Jump to content

Բյուլախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բյուլախ
շվեյց. գերմ.՝ Bülach
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքBülach District?
Մակերես16,09±0,01 կմ²
ԲԾՄ428 մետր, 431 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն24 186 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ8180
Ավտոմոբիլային կոդZH
Պաշտոնական կայքbuelach.ch
Բյուլախ (Շվեյցարիա)##
Բյուլախ (Շվեյցարիա)

Բյուլախ (գերմ.՝ Bülach), քաղաք Շվեյցարիայում՝ Ցյուրիխի կանտոնում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է; Գտնվում է Գլատ գետի հովտի արևելյան մասում՝ Ցյուրիխի օդանավակայանից 6 կիլոմետր դեպի հյուսիս։

Զբաղեցնում է 16.1 քառակուսի կիլոմետր տարածք, որի 33.2%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 39.5%-ն էլ անտառապատ է։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Բյուլախում ապրում էր 19.888 մարդ։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[2][3]

Տարին Բնակչ.
Ուշ միջնադար 500-ից պակաս
16-18-րդ դարեր մոտ. 1,000
1836 1,278
1850 1,545
1900 2,175
1920 3,239
1950 4,634
1970 11,043
2000 13,999
2005 14,815
2006 15,571
2008 16,589
2010 17,478
Հունվար 2012 17,457
Մայիս 2012 17,667

Պատմական փաստաթղթերում Բյուլախն առաջին անգամ հիշատակվել է 811 թվականին՝ որպես Pulacha[2] և, ինչպես իր ուսումնասիրություններից մեկում նշել է հնագետ Յոախիմ Վերները, ով հետազոտել է այս բնակավայրի միջնադարյան գերեզմանատունը, Բյուլախն այն հին ժամանակներից ընդգրկված է եղել Ալեմանի մարզի կազմում[4]։ Ավստրիայի Հաբսբուրգյան ազնվականական տոհմի ներկայացուցիչ, դուքս Լեոպոլդ Երրորդը Բյուլախին քաղաքի կարգավիճակ է շնորհել դեռևս 1384 թվականին՝ թույլատրելով, որ ունենա իր քաղաքային շուկան։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական այս բնակավայրը հարուստ է արժեքավոր հուշարձաններով, որոնց թվում են ռեֆորմիստական եկեղեցին, Sigristenkeller պատկերասրահը, Pfarrhaus-ը, Tithe ամբարը, Saint Laurentius եկեղեցին, քաղաքապետարանը՝ 74 մետր բարձրությամբ աշտարակով, որտեղից յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 6-ից փողհարները կես ժամ շարունակ նվագում են։

Քաղաքում գործող տարրական դպրոցներից են Schuleinheit Böswisli[5], Schuleinheit Schwerzgrueb[6], Schuleinheit Lindenhof[7] և Schuleinheit Hohfuri[8]։

Միջնակարգ դպրոցներն են Schule Hinterbirch-ն ու Schule Mettmenriet[9][10]։ Բյուլախում գործում է նաև միջնակարգ արհեստագործական Kantonsschule Zürcher Unterland (KZU) դպրոցը։

Անվանի բյուլախցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլա Շպրինգ, 2011
Սառա Մայեր, 2011
  • Յուրգ Գուտկեխտ (ծնվ. 1949) - համակարգչագետ
  • Դանիել Կլայներ (ծնվ. 1963) - դիրիժոր, Վիեննայի երաժշտության ու կատարողական արվեստի համալսարանի դասախոս
  • Կլոդ Մայեր (ծնվ. 1964) - շվեյցարական զինված ուժերի գեներալ
Մարզիկներ
  • Կուրտ Կլինգլեր (ծնվ. 1928) - նախկին մարզական հրաձիգ, 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Լուիս Պֆենիգեր (ծնվ. 1944) - նախկին մարզիկ հեծանվարշավորդ, 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Նիկոլա Շպրինգ (ծնվ. 1982) - պրոֆեսիոնալ եռամարտիկ, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Սառա Մայեր (ծնվ. 1984) - նախկին գեղասահորդուհի, Շվեյցարիայի ութակի չեմպիոնուհի
  • Մարտինա վան Բերկել (ծնվ. 1989) - լողորդուհի, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Նիլս Հինտերման (ծնվ. 1995) - լեռնադահուկորդ, աշխարհի գավաթի խաղարկության մրցումների մասնակից
  • Նիկո Գեորգիդիս (ծնվ. 1996) - շախմատիստ, գրոսմայստեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie, Geschlecht und Gemeinde, definitive Jahresergebnisse, 2023FSO, 2024.
  2. 2,0 2,1 Bülach in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
  3. accessed 17-Jun-2012 Արխիվացված Փետրվար 29, 2012 Wayback Machine
  4. J. Werner, Das alamannische Gräberfeld von Bülach, (Monographs in Ur- und Frühgeschichte Schweiz), Basel 1953.
  5. "Schuleinheit Böswisli." Primarschule Bülach. Retrieved on April 23, 2015.
  6. "Schuleinheit Schwerzgrueb." Primarschule Bülach. Retrieved on April 23, 2015.
  7. "Schuleinheit Lindenhof." Primarschule Bülach. Retrieved on April 23, 2015.
  8. "Schuleinheit Hohfuri." Primarschule Bülach. Retrieved on April 23, 2015.
  9. "Schule Hinterbirch." Sekundarskule Bülach. Retrieved on April 23, 2015.
  10. "Schule Mettmenriet." Sekundarskule Bülach. Retrieved on April 23, 2015.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուլախ» հոդվածին։