Բեատրիս Սարլո
Բեատրիս Սարլո | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սոցիոլոգ, գրական քննադատ, ակնարկագիր և համալսարանի դասախոս |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և գրականագիտության ֆակուլտետ |
Աշխատավայր | Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և գրականագիտության ֆակուլտետ[2] |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Beatriz Sarlo Վիքիպահեստում |
Բեատրիս Սարլո (իսպ.՝ Beatriz Sarlo Sabajanes, մարտի 29, 1942[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քննադատ և մշակութային վերլուծաբան, սոցիոլոգ, հանրահայտ մշակութային և զանգվածային հաղորդակցության, լատինամերիկյան արդիականացման բնութագրիչների հետազոտող։ Ռիկարդո Պիլյայի և Կարլոս Ալթամիրանոյի հետ միասին ստեղծված հեղինակավոր մշակութային «Տեսակետ» (Punto de Vista, 1978-2008, եղել է 90 համար) ամսագրի գլխավոր խմբագիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուենոս Այրեսի համալսարանում սովորել է գրականություն, հետագայում դասավանդել այնտեղ, ինչպես նաև ԱՄՆ համալսարաններում (Բերկլի,Կոլումբիայի համալսարան, Մերիլենդի համալսարան, Մինեսոտա) Վաշինգտոնի Վիլսոնի կենտրոնում, Քեմբրիջում, Բեռլինի Wissenschaftskolleg-ում։ Համագործակցում է La Nación, Clarín, Pagina 12 արգենտինյան խոշորագույն թերթերի հետ։ Ներկայացրեց ծայրամասային արդիականության հասկացությունը, որը փոխկապակցված էր Նեստոր Գարսիա Քանքլինիի հիբրիդային մշակույթների հետ։ Նա արգենտինյան գրականության մի շարք ժողովածուներ է կազմել։ Արգենտինայի իր խմբագրությունում լույս է տեսել Ռոլան Բարտի, Ռայմոնդ Ուիլյամսի ստեղծագործությունները։ Ամուսինը՝ արգենտիացի կինոռեժիսոր Ռաֆայել Ֆիլիպելին (ծնվ. 1938) Սաերի և Լավելլիի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակն է, իսկ Սարլոն նրա հետ մի քանի անգամ համագործակցել է որպես սցենարիստ։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակնարկ Արգենտինայի մասին/ Ensayos argentinos: de Sarmiento a la vanguardia (1983, համահեղինակ Կարլոս Ալտամիրանոյի հետ, վերարտադրում — 1997)
- Գրականություն/հասարակություն/ Literatura/sociedad (1983, համահեղինակ Կարլոս Ալտամիրանոյի հետ)
- Զգացմունքների կայսրություն։ արձանագրություն Արգենտինայի պարբերականներում, 1917—1927/ El imperio de los sentimientos. Narraciones de circulación periódica en la Argentina, 1917—1927 (1985, переизд. 2000, 2004)
- Տեխնոլոգիական պատկերներ։ Երազներ Արգենտինայի մշակույթի արդիականության մասին/ La imaginación técnica. Sueños modernos de la cultura argentina (1992, անգլ. վերարտադրումը — 2007)
- Սոցիոլագիական գրականություն հասկացությունը / Conceptos de sociología literaria (1993, համահեղինակ Կարլոս Ալտամիրանոյի հետ)
- Հետմոդեռն կյանքի տեսարաններ։ Մտավորականները, արվեստը և վիդեոմշակույթը Արգենտինայում/ Escenas de la vida posmoderna. Intelectuales, arte y videocultura en la Argentina (1994, վերարտադրումը- 2004, անգլ.— 2001; վերարտադրում — 1997, 2004, 2006)
- Մարտին Ֆերո և նրա քննադատները/ Martín Fierro y su crítica (1994)
- Մշակույթի մեքենա։ Դպրոցական ուսուցիչներ, թարգմանիչներ և ավանգարդիստներ/ La Máquina cultural: maestras, traductores y vanguardias (1998)
- Բորհես, գրողը ծայրին/ Borges, un escritor en las orillas (1995, 1998, 2007; անգլ. — 1993, վերարտադրում- 2006; )
- Ակնթարթային պատկերներ։ Լրատվամիջոցներ, քաղաք և դարավերջ/ Instantáneas: medios, ciudad y costumbres en el fin de siglo (1996)
- Յոթ ակնարկ Վալտեր Բենյամինի մասին/ Siete ensayos sobre Walter Benjamin (2000,վերարտադրումը- 2001, 2006, 2011)
- Գաղափարների պայքար, 1943—1973/ La batalla de las ideas. 1943—1973 (2001, в соавторстве с Карлосом Альтамирано; переизд. 2007)
- Ներկա։ Ծանոթություններ մեկ պաշտամունքի փոփոխությունների մասին/ Tiempo presente. Notas sobre el cambio de una cult (2001)
- Կիրքը և բացառիկությունը/ La pasión y la excepción (2003, порт. изд. — 2005)
- Անցյալ։ Հիշողության մշակույթը և սուբյեկտիվության վճռականությունը/ Tiempo pasado. Cultura de la memoria y giro subjetivo (2005, վերարտադրումը — 2007)
- Արգենտինական գրականության մասին/ Escritos sobre literatura argentina (2007)
- Քաղաքը որպես տեսարան։ Շուկան և քաղաքային մշակույթը/ La ciudad vista. Mercancías y cultura urbana (2009)
- Քաջություն և հաշվարկ։ Նեստոր Կիշներ, 2003—2010/ La audacia y el cálculo. Néstor Kirchner 2003—2010 (2011)
Տեքստեր on line
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորգես, գրողը եզրին (անգլ.)
- Առևտրի կենտրոն Արխիվացված 2010-05-29 Wayback Machine (իսպ.)
- Լուսանկարներ Բուենոս Այրեսից (անգլ.)
- Մշակութաբանություն և գրական քննադատություն արժեքների խաչմերուկում Արխիվացված 2009-05-30 Wayback Machine (իսպ.)
- Գեղագիտությունը շուկայում Արխիվացված 2010-01-08 Wayback Machine (իսպ.)
- Նոր հոգևորականություն Արխիվացված 2012-05-13 Wayback Machine (իսպ.)
- Թաքնված Բուենոս Այրեսը Արխիվացված 2011-05-31 Wayback Machine (իսպ.)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա գրականության մեծ մասը բազմիցս տպագրվել է, թարգմանվել է մի շարք եվրոպական լեզուներով։
- Հրատարակչության մրցանակ Կասա դե լաս Ամերիկաս Էսսե անվանակարգում (Հավանա, 2000)։
- Իբերոամերիկյան Խոսե Դոնոսո մրցանակ (2002)։
- Պլատինե Կոնեքս մրցանակը էսսեիստիկայի համար (2004)։
- Բրազիլիայի շքանշան արժեքների պահպանման համար (2009)։
- Արգենտինայի Ժուռնալիստիկայի Ազգային Ակադեմիայի պատվավոր պարգև (2013)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ https://www.filba.org.ar/files/festivales/1518865023_progfilbaalta.pdf
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Mariana Enriquez ganó el Premio José Donoso: integrará el Jurado del Premio Clarín Novela en noviembre (իսպ.) — 2024.
- ↑ https://www.lanacion.com.ar/sociedad/pluma-de-honor-para-beatriz-sarlo-nid1581117/
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pistacchio Hernández R. Una perspectiva para ver: el intelectual crítico de Beatriz Sarlo. Buenos Aires: Corregidor, 2006
- Pensar la Argentina. Siete intelectuales reflexionan sobre nuestro país; José Pablo Feinmann, Griselda Gambaro, Mempo Giardinelli, Félix Luna, Beatriz Sarlo, Juan José Sebreli, María Seoane/ Cristina Mucci, ed. Buenos Aires: Editorial Norma, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Սարլո» հոդվածին։ |
|