Բոյանայի եկեղեցի
Բոյանայի եկեղեցի | |
Boyana Church* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Բուլղարիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 42 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Բոյանայի եկեղեցի (բուլղար․՝ Боянска църква), միջնադարյան եկեղեցի Բուլղարիայում։ Տեղակայված է մայրաքաղաք Սոֆիայից 8 կմ հեռավորության վրա, Վիտոշա լեռան ստորոտին գտնվող Բոյանա գյուղում։ 1979 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-րդ դարում Բոյանա գյուղում կառուցվել է առաջին փոքրիկ եկեղեցին, որը նվիրված էր Սուրբ Նիկողայոս Զմյուռնիացուն և Պանտելեիմոնին։ 13-րդ դարի սկզբին սևաստոկրատոր Կալոյանի ցուցումով այս եկեղեցուն կից կառուցվել է որմնանկարներով զարդարված (ավարտվել են 1259 թվականին) նոր երկհարկանի եկեղեցի։ Որմնանկարներից մեկի վրա պահպանվել է կտիտորյան մակագրություն․
Դոնատորի անունով եկեղեցին ստացել է «Կալայանովա» անվանումը։ 19-րդ դարի սկզբին եկեղեցու անսամբլի երրորդ շինարարությունն է ավարտվել։ Այդ կցակառուցման արդյունքում եկեղեցին ունի երեք կողաշենք։
Ճարտարապետական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին բաղկացած է տարբեր ժամանակաշրջանների շինվածքներից․
- արևելյան հատված, հատակագծում հավասարաթև խաչի ձև ունեցող միագմբեթ եկեղեցի (11-րդ դար),
- կենտրոնական հատված, «Կալոյանովա եկեղեցի», երկհարկանի շինություն (13-րդ դար), առաջին հարկը զբաղեցնում է մատուռը և բուլղարացի բոյարների գերեզմանատունը։ Երկրորդ հարկում անմիջական եկեղեցին է։ Եկեղեցու ճակատամասը զարդարված է կերամիկական հախճասալիկներով,
- արևմտյան հատված, 19-րդ դարի գավիթ, որը զուրկ է ցանկացած զարդարանքից։
Բոլոր շինությունները պատրաստված են աղյուսից։
Ֆրեսկոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմնանկարչություններից եկեղեցում պահպանվել են․
- 11-12-րդ դարի ֆրեսկոներ (պահպանվել են եկեղեցու արևելյան հատվածում՝ հյուսիսային պատ, աբսիդի ներքևում),
- Վասիլիա վարպետի ֆրեսկոներ, 13-րդ դարի կես (ֆրեսկոների փուլն ավարտվել է 1259 թվականին),
- 14-16-րդ դարի ֆրեսկոներ,
- 1882 թվականի գեղանկարներ։
Եկեղեցու պատերը զարդարում են 240 առանձին ֆիգուրներ և 89 կոմպոզիցիաներ (նորկտակարանային պատմություններ, Սուրբ Նիկողայոսի վարքագրությունից դրվագներ)։ Եկեղեցու որմնանկարային ցիկլը համարվում է բուլղարական միջնադարյան որմնանկարի ամենաարժեքավոր հավաքածուներից մեկը։
Բոյանայի գեղանկարչությունը վերաբերում է Խաչակիրների կողմից Բյուզանդական կայսրության գրավման ժամանակաշրջանին։ Գրավումը հանգեցրել է տեղի դպրոցների և արվեստի դպրոցների նշանակության բարձրացման։
Եկեղեցում կան նաև պատմական դեմքերի պատկերներ՝ սևաստոկրատոր Կալոյանի և նրա կին Դեսիսլավայի, թագավոր Կոնստանտին I Տիհի և թագուհի Իրինայի (եկեղեցու հյուսիսային պատ)։ 18 տեսարաններ պատկերում են Նիկողայոս Զմյուռնիացու կյանքը։
-
Նիկողայոս Զմյուռնիացի
-
Նիկողայոսը փրկում է նավակին
-
Կոնստանտին Ասեն թագավորը և Իրինա թագուհին
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Բոյանայի եկեղեցու պատկերով մետաղադրամ է հատվել։ Այն ներառված է Բուլղարիայի 1300 ամյակին նվիրված մետաղադրամների շարքում։
Եզր | Ցցված կողոսկրերով |
Զանգված | 11 գրամ |
Տրամագիծ | 30 մմ |
Հաստություն | 2.2 մմ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Centre, UNESCO World Heritage. «Boyana Church». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյանայի եկեղեցի» հոդվածին։ |
|
|
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- 10-րդ դարի հիմնադրումներ
- Բյուզանդական ճարտարապետություն
- Բուլղարիայի եկեղեցիներ
- Բուլղարիայի թանգարաններ
- Բուլղարիայի հուշարձաններ
- Բուլղարիայի շենքեր և կառույցներ
- Եվրոպայի եկեղեցիներ
- Համաշխարհային ժառանգություն Բուլղարիայում
- Սոֆիա
- Սոֆիայի եկեղեցիներ
- Սոֆիայի թանգարաններ
- Սոֆիայի շենքեր և կառույցներ
- Սոֆիայի պաշտամունքային կառույցներ
- Սոֆիայի տեսարժան վայրեր