Բհարատ Ռատնա
Բհարատ Ռատնա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հնդկաստան | ||||
Տեսակ | պարգև | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հունիսի 2, 1954 | ||||
Պարգևատրման քանակը | 43 (2014) | ||||
Հերթականություն | |||||
Կրտսեր պարգև | Param Vir Chakra? | ||||
Bharat Ratna Վիքիպահեստում |
Բհարատ Ռատնա (հինդի` भारत रत्न, բառացի` Հնդկաստանի գանձ), Հնդկաստանի բարձրագույն պետական քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է ի նշան երախտագիտության` հասարակության առջև բարձր մակարդակի ծառայությունների համար։ Այն շնորհվում է 1930-1940-ական թվականների հնդկական ընդդիմության և անկախության համար պայքարի մարտիկներին, ինչպես նաև քաղաքական, պետական, հասարակական գործիչներին, գիտնականներին, երաժիշտներին և այլ մասնագիտությունների տեր մարդկանց` հաշվի չառնելով նրանց ռասայական պատկանելիությունը, գործունեության ոլորտը, հասարակության մեջ նրանց զբաղեցրած դիրքը և սեռը[1][2]։ Ըստ աստիճանակարգի, Բհարատ Ռատնային նախորդում են կրտսեր դասի Պադմա Վիբհուշան, Պադմա Բհուշան և Պադմա Շրի պետական քաղաքացիական պարգևները։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բհարատ Ռատնա պարգևը սահմանվել է 1954 թվականի հունիսի 2-ին, Հնդկաստանի առաջին նախագահ Ռաջենդրա Պրասադի կողմից։ Պարգևատրումը կանոնավոր բնույթ չի կրում, օրինակ` 1991, 1992, 1997, 1998 և 1999 թվականներին այն շնորհվել է յուրաքանչյուր տարում երեք մարդու, իսկ 1993-1996 թվականների ընթացքում չի շնորհվել[3]։ Հետմահու շնորհվելու կարգը մտցվել է 1955 թվականին և այդ պահից այն անվիճելիորեն հետմահու շնորհվել է 12 մարդու։ Միայն մեկ անգամ, 1992 թվականին, հրապարակայնորեն հայտարարված հետմահու պարգևատրումը չի կայացել` բողոքի պատճառով։
Արտասահմանցիներին պարգևատրելու հարցը նույնպես վիճելի է։ Մինչ օրս, Բհարատ Ռատնա պարգևը շնորհվել է երկու արտասահմանցիների` հարավաֆրիկյան քաղաքական և պետական գործիչ Նելսոն Մանդելային և փուշթուների հոգևոր և քաղաքական առաջնորդ Աբդուլ Ղաֆար-խանին (Բաչա Խան), ով Մահաթմա Գանդիի գործընկերն ու հետևորդն էր։ Բհարատ Ռատնա պարգևը շնորհվել է նաև այլազգի, սակայն Հնդկաստանի քաղաքացիություն ունեցող Մայր Թերեզային։
Բհարատ Ռատնային արժանացած ամենաերիտասարդ մարդը` կրիկետի մարզիկ Սաչին Տենդուլկարն է, ում պարգևը շնորհվել է, երբ նա 40 տարեկան էր[4], այն դեպքում, երբ կանանց իրավունքների պաշտպան Դհոնդո Կեշավ Կարվեն պարգևին արժանացել է 100 տարեկանում։
Մինչ օրս, Բհարատ Ռատնա պարգևին արժանացել է 45 մարդ, որոնցից 12-ը` հետմահու։
Շքանշանի նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշանն ունի Սրբազան ֆիկուս (Ficus religiosa) ծառի տերևի տեսք։ Կենտրոնում արևն է, որի ներքևում դևանագարիով գրված է «Բհարատ Ռատնա» (भारत रत्न), իսկ շքանշանի հակառակ կողմում Հնդկաստանի զինանշանն է, որի ներքևում գրված է «Սատյամեվա ջայատե» (सत्यमेव जयते), որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է. «Միայն ճշմարտությունն է հաղթանակում»։ Շքանշանին ամրացված է 51 մմ տրամագծով սպիտակ ժապավեն, որը թույլ է տալիս այն կրել պարանոցին[1][5][6]։
Բհարատ Ռատնայի մրցանակակիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Պարգևատրված անձը | Գործունեությունը |
---|---|---|
1954 | Չակրավարտի Ռաջագոպալաչարի | պետական գործիչ |
1954 | Սարվեպալլի Ռադհակրիշնան | պետական գործիչ, փիլիսոփա |
1954 | Չանդրասեկհարա Վենկատա Ռաման | ֆիզիկոս |
1955 | Բհագվան Դաս | կրոնական փիլիսոփա |
1955 | Մոկշագունդամ Վիսվեսվարայա | ճարտարագետ, պետական գործիչ |
1955 | Ջավահառլալ Ներու | քաղաքական և պետական գործիչ |
1957 | Գովինդ Բալլաբհ Պանտ | պետական գործիչ, ազատության համար պայքարի մարտիկ |
1958 | Դհոնդո Կեշավ Կարվե | կանանց իրավունքների պաշտպան |
1961 | Բիդհան Չանդրա Ռոյ | քաղաքական և պետական գործիչ |
1961 | Պուրուշոտտամ Դաս Տանդոն | քաղաքական գործիչ, ազատության համար պայքարի մարտիկ |
1962 | Ռաջենդրա Պրասադ | պետական գործիչ, Հնդկաստանի առաջին նախագահ |
1963 | Զաքիր Հուսեյն | պետական գործիչ |
1963 | Պանդուրանգ Վաման Կանե | գիտնական, սանսկրիտի գիտակ |
1966 | Լալ Բահադուր Շաստրի | քաղաքական և պետական գործիչ |
1971 | Ինդիրա Գանդի | քաղաքական և պետական գործիչ |
1975 | Վարահագիրի Վենկատա Գիրի | քաղաքական և պետական գործիչ |
1976 | Կումարասվամի Կամառաջ | քաղաքական և պետական գործիչ |
1980 | Մայր Թերեզա | կաթոլիկ միանձնուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր |
1983 | Վինոբա Բհավե | կրոնական փիլիսոփա և քաղաքական գործիչ |
1987 | Աբդուլ Ղաֆար-խան | փուշթուների հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ |
1988 | Մարուդուր Գոպալան Ռամաչանդրան | դերասան, պետական գործիչ |
1990 | Բհիմռաո Ռամջի Ամբեդկար | Հնդկաստանի գործող Սահմանադրության հեղինակ, «Անձեռնմխելիներ» կաստայի առաջնորդ |
1990 | Նելսոն Մանդելա | Հարավաֆրիկյան քաղաքական և պետական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր |
1991 | Ռաջիվ Գանդի | քաղաքական և պետական գործիչ |
1991 | Վալլաբհբհայ Պատել | քաղաքական գործիչ |
1991 | Մորարջի Դեսաի | քաղաքական և պետական գործիչ |
1992 | Աբուլ Կալամ Ազադ | քաղաքական գործիչ, գիտնական, Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդներից |
1992 | Ջեհանգիր Ռատանջի Դադաբհոյ Տատա | խոշոր գործարար, բարեգործ |
1992 | Սաթյաջիտ Ռայ | կինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, կոմպոզիտոր |
Հատուկ դեպք | Սուբհաս Չանդրա Բոզե | Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդներից։ Պարգևատրվելու մասին հայտարարվել է 1992թ-ին, սակայն դատարանում բողոքարկվել է և շնորհումը չի կայացել։ |
1997 | Գուլզարիլալ Նանդա | քաղաքական գործիչ, տնտեսագետ |
1997 | Արունա Ասաֆ Ալի | Հնդկաստանի անկախության համար պայքարի ակտիվիստուհի |
1997 | Ավուլ Պակիր Ջայնուլաբդին Աբդուլ Կալամ | գիտնական, պետական գործիչ |
1998 | Մադուրայ Շանմուխավադիվու Սուբբուլակշմի | երգչուհի, դերասանուհի, երաժիշտ |
1998 | Չիդամբարամ Սուբռամանյամ | քաղաքական և պետական գործիչ |
1999 | Ռավի Շանկար | կոմպոզիտոր, սիտարահար |
1999 | Ամարտյա Սեն | տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր |
1999 | Գոպինաթհ Բորդոլոյ | քաղաքական և պետական գործիչ, Հնդկաստանի անկախության համար պայքարի մարտիկ |
2001 | Լատա Մանգեշկար | երգչուհի |
2001 | Բիսմիլլահ Խան | երաժիշտ, շահնայահար |
2009 | Բհիմսեն Ջոշի | երգիչ |
2013 | Չինտամանի Նագեսա Ռամաչանդրա Ռաո | քիմիկոս |
2014 | Սաչին Տենդուլկար | կրիկետի մարզիկ, ռեկորդակիր |
2015 | Մադան Մոհան Մալավյա | փաստաբան, լրագրող, հասարակական գործիչ |
2015 | Ատալ Բիհարի Վաջպայի | պետական և քաղաքական գործիչ |
2019 | Փրանաբ Կումար Մուքհերջի | պետական գործիչ, Հնդկաստանի նախագահ |
2019 | Բհուպեն Հազարիկա | երգիչ, բանաստեղծ, ռեժիսոր |
2019 | Նանաջի Դեշմուք | հասարակական գործիչ |
2024 | Կարպուրի Թակուր | քաղաքական գործիչ |
2024 | Լալ Կրիշնա Ադվանի | քաղաքական գործիչ |
2024 | Պամուլապարթի Վենկատա Նարասիմհա Ռաո | պետական գործիչ |
2024 | Չարան Սինգհ | պետական գործիչ |
2024 | Մանկոմբու Սամբասիվան Սվամինաթան | գենետիկ, բուսաբույծ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ayyar, N. M. (1955). «The Gazette of India—Extraordinary—Part I» (PDF). The Gazette of India. The President's Secretariat (published 1955 թ․ հունվարի 15): 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին. «The President is pleased to make the following revised regulations for the award of the decoration Bharat Ratna in supersession of those published in Notification No. 1-Pres./54, dated the 2nd January, 1954»
- ↑ «Bharat Ratna Scheme» (PDF). Ministry of Home Affairs (India). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «List of recipients of Bharat Ratna (1954–2009)» (PDF). Ministry of Home Affairs (India). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Tendulkar receives Bharat Ratna». ESPNcricinfo. 2014 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Hoiberg, Ramchandani, էջ 96
- ↑ «Crafting Bharat Ratna, Padma Medals at Kolkata Mint» (Press release). Press Information Bureau (PIB), India. հունվարի 21, 2014. Արխիվացված է օրիգինալից մայիսի 17, 2014-ին. Վերցված է մայիսի 13, 2014-ին.
- Ranjan, Amitav (2014 թ․ փետրվարի 4). «Sachin's Bharat Ratna today a medal from 2000». The Indian Express. New Delhi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.