770045
  • Friedman, Lawrence J. (October 1974), «Life 'In the Lion's Mouth': Another Look at Booker T. Washington», Journal of Negro History, 59 (4): 337–351, doi:10.2307/2717315, JSTOR 2717315, S2CID 150075964
  • Hamilton. Kenneth M. Booker T. Washington in American Memory (University of Illinois Press, 2017) online; see also online review
  • Harlan, Louis R. (October 1970), «Booker T. Washington in Biographical Perspective», American Historical Review, 75 (6): 1581–1599, doi:10.2307/1850756, JSTOR 1850756
  • Strickland, Arvarh E. (December 1973), «Booker T. Washington: The Myth and the Man», Reviews in American History (Review), 1 (4): 559–564, doi:10.2307/2701723, JSTOR 2701723
  • Thornbrough, Emma Lou, ed. Booker T. Washington - Great Lives Observed (1969), short selections by Washington and by historians; online
  • Zeringue, Joshua Thomas. "Booker T. Washington and the Historians: How Changing Views on Race Relations, Economics, and Education Shaped Washington Historiography, 1915–2010" (MA Thesis, LSU, 2015) online