Բուժիվալ
Արվարձան | |||
---|---|---|---|
Բուժիվալ | |||
Bougival | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Իվելին, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս և arrondissement of Versailles? | ||
Մակերես | 2,76 կմ² | ||
ԲԾՄ | 23 մետր, 166 մետր | ||
Բնակչություն | 8432 մարդ (1999) | ||
Ժամային գոտի | UTC 1 և UTC 2 | ||
Փոստային դասիչ | 78380[1] | ||
Պաշտոնական կայք | ville-bougival.fr(ֆր.) | ||
| |||
Բուժիվալ (ֆր.՝ Bougival), Փարիզի արևմտյան արվարձանը, տեղակայված է քաղաքի կենտրոնից 15,3 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 8432 մարդ (1999)։ Բուժիվալի կենտրոնում ամենատպավորիչ շինությունը Տիրամոր եկեղեցին է, որը կառուցվել է դեռևս XII դարում։ Լյուդովիկոս XIV-ի օրոք այստեղ կառուցված է եղել ֆրանսիական ինժեներական մտքի հրաշքը՝ Վերսալի շատրվանները ջրով մատակարարող Մարլի պոմպային մեքենան։
XIX դարում Բուժիվալը «հեղեղվել» է փարիզյան բուրժուազիայով։ Մշակութային կյանքի կենտրոնը երգչուհի Պոլինա Վիարդոյի վիլլան էր, որին կից բնակություն էր հաստատել նրա երկրպագու Իվան Տուրգենևը[2]։ Այստեղ է նա կնքել է իր մահկանացուն 1883 թվականին։ Իսկ դրանից մի քանի տարի առաջ Բուժիվալում մահացել էր կոմպոզիտոր Ժորժ Բիզեն` «Կարմեն»-ի հեղինակը։
Բուժիվալն անվանում են «իմպրեսիոնիզմի օրրան», քանի որ Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուարը և Ալֆրեդ Սիսլեյը հաճախ էին այստեղ գալիս պլենէրի։ Ռենուարի վրձնին է պատկանում «Պար Բուժիվալում» կտավը (1883)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Буживаль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:Commonscat-inline
- «Буживаль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)