Jump to content

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում (շվեդ.՝ Nobelpriset i fysiologi eller medicin), շքեղ մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում գիտական ձեռքբերումների համար, որը տրվում է ամեն տարի Ստոկհոլմում։ 5 Նոբելյան մրցանակներից մեկը։

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը ստեղծել է Ալֆրեդ Նոբելը իր կտակում, որը գրել է 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում, որտեղ այն հիշատակվում է երրորդը.

Այս տոկոսները պետք է բաժանել հինգ հավասար մասերի, որոնք նախագծված են՝ […] երրորդը նրան, ով բացառիկ հաջողությունների կհասնի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում[1]

Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում տրվում է ամեն տարի 1901 թվականից, բացի 1915, 1916, 1917, 1918, 1921, 1925, 1940, 1941 և 1942 թվականներին[2]։ Առաջին դափնեկիրը դարձել է Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը։

Ով կարող է առաջադրել թեկնածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Նոբելյան հիմնադրամի կանոնադրության թեկնածուներին կարող են առաջադրել հետևյալ անձինք[3].

  1. Կարոլինգյան համալսարանի Նոբելյան ասամբլեայի անդամները
  2. Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա բժշկական բաժնի անդամները
  3. Շվեդիայի բժշկական հաստատությունների պրոֆեսոր, ինչպես նաև Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի համապատասխան պայմանների բժշկական հաստատություններում կամ համապատասխան գործընկերների հետ
  4. անձինք, որոնք զբաղեցնում են առնվազն երկու համապատասխան պաշտոններ այլ բժշկական հաստատություններում
  5. այլ գիտնականներ, որոնցից ասամբլեան հարկ կհամարի ընդունել առաջարկ

Թեկնածուների ընտրությունը իրականացնում է քիմիայի Նոբելյան կոմիտեն։ Նրանցից դափնեկիրներին ընտրում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան[3]։ Միաժամանա կարող են առաջադրվել մեկ կամ երկու աշխատանք, բայց ընդհանուր թիվը չպետք է գերազանցի երեքը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Чолаков В. Нобелевские премии: учёные и открытия = Нобеловите Награди. Учени и открытия / Пер. с болг. А. С. Никольского; под ред. и с предисл. д-ра хим. наук А. Н. Шамина. — М.: Мир, 1987. — 369 с. — (Библиотечная серия). — 100 000 экз.
  2. «Facts on the Nobel Prize in Physiology or Medicine» (անգլերեն). Нобелевский фонд. Վերցված է 2012-11-10-ին.
  3. 3,0 3,1 «Nomination and Selection of Medicine Laureates» (անգլերեն). Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Statutes of the Nobel Foundation, § 4». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.