Բուչ Կեսիդի
Բուչ Կեսիդի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1866[1][2] |
Ծննդավայր | Beaver, Յուտա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 7, 1908[3][4] (42 տարեկան) |
Մահվան վայր | Բոլիվիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հանցագործ |
Butch Cassidy Վիքիպահեստում |
Բուչ Կեսիդի (անգլ.՝ Butch Cassidy, իրական անուն Ռոբերտ Լերոյ Պարկեր[5]; ապրիլի 13, 1866[1][2], Beaver, Յուտա, ԱՄՆ - նոյեմբերի 7, 1908[3][4], Բոլիվիա)[5], հայտնի ամերիկացի բանկերի և գնացքների կողոպտիչ, ինչպես նաև «Վայրի ավազակախմբի» առաջնորդ[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուչ Կեսիդին ծնվել է 1866 թվականի ապրիլի 13-ին Յուտա նահանգում Ռոբերտ Լերոյ Պարկեր անվամբ[5]։ Նա Անգլիայից ներգաղթյալ մորմոնների ընտանիքի 13 երեխաներից ամենամեծն էր։ Մանկությունը անց է կացրել ծնողների կալվածքում՝ Օհայո նահանգում։ Մինչ իր հանցավոր կարիերան սկսելը զբաղվում էր տավարաբուծությամբ, մսագործ էր, այստեղից էլ ստացել է Բուչ անվանումը[5]։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքի հետ առաջին խնդիրը աննշան էր։ Բուչը ներխուժել է Նեբրասկա նահանգի Հեյ-Սպրինգս քաղաքի խանութներից մեկը։ Նա աշխատում էր այդ քաղաքի ֆերմաներից մեկում։ Նա գողացել էր տաբատ՝ թողնելով հաղորդագրություն, որ դրանց համար կվճարի մի փոքր ուշ։ Սակայն որոշակիորեն հայտնի չէ, արդյո՞ք դա Բուչ Կեսիդինի օրենքի առաջին խախտումն էր, թե ոչ։ Այն ամենից հետո, երբ իր ծնողները կորցրին իրենց ֆերման դատական գործընթացում, նա սկսեց հիանալ տեղացի անասնապահ Մայք Կեսիդիով, ով իր հերթին հայտնի էր իր կասկածելի կարիերայով[5]։ Միանգամայն հնարավոր է, որ Մայքը Ռոբերտի հետ միասին է գողացել անասունը։ Մոտավորապես 1884 թվականին Ռոբերտը վերցրել է «Բուչ Կեսիդի» կեղծանունը։ Բուչը սովորաբար անասունը գողանում էր մեծ ֆերմաներից, որոնք փորձում էին դուրս մղել ավելի փոքրերին։ Շատ պատմաբաններ կարծում են, որ սկբնական շրջանում Բուչը գործում էր բարի դրդապատճառներից։ Շատ հաճախ նրան անվանում էին «Վայրի արևմուտքի Ռոբին Հուդ»։
Կողոպուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հանցագորգությունը, որն ունի ձեռագիր վկայություն, համարվում է 1889 թվականի հունիսի հարձակումը Կոլորադո նահանգի Թելուրիդ քաղաքի «Սան Միշել Վալեյ Բանկի» վրա։ Ավազակախմբին հաջողվեց գողանալ 20 հազար դոլար։ Բուչը դարձավ «Անօրինականության ուղիների» (անգլ.՝ Outlaw Trail) առաջամարտիկներից, ով Կանադայից անցավ Մեքսիկա Մոնտանայով և Յուտայով։ 1884-1886 թվականներին նա դատապարտվեց ձիագողության մեղադրանքով։ Ազատազրկումից հետո Բուչը հիմնեց ավազակախումբ՝ «Վայրի ավազակախումբ» (անգլ.՝ Wild Bunch) անունով։ «Վայրի ավազակախումբը» իր հերթին կազմում էր «Անցքեր պատի մեջ» ավազակախմբի մաս, որը իրենից ներկայացնում էր բացահայտ կապ գանգստերների հետ, ում ընդհանուր թաքստոցը ծառայում էր Վայոմինգ նահանգի Անցքեր պատի մեջ կիրճը՝ Բիգ-Հորն լեռներում։ «Վայրի ավազակախումբի» ամենահայտնի անդամը Հարրի Լոնգբաուն էր, ում այլկերպ անվանում էին «Սանդենս Քիդ»։ 1896-1901 թվականներին ավազակախումբը թալանել է մոտ մեկ տասնյակ գնացքներ։ 1901 թվականին Կեսիդին Սանդեսոնի և իր կնոջ՝ Էտտա Պլեյսի հետ փախչում էին Արգենտինա Նյու Յորքով։ Այնտեղ նրանք մի քանի տարի բավական խաղաղ են ապրել՝ որպես ֆերմեր աշխատելով ռանչոյում։ Այն ամենից հետո երբ Էտտան 1905 թվականին վերադարձավ ԱՄՆ, Բուչը և Սադենսոնը վերականգնեցին իրենց հանցավոր գործունեությունը և վաստակեցին նույն համբավը, ինչը Միացյալ Նահանգներում։ Չիլիով նրանք գնացին Բոլիվիա, որտեղ և 1908 թվականին ձերբակալվեցին բոլիվիական զինվորականների կողմից։ Հավանաբար, Բուչը և Սանդենսը գնդակահարվել են, սակայն չկան վստահելի աղբյուրներ, որոնք միանշանակ նշում են ամսաթիվը կամ ապացուցում, որ նրանք իրականում սպանվել են, վիրավորվել են կամ այնտեղ են եղել[5]։
Մահից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլիվիայի հանքարդյունաբերական քաղաք Սանտ-Վինսենտում գտնվում է հուշատախտակ, որը հիշեցնում է երկու հանցագործների մահը[5]։ Ուղեցույցներում նշված է, որ նրանք թաղվել են տեղի գերեզմանատանը, սակայն, ոչինչ ապացուցված չէ[5]։
Ամենայնիվ, Բուչի և Սանդենսի գաղտնի մահը և հնարավոր փախուստը դեռ բացահայտված չեն։ 1992 թվականին արտաշիրմվեցին «ամերիկացի ավազակների» հնարավոր մասունքները։ 1993 թվականին անցկացված ԴՆԹ-ի անալիզի արդյունքում պարզ դարձավ, որ նշված մասունքերը չեն պատկանում Բուչ Կեսիդին և Սանդենս Քիդին։ Որոշ ժամանակակիցներ պնդում են, որ տեսել են նրանց իրենց մահից հետո բոլիվիական զինվորականների շարքերում։ Ինչպես նաև պտտվում էին խոսակցություններ, որ ավազակները իրենց վերջին տարիները անցկացրել են կեղծ անունների ներքո Ուրուգվայում և ԱՄՆ-ում։
Բուչ Կեսիդիի քույրը՝ Լուլա Պարկեր Բետենսոնը, ասում էր, որ իր եղբայրը վերադարձել է և հետագայում ապրել ԱՄՆ-ում։ Այլ վկայություններով նա սկսել է նոր կյանք Վիլյամ Ֆիլիպս անունով և մահացել 1937 թվականին Վաշինգտոն նահանգի Սպոքենա քաղաքում։ Նման խոսակցություններ պտտվում էին նաև Սանդենս Քիդի վերաբերյալ։
Լեգենդար հանցագործների կյանքը էկրանավորվել է 1969 թվականին «Բուչ Կեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմում։ Փոլ Նյումանը մարմնավորել է Բուչ Կեսիդիի կերպարը, իսկ Ռոբերտ Ռեդֆորդը՝ Սանդենս Քիդին[5]։
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուչ Կեսիդի և Սանդենս Քիդ (1969 թվական)
- Բուչ և Սենդենս։ Վաղ օրեր (1979 թվական)
- Լեգենդ Բուտրի և Սանդենսի մասին (2006 թվական)
- Բլեկտորն (2011 թվական). ֆիլմը պատմում է Բուչի՝ 1908 թվականից հետո Բոլիվիայում կյանքի մասին
- Դրիվթերներ (մանգա 2009 թվական և անիմե 2016 թվական). Բուչ Կեսիդին և Սենդենս Քիդը հանդես են գալիս որպես ամբողջական կերպարներ և «Դրիվթերներ» խմբավորման անդամներ՝ հակադրվելով Սև Արքային։
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Call of Juarez: Gunslinger.
Սեղանի խաղ «Բենգ!»-ում կա քարտ Բուչ Կեսիդիի կերպարով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուչ Կեսիդի» հոդվածին։ |
|