Բեատրիս Արթուր
Բեատրիս Արթուր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 13, 1922[1][2][2][…] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 25, 2009[4][2][2][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, ակտիվիստ և կատակերգու |
Պարգևներ՝ | [5] «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար ևԹոնի մրցանակ մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար |
IMDb։ | ID 0037735 |
beatricearthur.com |
Բեատրիս Արթուր (անգլ.՝ Beatrice «Bea» Arthur, մայիսի 13, 1922[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - ապրիլի 25, 2009[4][2][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել «Ոսկե աղջիկներ» հեռուստասերիալում Դորոթի Զբորնակի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեատրիս Արթուրը (ի ծնե` Բերնիս Ֆրանկել) ծնվել է 1922 թվականի մայիսի 13-ին, Նյու Յորքում, Ռեբեկա և Ֆիլիպ Ֆրանկելների ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդ, որտեղ նրա ծնողները կառավարիչներ են դարձել կանացի հագուստի խանութում։ Կրթությունն ստացել է Վիրջինիա նահանգի Բլեքսթոուն քոլեջում, որտեղ ներգրավված է եղել դրամատիկական խմբակում։
1943-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի կանանց ռեզերվում։
Նրա դերասանական կարիերան սկսվել է 1940-ական թվականների վերջին, երբ նա դարձել է Բրոդվեյի թատերական խմբի անդամ և սկսել ելույթ ունենալ Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում։ Բեատրիսն առավել հայտնի թատերական դերեր է խաղացել «Երեք գրոշանոց օպերա» (1954), «Տանիքի ջութակահարը» (1966) և «Մեյմ» մյուզիքլներում (1966). վերջին դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակին։ 1974 թվականին «Մեյմ» մյուզիքլը էկրանավորվել է։
1970-ական թվականների սկզբին սկսվել է նրա կարիերան հեռուստատեսությունում և նրա առաջին խոշոր դերերից մեկը դարձել է Մոդ Ֆինդլեյի դերակատարումը «Մոդ» հեռուստասերիալում, որի ցուցադրությունը տևել է 1972 թվականից մինչև 1978 թվականը։ Այդ դերի համար Բեատրիսը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 1977 թվականին արժանացել այդ մրցանակին։
Դրանից հետո Արթուրը մի քանի հեռուստասերիալներում հայտնվել է որպես հյուր, ինչպես նաև` կազմակերպել իր սեփական թատերական շոուն, որի հետ որոշ ժամանակ շրջագայեց ԱՄՆ-ում։
2002 թվականին վերադարձել է Բրոդվեյ և դարձել «Բի Արթուրը Բրոդվեյում» սեփական բեմադրության գլխավոր դերակատարաը։ Բեմադրությունը բաղկացած էր պատմվածքներից և երաժշտական համարներից, որոնք պատմում էին նրա կյանքի և կարիերայի մասին։
Բի Արթուրը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր Ռոբերտ Ալան Արթուրն էր, իսկ երկրորդը՝ ռեժիսոր Ջին Սաքսը (1950-1978), որի հետ միասին որդեգրել է երկու երեխա[6]։
Բեատրիս Արթուրը մահացել է 2009 թվականի ապրիլի 25-ին, Լոս Անջելեսի իր տանը՝ 86 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1958 | ֆ | Այդպիսի մի կին | That Kind of Woman | պայմանագրային |
1970 | ֆ | Սիրահարներ և այլ օտարականներ | Lovers and Other Strangers | Բի Վեխիո |
1972-1978 | ս | Մոդ | Maude | Մոդ Ֆինդլեյ |
1974 | ֆ | Մեյմ | Mame | Վերա Չարլզ |
1981 | ֆ | Համաշխարհային պատմություն, մաս առաջին | History of the World, Part I | Գրասենյակի աշխատող |
1985-1992 | ս | Ոսկե աղջիկներ | The Golden Girls | Դորոտի Զբորնակ |
1995 | ֆ | Դեպի լավը կամ դեպի վատը | For Better or Worse | Բևերլի Մեյքշիֆտ |
2000 | ֆ | Ծիծաղի թշնամիները | Enemies of Laughter | Փոլի մայրը |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թոնի» (1966)` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» («Մեյմ»)
- «Էմմի» (1977)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Մոդ»)
- «Էմմի» (1988)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Ոսկե աղջիկներ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135140609 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20110604035353/http://abclocal.go.com/wjrt/story?section=news/entertainment&id=6780671
- ↑ https://d23.com/walt-disney-legend/bea-arthur/
- ↑ «В США скончалась двукратная обладательница премии «Эмми»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Արթուր» հոդվածին։ |
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 2009 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հրեա ֆեմինիստներ
- Քաղցկեղից մահացածներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի