Բեեղզեբուղ
Բեհեղզեբուղ, Բեղզեբուղ (եբրայերեն` «ճանճերի տիրակալ[1]»)՝ սատանաների մեջ հզորագույններից մեկը, այնքան բարձրաստիճան և հզոր, որ նրան հաճախ շփոթում են Լյուցիֆերի հետ, ինչպես նաև հին արևմտասեմական աստվածություն Բահալի անձնավորումն է։ Կաթոլիզմում համարվում է, որ Բեղզեբուղի երկնային հակառակորդը սուրբ Ֆրանցիսկոսն է[2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթանասնում հիշատակվում է, որպես Բեղզեբուղ և որպես «Ճանճերի Բաալ», հիմնական անուն ընդունված է Սիմմահ Էվիոնիտի[3] տարբերակը։ Բեղզեբուղ բառացի նշանակում է «ճանճերի տիրակալ», հավանական է, որ հին եբրայերեն բաալ-զեվուվ տարբերակը, հիշատակվում է Հին կտակարանում` հեթանոսական աստվածությանը չհիշատակելու միջոց։
Հիշատակում «Հին կտակարանում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակվում է «Հին կտակարանում» որպես փղշտացիների աստվածություն, ում հավատացել են Ակկարոնում.
«Օքոզիան էլ ընկավ ցանցի վրայով իր իսկ սահմանի, որ Սամարիայում էր և հիվանդացավ։ Եվ ուղարկեց դեսպաններ և ասաց նրանց. «Գնացեք և հարցրեք Բեղզեբուղին` ակկարոնական աստվածությանը, կառողջանա՞մ ես արդյոք այս հիվանդությունից»։
Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակներից ասաց Եղիա Ֆեսվիտանցուն. «Վեր կաց, գնա ընդառաջ Սամարիայի արքայի դեսպաններին և ասա նրանց. «Մի՞թե Իսրայելում չկա Աստված, որ Դուք գնում եք Բեղզեբուղին` ակկարոնական աստծուն հարցնելու։ Սրա համար, ինչպես Աստված է ասում, մահճակալից, որի վրա պառկել ես, վեր չես կենա, բայց կմեռնես»»։
Հիշատակում Ավետարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դևերի տիրակալ, հիշաատակվում է Ավետարանում.
«Եվ զարմանում էր ամբողջ ազգը և ասում. «Մի՞թե սա չէ Քրիստոսը` որդին Դավթի»։ Փարիսեցիները, լսելով դա, ասացին. «Նա վտարում է ոչ այլ կերպ, քան Բեղզեբուղի` դևերի իշխանի ուժով»։
Դևերի դասակարգման մեջ դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարում գերմանացի ինկվիզիտոր Դինսֆելդը կազմեց դևերի(սատանաների) դասակարգումը ըստ 7 մահացու մեղքերի։ Այնտեղ Բեղզեբուղը անձնավորում է շատակերությունը, որկրամոլությունը։ 1801 թվականին մեկ այլ դասակարգում ստեղծվել է բրիտանացի Ֆ. Բարրետի կողմից։ Ըստ նրա Բեղզեբուղը հանդիսանում է սուտ աստվածների խորհրդանիշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Вельзевул - Энциклопедия мифологии - Словари и Энциклопедии». www.endic.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: (Веельзевул, Вельзебуб, Вельзевуб, Веельзебут, Баал-Зебуб)». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Симмах Эвионит» (ռուսերեն). 2015 թ․ նոյեմբերի 9.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեեղզեբուղ» հոդվածին։ |
|