Բերանբացը
«Բերանբացը», ֆրանսա-իտալական կատակերգություն, որը նկարահանվել է «ճանապարհային ֆիլմի» ոճում, ֆիլմի ռեժիսորն է՝ Ժերար Ուրին, իսկ գլխավոր դերակատարներն են Լուի դը Ֆյունեսը և Բուրվիլը։
Ֆիլմը ցուցադրվել է Մոսկովյան IV կինոփառատոնի շրջանակներում 1965 թվականին, որից հետո գնվել է խորհրդային կինովարձույթի համար։ Կինոթատրոններում ցուցադրվել է «Союзмультфильм» կինոստուդիայի կրկնօրինակով (կրկնօրինակման ռեժիսորն է Գեորգի Կալիտիևսկին)։ Վլադիմիր Կենիգսոնի (Լուի դը Ֆյունեսի ձայն) և Ռոստիսլավ Պլյատի (Բուրվիլի ձայն) աշխատանքը արտասահմանյան ֆիլմի ռուսերեն կրկնօրինակման լավագույն օրինակներից մեկն է։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզցի մանր վաճառական Անտուան Մարեշալը (Բուրվիլ) պատրաստվում է իր արձակուրդն անցկացնել Իտալիայում, այնտեղ գնալով իր համեստ մեքենայով։ Բայց հենց առաջին խաչմերուկում նրա մեքենային հարվածում է գործարար Լեոպոլդ Սարոյանի (Լուի դը Ֆյունես) Rolls-Royce Silver Cloud մակնիշի մեքենան, որից Մարեշալի Citroën 2CV-ն երկու կես է լինում։
Սարոյանը Մարեշալին հարգալից ձևով հրավիրում է իր գործակալություն և առաջարկում է փոխհատուցել խափանված հանգիստը առաջադրանքի կատարմամբ, Նեապոլում պետք է վերցնել Կադիլլակը և այդ մեքենան բերել Բորդո։ Մարեշալը համաձայնում է գնալ Իտալիայի ճանապարհներով և գեղեցիկ մեքենայով։ Նաև Սարոյանը նրան հանձնում է մեծ գումար՝ գրպանի ծախսերը հոգալու և Իտալիայից ինքնաթիռով վերադառնալու համար։
Մարեշալին Սարոյանը պետք է, որ «Կադիլլակը» իտալա-ֆրանսիական մաքսային սահմանը անցնի առանց ստուգման, Անտուանը բարի էր, սիրալիր և համակրելի տեսքով, նա չի կարող կասկած առաջացնել մաքսային ստուգողների մոտ։ Մարեշալը չի գուշակում, որ «Կադիլլակում» թաքցված է մաքսանենգ ապրանք։ Հետևի թևերը լցված են հերոինով, մեքենայի առաջամասը պատրաստված է ոսկուց, մարտկոցում թաքցրած են թանկարժեք քարեր։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված հարստությունները գողացվել են Բեյրութից և տեղափոխում են հանցագործներին լաստանավերով Ֆրանսիա։ Սարոյան պատրաստվում է անձամբ և գաղտնի տնօրինել բեռի առաքումը։
Սարոյանը չի կասկածում, որ մեկ այլ հանցագործների խումբ դուրս է եկել նրա դեմ։ Սարոյանի բոլոր ծրագրերը հայտնի են դառնում Միկկի հանցախմբին։
Մարեշալըին հետապնդում են երկու հանցագործ խմբեր, և ժամանակի ընթացքում նա զրկվում է իր ողջ հարստությունից, որոնք թաքցրել էր մեքենայում։ Արդյունքում «բերանբացը» հանկարծակի հնարամտությամբ կատարում է արկածային ճամփորդություն, փախչում է բոլոր հետևողներից և ծանոթանում է հիանալի ճամփորդների հետ։ Այդ ու հանդերձ բերանբաց Մարեշալը գտնում է վերջին հարստությունը, որը մնացել էր մեքենայում՝ հսկա ադամանդ «Յու-կուն-կուն», որը թաքցրել էին ազդանշանի կոճակում։
Դերերը կատարել և կրկնօրինակել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուի դը Ֆյունես — Լեոպոլդ Սարոյան (Վլադիմիր Կենիգսոն)
- Բուրվիլ — Անտուան Մարեշալ (Ռոստիսլավ Պլյատ)
- Վենանտինո Բենանտինի — Միկկի-նապաստակ (Ֆելիքս Յավորսկի)
- Բեբա Լոնչար — Ուրսուլա (Նինա Գրեբեշկովա)
- Ալիդա Քելլի — Ջինա, մատնահարդար (Սերաֆիմա Խոլինա)
- Լանդո Բուցցանկա — Լինո, խանդոտ վարսահարդար (Արտյոմ Կարապետյան)
- Ջեյք Արի — ոստիկան (Յուրի Սարանցև)
- Անրի Ժենե — Մարտիալ, ժանդարմ Կարկասսոնից
- Սարո Ուրցի — ավտոմեխանիկ
- Պյոտր Ռուսսել — Մարիո Կոստա, սեղանապետ
- Ժակ Ֆերեր —գանգստեր, Սարոյանի վառորդը
- Ժան Դրոզ — Գանգստեր, Սարոյանի մարդկանցից
- Գի Գրոսսո — մաքսային պաշտոնյա
- Միշել Մոդո — մաքսային պաշտոնյա
- Գի Դելորմ — Լուիջի, Միկկիի մարդկանցից
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ– Ժերար Ուրի, Մարսել Ժյուլիան, Անդրե Տաբե
- Ռեժիսոր- Ժերար Ուրի
- Օպերատոր- Անրի Դեկայե
- Նկարիչ- Ռոբերտո Ջորջանի, Ֆրանչեսկո Չարլետտա
- Կոմպոզիտոր- Ժորժ Դելերյու
Կրկնօրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրկնօրինակի ռեժիսոր- Գեորգի Կալիտիեվսկի
- Կրկնօրինակի ձայնային օպերատոր- Գեորգի Մարտինյուկ
- Ռուսերեն սցենարի հեղինակ- Եվգենի Գալպերին
- Խմբագրիչ- Զ. Պավլովա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Unifrance — 1949.
- ↑ http://www.movieloci.com/1709-The-Sucker
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0057967/
- ↑ https://voiretmanger.fr/corniaud-oury/
- ↑ https://www.cineclubdecaen.com/analyse/roadmovies.htm
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 7,0 7,1 7,2 http://jpbox-office.com/fichfilm.php?id=9245
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/gamon
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11199.html?nopub=1
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 http://www.ofdb.de/film/5482,Scharfe-Sachen-für-Monsieur
- ↑ 11,0 11,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://twitter.com/ParisTreizieme/status/1400811032352903174
- ↑ https://www.cinema-francais.fr/les_films/films_o/films_oury_gerard/le_corniaud.htm
- ↑ http://www.dvdclassik.com/critique/le-corniaud-oury
- ↑ https://www.senscritique.com/film/Le_Corniaud/410773
- ↑ Première (ֆր.) — 1976.
- ↑ https://www.cinemaspathegaumont.com/films/le-corniaud
- ↑ https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/29466
- Cadillac Convertible de ville 2dr 1964 թվական Արխիվացված 2016-04-02 Wayback Machine
- Վլադիմիր Կենիգսոն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերանբացը» հոդվածին։ |
|