Բիչի Հեդ
Բիչի Հեդ | |
---|---|
Տեսակ | հրվանդան և headland? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Արևելյան Սասիքս |
Ջրլիցի ափին | Լա Մանշ |
Բիչի Հեդ (անգլ.՝ Beachy Head), հրվանդան Մեծ Բրիտանիայի հարավային ափին։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիչի Հեդը իրենից ներկայացնում է կավճային լեռ Արևելյան Սասիքսում մոտիկ Իստաբորնային, որը չնայած իր մեծ ձգվածությանը կախված է օդում։ Բարձրությունը հասնում է 162 մ, այն ամենաբարձր կավճային լեռն է Մեծ Բրիտանիայում։
Հաճախ Բիչի Հեդ այցելում են զբոսաշրջիկներ։ Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի ծովափ՝ արևելքից Դագնես հրվանդանից մինչև արևմուտք Սելսի-Բիլ հրվանդան։
Տեղի վտանգավորությունից ելնելով 1830-ականներին արևմտյան հրվանդանում կառուցվել է Բել-Տու փարոսը, իսկ 1902 թվականից աշխատում է նաև այլ փարոս՝ 43 մ բարձրությամբ, որը գտնվում է բաց ծովում՝ լեռից ցած։ 1983 թվականից այն աշխատում էր ավտոմատ ռեժիմով։
Հրվանդանը նաև հայտնի է 1690 թվականի ծովային ճակատամարտով, որ տեղի է ունեցել հրվանդանից ոչ այդքան հեռու։ Հրվանդանը հայտնի է նաև մեկ այլ մարտով, որ տեղի է ունեցել 1653 թվականին՝ Առաջին Անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուվրի սպիտակ (ժայռեր)
- Յոթ քույրերի (ժայռեր)
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիչի Հեդն ինքնասպանության ամենահայտնի վայրերից մեկն է։ Տարեկան այստեղ իրենց կյանքին վերջ է տալիս մոտ 20 մարդ[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World’s 10 most popular suicide destinations
- ↑ Meaney, Thomas. «Exiting Early: Is life worth living? The question is perennial. The answers include 'no'», The Wall Street Journal, April 15, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիչի Հեդ» հոդվածին։ |
|