Բժիշկ Արիետան բուժում է Գոյային (նկար)
Բժիշկ Արիետան բուժում է Գոյային | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1820 |
բարձրություն | 1,1 մետր |
լայնություն | 0,77 մետր |
ստեղծման վայր | Իսպանիա[1] |
ժանր | ինքնապատկեր և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[2] |
հավաքածու | Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ |
հիմնական թեմա | Ֆրանցիսկո Գոյա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Self-portrait with Dr. Arrieta (Goya) Վիքիպահեստում |
«Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» (իսպ.՝ Goya atendido por el doctor Arrieta), իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, Իսպանիայի պալատական գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1820 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 117 × 79 սմ։ Այսօր «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում։ Նկարում հեղինակը պատկերել է ինքն իրեն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1819 թվականի վերջին Ֆրանցիսկո Գոյան ծանր հիվանդանում է։ Նկարչի հիվանդության և դրա բուժման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ապաքինվելուց հետո Գոյան ստեղծում է ինքնանկարը Էուժենիո Արիետայի հետ։ Նկարի ստորին հատվածում հեղինակը ընկերոջը ուղերձ է հղել.
«Գոյան շնորհակալ է իր ընկեր Արիետային հաջող բուժման և հոգատարության համար դաժան և վտանգավոր հիվանդության ժամանակ 1819 թվականի ավարտին 73 տարեկանում» - Ֆրանցիսկո Գոյա
|
Նկարում կտրուկ զգացվում է բժշկի առողջ տեսքն ու Գոյայի գրեթե հոգեվարքի մեջ գտնող վիճակը։
Նկարիճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը Գոյայի նվերն էր Էուժենիո Արիետային։ Չեն պահպանվել ոչ մի հիշատակություններ, թե բժշկի մոտ որքան է մնացել այս կտավը։
1820 թվականին Արիետան ուղևորվում է Աֆրիկա և, ըստ էության, ստեղծագործությունը մնացել է Իսպանիայում։ 1860 թվականին նկարը ցուցադրվել է մայրաքաղաք Մադրիդում՝ Մարտինեսի անհատական հավաքածուի կազմում։ Հետագայում այս ստեղծագործությունը եղել է փարիզյան զանազան հավաքածուներում։
Այսօր «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- BOZAL, Valeriano, Francisco Goya, vida y obra, (2 vols.) Madrid, Tf. Editores, 2005. Vol. II, págs. 243—247 ISBN 84-96209-39-3.
- GLENDINNING, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993.
- HAGEN, Rose-Marie y HAGEN, Rainer, Francisco de Goya, Colonia, Taschen, 2003. ISBN 3-8228-2296-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fiche sur le site du musée Minneapolis Institute of Arts. (անգլերեն)
- Fiche sur InfoGoya Արխիվացված 2007-07-06 Wayback Machine. (Իսպաներեն)
- Analyse des maladies de Goya sur medicinaybellasartes.blogspot.fr (Իսպաներեն)
- [1]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բժիշկ Արիետան բուժում է Գոյային (նկար) կատեգորիայում։ |