Jump to content

Բերդավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բերդավան
Բերդավան գյուղի ամրոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ, Նոյեմբերյանի շրջան և Ղազախի գավառ
ԳյուղապետՍմբատ Մուղդուսյան
Այլ անվանումներԲերդագյուղ
ԲԾՄ650 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2987[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբերդավանցի
Ժամային գոտիUTC 4
Հեռախոսային կոդ 374 (266)
Բերդավան (Հայաստան)##
Բերդավան (Հայաստան)
Բերդավան (Տավուշի մարզ)##
Բերդավան (Տավուշի մարզ)

Բերդավան (նախկին անվանումը՝ Ղալաչա), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից 1 կմ հյուսիս՝ Կողբ գետի ափին։ Գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Վերանվանվել է Բերդավան 1978 թվականի հունվարի 25-ին[2]։

Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։

Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում[3]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում գյուղը կրում էր «Ղալաչա» անունը։ Վերջինիս ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի գյուղն իր անունը ստացել է տարածքում գտնվող «Ղալինջաքար» ամրոցի անունից (սկզբում՝ «Ղալինջաքարա գյուղ», այնուհետև տարիների ընթացքում հոլովվել ու դարձել է «Ղալաչա»)։

Գյուղը նախկինում գտնվել է 1,5 կմ հարավ-արևելք ընկած Թխաձոր կոչված վայրում, իսկ 1898 թվականին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ Նախկին տեղում կան մի փոքրիկ բերդի ավերակներ, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերդավանի մշտական բնակչությունը կազմել է 2987, առկա բնակչությունը՝ 2851 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը XVIII-XIX դարերում գաղթել է Արցախից։

Բերդավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1078 999[5] 1038 1384 1874 2427 2780 3011 3531 3287 2987[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. Ղալինջաքար և XIII դարի Ձիթհանքի ամրոցներ, XVIII-XIX դարերի Սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։

2022 թվականի հունվարի 9-ին բացվել է 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանը։

Բերդավան գյուղն ունի մեկ դպրոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 42.
  3. Լ․ Ա․ Բարսեղյան, Ժ․ Դ․ Խաչատրյան (Թիվ 7, 196 2). «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՄՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (PDF). ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 5-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 23-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերդավան» հոդվածին։