Բելեմ (Լիսաբոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելեմ (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բելեմ | |||
| |||
Երկիր | Պորտուգալիա | ||
Համայնք | Բելեն | ||
Մակերես | 3,43 կմ² | ||
ԲԾՄ | 13 մետր | ||
Ժամային գոտի | UTC 0 | ||
Հեռախոսային կոդ | 213 | ||
Փոստային դասիչ | 1400 | ||
Պաշտոնական կայք | jf-belem.pt | ||
| |||
Բելեմ (պորտ.՝ Belém), Լիսաբոնի պատմական և ադմինիստրատիվ տարաբաժանման երրորդ մակարդակի շրջաններից մեկը։ Անվանումը ծագել է պորտուգալերենի Բեթղեհեմ անվան հնչերանգից։ Մինչև 2012 թվականը Բելեմն ուներ իր սեփական պատմական համայնքը՝ Սանտա Մարիա դե Բելեմ անվանումով։ 2012 թվականին, ադմինիստրատիվ բարեփոխումները հանգեցրին վերջինիս և մեկ այլ համայնքի՝ Սաո Ֆրանցիսկո Խավիերի միավորմանը, ձևավորելով նոր ադմինիստրատիվ միավոր՝ Բելեմ[1]։ Տեղադրված է Տագուս գետի գետաբերանին, Լիսաբոնի արևմտյան հատվածում, կենտրոնից 6 կմ հեռավորությամբ։ Համարվում է Լիսաբոնի պատմական վայրերից մեկը, քանի որ այստեղ են տեղադրված բազմաթիվ պատմական հուշարձաններ և կառույցներ (Ժերոնիմուսի վանական համալիր, Բելեմի աշտարակ և այլն)։ 2011 թվականին բնակչությունը 16,528 էր[2][3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղադրված է Լիսաբոնի հարավարևմտյան մասում, Տագուս ափին։
Բացի պատմական հուշարձաններից, աստեղ կան նաև մեծ զբոսայգիներ՝ (Կայսերական այգի (անգլ.՝ Imperial Garden), Վասկո դե Գամայի այգի (անգլ.՝ Vasco de Gama Garden, Արևադարձային այգի թանգարան (անգլ.՝ Tropical Garden Museum)։ Այս այգիները զբաղեցնում են հսկայական տարածություններ, շրջապատելով Rua de Belém-ի շենքերը և Բելեմի պալատը (պորտ.՝ Belém Palace)։ Բելեմում է տեղակայված նաև Մոնսանտո անտառային այգու (Monsanto Forest Park) հարավարևմտյան մասը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելեմը հայտնի է իր պատմական շինություններով, որին զուգակցվում են պորտուգալական մշակույթի ժամանակակից նշանները։ Բելեմի կարևորությունն արտահայտվել է իր կարևոր ռազմավարական դիրքով, Հնդկաստանի և նոր երկրների հայտնագործմամբ, կայսերական պալատների կառուցմամբ։
Բելեմի գլխավոր և պատմական փողոցը Rua de Belém-ն է, 160-ամյա շենքերով շրջապատված։ Այն ընդգրկում է պորտուգալական հրուշակեղենի հանրահռչակ Fábrica de Pasteis de Belém խանութ-սրճարանը, որտեղ պատրաստվում են Բելեմի պաստելներ (Pastel de Belém) կոչվող թխվածքաբլիթները։
Բելեմի կենտրոնում է գտնվում Կայսերական այգին, կենտրոնական շատրվանով, հասարակական վայրերով ու պուրակներով։ Այգու արևմտյան կողմում գտնվում է Բելեմի մշակութային կենտրոնը։ Այգու հարավարևելյան կողմում Բելեմի պալատն է (1770 թվական), որը ներկայումս Պորտուգալիայի նախագահի պաշտոնական նստավայրն է։
Բելեմում են կենտրոնացած տարբեր թանգարաններ. Լիսաբոնի էլեկտրականության թանգարան (պորտ.՝ Museu da Electricidade), Մակաու մշակութային թանգարան (պորտ.՝ Museu do Centro Científico e Cultural de Macau), Ազգագրական մշակույթի թանգարան (պորտ.՝ Museu de Arte Popular), Կառքերի ազգային թանգարան (պորտ.՝ Museu Nacional dos Coches), Նախագահական թանգարան (պորտ.՝ Museu da Presidência da República)։
Բելեմի հանրահռչակ կառույցներից են Բելեմի պալատը (պորտ.՝ Palácio Nacional de Belém), Բելեմի աշտարակը (պորտ.՝ Torre de Belém), Հնագիտության թանգարանը, Հայտնագործությունների հուշարձանը (պորտ.՝ Padrão dos Descobrimentos, Monumento aos Descobrimentos) և Ժերոնիմուսի վանական համալիրը (պորտ.՝ Mosteiro dos Jerónimos)։ Վերջինս տեղակայված է Կայսերական հրապարակի երկարությամբ, և նրա ներսում են հանգրվանել Ազգային հնէաբանական թանգարանն (պորտ.՝ Museu Nacional de Arqueologia) ու Ծովագիտության թանգարանը (պորտ.՝ Museu da Marinha)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «List of the new parishes of Lisbon» (PDF). Diário de Noticias newspaper (Portuguese). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Instituto Nacional de Estatística (INE), Census 2011 results according to the 2013 administrative division of Portugal
- ↑ «Direção-Geral do Território». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Torre de Belem
- Belem Tourism
- Belem Արխիվացված 2014-07-18 Wayback Machine
- Այցելություն Բելեմ
- Վիրտուալ այցելություն Բելեմ Արխիվացված 2015-03-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեմ (Լիսաբոն)» հոդվածին։ |
|