Բորջիաներ
Բորջիաներ | |
---|---|
իսպ.՝ Borja | |
Տեսակ | ազնվական տոհմ և Ազնվական տոհմ |
Երկիր | Իսպանիա Իտալիա Ֆրանսիա |
Տիրույթներ | Իսպանիա |
Տիտղոսներ | |
Հիմնադիր | Ալֆոնսո դե Բորջիա |
Հիմնում | 1455 |
Ավարտ | 1672 |
Ազգային պատկանելիություն | Իսպանացի |
Դավանանք | Քրիստոնեություն |
Բորջիա ընտանիքը Իտալական Ռենեսանսի ժամանակաշրջանում հայտնի իսպան-իտալական ազնվական ընտանիք է։ Նրանք Վալենսիայից էին, իրենց ազգանունը եկել է իսպանական Բորխա տեղանունից։
Բորջիաները նշանավոր հոգևորականներ և քաղաքական գործիչներ էին 15-րդ և 16-րդ դարերում։ Այս ընտանիքը Հռոմի 2 պապ է տվել՝ Ալֆոնսո դի Բորջիան (ով կառավարել է որպես Կալիստրատոս III Պապ` 1455-1458 թթ․) և Ռոդրիգո Լենզոլ Բորջիան (Ալեքսանդր VI Պապ՝ 1492-1503թթ․):
Հատկապես Ալեքսանդր VI-ի կառավարման շրջանում, Բորջիաները կասկածվում էին մի շարք հանցանքների մեջ, ներառյալ՝ դավաճանություն, ինցեստ, հոգևոր պաշտոնների առք ու վաճառք, կաշառակերություն, գողություն և սպանություն (հատկապես` թունավորումներով սպանություններ)[1]։ Իրենց իշխանությամբ տարվածությունը թշնամիներ ստեղծեց իրենց համար՝ Մեդիչի, Սֆորզա ընտանիքները, Դոմինիկյան Սավոնարոլա վանականը և այլք։ Նրանք նաև արվեստի մեկնասներ էին, ովքեր նպաստեցին Ռենեսանսին։
Բորջիա ընտանիքը պատմության մեջ մնացել է որպես մեղքերի և անբարոյականության մեջ խրված ընտանիք, այնուամենայնիվ կան փաստարկներ, որոնք ենթադրում են, որ նրանց մասին դիտարկումները միակողմանի են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորջիա կամ Բորջա ընտանիքը ծագել է Վալենսիայի թագավորության Բորխա քաղաքում, վերջինս իսպանական Արագոն արքայության տարածքի մաս էր կազմում։ Մի շարք չհիմնավորված կարծիքներ կային, որ ընտանիքը հրեական ծագում ունի։ Այս լուրերը պրոպագանդվել են շատերի կողմից, հատկապես՝ Ջուլիանո դելլա Ռովերեի և ընտանիքը քաղաքական մրցակիցների կողմից նկարագրվել է որպես մառռանական ընտանիք։ Դարերով մշակույթի մեջ պահպանվել են այս լուրերը, թվարկվել են 1912թ․[2][3][4]։ Գերդաստանի ներկայացուցիչները իրենք իրենց կեղծորեն ներկայացնում էին որպես 12-րդ դարում Արագոնի թագավորության գահի հավակնորդ Պեդրո դե Ատարեսի՝ Բորխայի լորդի ժառանգները, վերջինս իրականում մահացել է անժառանգ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Arsenic: A Murderous History. Dartmouth Toxic Metals Research Program, 2009
- ↑ The Menorah journal, Volumes 20-23, Intercollegiate Menorah Association, 1932, page 163
- ↑ The Borgias: or, At the feet of Venus, Vicente Blasco Ibáñez, P. Dutton & Co. Inc., 1930, pages 242, 313
- ↑ Lucrezia Borgia: Life, Love and Death in Renaissance Italy, by Sarah Bradford
- ↑ Nadal Cañellas, Juan (2006). "La permanencia de Rodrigo de Borja (Alejandro VI) en el estudio de Bolonia, según documentos originales". Acta histórica et archaeologica mediaevalia (in Spanish). Barcelona: Universidad de Barcelona. Departamento de Historia Medieval (27–28): 173–205. ISSN 0212-2960.