Jump to content

Բոոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռութը Բոոսի դաշտում

Բոոսը (եբրայերեն՝ בועז - 'Բոազ'), ըստ հուդայական ավանդության, մի մեծահարուստ բեթղեհեմցի էր, որը ծանոթացավ Հռութի հետ և օգնում էր արդեն այրի դարձած Հռութին ցորենով և այլ կերպ։ Հրեական օրենքի համաձայն, Հռութը ինքը Բոոսին ամուսնություն առաջարկեց, ինչին հավանություն տվեց ծերերի ժողովը՝ Բոոսի կողմից մի շարք պայմաններ բավարարելուց հետո։ Բոոսից Հռութն ունեցավ մեկ որդի՝ Ովբեդ անունով, որը Դավթի պապն էր։ Այդպիսով, Նոր Կտակարանի համաձայն, Բոոսը Հիսուս Քրիստոսի անմիջական նախահայրերից մեկն էր։ Հռութի և Բոոսի մասին պատմությունը շարադրված է Հին Կտակարանի Հռութ գրքում։