Բերում
Բերում նորվ.՝ Bærum | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ակերսհուս | ||||
Վարչկենտրոն | Սանվիկա | ||||
Ամենաբարձր կետ | Vidvangshøgda?[1] | ||||
Օդ Ռեինսֆելդ | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2010) | 110381 (5 տեղ) | ||||
Տարածք | 192.32 (334 տեղ) | ||||
Սահմանակցում է | Ասքեր, Լիեր, Հուլե, Ռինգերիկե, Օսլո, Նեսոդեն և Ասկեր | ||||
Ժամային գոտի | UTC 1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0219 | ||||
baerum.kommune.no | |||||
Բերում (նորվ.՝ Bærum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սանվիկա քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 192.32 կմ² տարածք[2][3]։
Բերում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին Օսլոյի արևմտյան կողմում։ Այստեղ է գտնվում Ֆրիտյոֆ Նանսենի առանձնատունը, որը համարվում է կոմունայի տեսարժան վայրերից մեկը։ Անվանումը թարգմանաբար նշանակում է լեռ։
Շրջանը եղել է մարդկային գործունեության վայր դեռևս նախնադարից։ Այստեղ հայտնաբերվել են նախնադարյան կենցաղային գործիքներ։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում։ 17-րդ դարում Բերումում հայտնաբերվեց երկաթի հանքաքար, ինչը զգալիորեն նպաստեց տնտեսության առաջընթացին[4]։
Բերումը աշխարհագրորեն գտնվում է բարենպաստ տարածաշրջանում։ Ունի ելք դեպի ծով։ Բազմաթիվ ֆյորդերը, որոնց ափերը կազմված են բարձր ժայռերից, նպաստում են ծովից փչող քամիները կանխարգելելուն[4]։
Հարուստ է ֆաունայով և ֆլորայով։ Կոմունայի զգալի մասը պատված է կեչու և սոճու անտառներով, որտեղ ապրում են բազմաթիվ կենդանատեսակներ[4]։
Բերումի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերում կոմունայի զինանշանը հաստատվել է 1976 թվականի հունվարի 9-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է աղյուսի թրծման մոխրագույն վառարան։ Աղյուսի արտադրությունը մինչև 1800-ական թվականները եղել է տվյալ տարածաշրջանի տնտեսության հիմնական ուղղությունը[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Բերում կոմունայում բնակվում է 113,659 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում եռակի աճ է գրանցել[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Høgaste fjelltopp i kvar kommune — Norwegian Mapping Authority, 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
- ↑ Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". (նորվեգերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 Баккен, Тор CHR, изд.. (2008). Аскера ог Bærum-leksikon (на норвежском языке ). Осло:. Kunnskapsforlaget ISBN 978-82-573-1534-4.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-09-30 Wayback Machine (նորվեգերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերում» հոդվածին։ |
|