Բարտոլոմե Միտրե
Բարտոլոմե Միտրե | |
Կուսակցություն՝ | Կոլորադոյի կուսակցություն, Unitarian Party? և Liberal Party of Corrientes? |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ, լեզվաբան, լրագրող, պատմաբան, քաղաքական գործիչ և թարգմանիչ |
Ծննդյան օր | հունիսի 26, 1821[1][2][3] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Վախճանի օր | հունվարի 19, 1906[5][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Թաղված | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ամուսին | Delfina María Luisa de Vedia? |
Զավակներ | Adolfo Mitre?, Bartolomé Mitre Vedia? և Emilio Mitre? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բարտոլոմե Միտրե Մարտինես (հունիսի 26, 1821[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4] - հունվարի 19, 1906[5][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի քաղաքական գործիչ, զինվորական և լրագրող։ 1862-1868 թվականները եղել է Արգենտինայի նախագահը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտրենը ծնվել է 1821 թվականի հունիսի 26-ին Բուենոս Այրեսում՝ հունական ընտանիքում, որը նախկինում կոչվել է Միտրոպուլոս[6]։
Որպես ազատական՝ նա Խուան Մանուել Ռոսասի հակառակորդն էր, և նրան հարկադրել էին աքսորի։ 1831 թվականին նրա ընտանիքը հաստատվել է Ուրուգվայում։ Նա աշխատել է որպես զինվորական (1839 թվականին ավարտել է Մոնտեվիդեոյի ռազմական դպրոցը հրետանային երկրորդ աստիճանի լեյտենանտի կոչումով) և լրագրող՝ որպես Ֆրուկտուոսո Ռիվերայի կողմնակից, որը 1846 թվականին Միտրեին շնորհել է Ուրուգվայի բանակի փոխգնդապետ[7]։
Ավելի ուշ՝ Արևելյան ափում Սպիտակ կուսակցության դեմ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների ժամանակ նա միացել է Կոլորադոյի կուսակցությանը։ Կոլորադոյի անդամների հետ այս մտերմության արդյունքում նա սկսել է աջակցել միացյալ գործին, որը միաժամանակ պայքար էր մղում էր Ռոսասի ռեժիմի դեմ Բուենոս Այրեսում, իսկ այն Ուրուգվայի սպիտակների դաշնակիցն էր[7]։
Արևելյան լրատվամիջոցներում նրա առաջին բանաստեղծություններն ու լրագրողական հրապարակումները սկիզբ են առել այդ ժամանակներից[7]։
Հետագայում նա տեղափոխվել է Բոլիվիա, իսկ ավելի ուշ՝ Չիլի, որտեղ հանդիպել է արգենտինացի աքսորյալ Խուան Բաուտիստա Ալբերդիի հետ։ Երկուսն էլ գրել են Վալպարաիսո քաղաքի «El Comercio» թերթի համար։ Ավելի ուշ նա գրել է Սանտյագոյի «El Progreso» թերթում՝ Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտոյի ղեկավարությամբ[7]։
Աքսորի ավարտն ու վերադարձն Արգենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]1852 թվականին Կասերոսի ճակատամարտում Ռոսասի պարտությունից հետո Միտրեն վերադարձել է Արգենտինա։ 1852 թվականի սեպտեմբերի 11-ին Խուստո Խոսե դե Ուրկիզայի դաշնային համակարգի դեմ մղվող հեղափոխության ժամանակ նա եղել է Բուենոս Այրեսի նահանգի ապստամբության առաջնորդը և, երբ պրովինցիան առանձնացել է Արգենտինայի համադաշնությունից, Միտրեն նահանգային կառավարությունում կարևոր պաշտոններ է ստացել։
Արգենտինայի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուստո Խոսե դե Ուրքիզայի դաշնային համակարգի դեմ Բուենոս Այրեսի ապստամբությունից հետո 1859 թվականի քաղաքացիական պատերազմը հանգեցրել է նրան, որ 1860 թվականին Սեպեդայի ճակատամարտում Միտրեն Ուրկիզայի կողմից պարտության մատնվեց։ Մաքսային եկամուտների բաժանման հարցերը կարգավորվեցին, և Բուենոս Այրեսը վերամիավորվեց Արգենտինայի Համադաշնությանը։ 1861 թվականին Պավոնի ճակատամարտում հաղթանակ տոնելով, Միտրեն, այնուամենայնիվ, ազգային բանակից կարևոր զիջումներ ստացավ, մասնավորապես Սահմանադրության բարեփոխումը՝ ընտրական կոլեգիայի միջոցով անուղղակի ընտրություններ անցկացնելու համար[8]։ 1862 թվականի հոկտեմբերին Միտրեն ընտրվել է հանրապետության նախագահ և վերջապես հասել ազգային քաղաքական միասնության. այնուհետև սկսվել է ներքին առաջընթացի և բարեփոխումների ժամանակաշրջանը։ Պարագվայի պատերազմի ժամանակ Միտրեն սկզբում նշանակվել է դաշնակից ուժերի ղեկավար։
Միտրեն նաև Հարավային Ամերիկայի առաջատար թերթերից մեկի՝ «La Naciónի» հիմնադիրն էր (1870 թ.): Նրա ընդդիմությունը Ինքնավար կուսակցության թեկնածու Ադոլֆո Ալսինային, որին նա համարում էր Բուենոս Այրեսի քողարկված անջատողական, Միտրեին ստիպեց կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, չնայած փորձված Ալսինան նրանից առաջ անցավ՝ դաշտ դուրս բերելով Նիկոլաս Ավեյանեդային՝ չափավորական փաստաբանի հեռավոր Թուկուման պրովինցիայից, որտեղ Արգենտինայի անկախությունը հռչակվել էր 1816 թվականին։ Ընտրական կոլեգիայի հանդիպումը տեղի ունեցավ 1874 թվականի ապրիլի 12-ին՝ Միտերին շնորհելով միայն երեք պրովինցիա, ներառյալ Բուենոս Այրեսը։
Միտրեն նորից զենք վերցրեց։ Հույս ունենալով կանխելու Ավեյանեդայի՝ հոկտեմբերի 12-ի երդմնակալության արարողությունը, նա ապստամբություն բարձրացրեց հրետանավում. նա, սակայն, պարտության մատնվեց և միայն նախագահ Ավեյանեդայի կողմից պատժի մեղմացումը խնայեց նրա կյանքը[9] : 1890 թվականին՝ Հրետանային կայանի հեղափոխությունից հետո, նա հեռացավ պահպանողական Ազգային ինքնավար կուսակցությունից (ԱԻԿ) և ռեֆորմիստ Լեանդրո Ալեմի հետ հիմնադրեց Քաղաքացիական միությունը։ Միտրեի՝ Իշխող ԱԻԿ-ի հետ փոխըմբռնման հաստատելու ցանկությունը 1891 թվականին հանգեցրեց Քաղաքացիական միության ճեղքմանը, որի վրա Միտրեն հիմնեց Ազգային քաղաքացիական միությունը, իսկ Ալեմը՝ Արմատական քաղաքացիական միությունը (Արգենտինայում գործող ամենահին կուսակցությունը)։
Հետագա տարիներին նա իր ժամանակի մեծ մասը նվիրել է գրելու գործին։ Ըստ նրա որոշ քննադատների՝ որպես պատմաբան՝ Միտրեն կատարել է մի քանի կասկածելի գործողություններ՝ հաճախ իր գրություններում դիտմամբ անտեսելով առանցքային փաստաթղթերն ու իրադարձությունները։ Դա պատճառ դարձավ, որ իր ուսանող Ադոլֆո Սալդիասը հեռանա նրանից, և հետագա ռեվիզիոնիստ պատմաբանները, ինչպիսին է Խոսե Մարիա Ռոսան, կասկածի տակ առնեն նրա աշխատանքի վավերությունը։ Միտրեն նաև գրել է պոեզիա և գեղարվեստական գրականություն (Soledad: novela original), իսպաներեն է թարգմանել Դանթեի «Աստվածային կատակերգությունը»։ Նա նաև ակտիվ մասոնական էր[10] և բանաստեղծուհի Մարգարիտա Աբեյա Կապրիլեի պապը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարտոլոմե Միտրեն մահացել է 1906 թվականին ստամոքս-աղիքային հիվանդությունից։ Աննախադեպ բազմությամբ թափորը Միտրեին տնից ուղեկցեց մինչև Լա Ռեկոլետա գերեզմանատուն[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտրը դասվում է հարավամերիկյան նշանավոր պատմաբանների շարքում։ Նա գրել է Հարավային Ամերիկայի անկախության պատերազմների լավագույն պատմությունները և հրատարակել բազմաթիվ աշխատություններ, որոնցից են.
- Historia de Belgrano y de la Independencia argentina («Բելգրանոյի և Արգենտինայի անկախության պատմություն») (1857; հինգերորդ հրատարակություն, չորս հատոր, 1902)
- Historia de San Martín y de la emancipación sudamericana («Սան Մարտինի պատմություն») (1869; երրորդ հրատարակություն, վեց հատոր, 1907)
- Rimas [«Ոտանավորներ»] (նոր հրատարակություն, 1890)
- Ulrich Schmidl, primer historiador del Rio de la Plata («Ուլրիխ Շմիդլ, Ռիո դե լա Պլատայի առաջին պատմաբանը») (1890)
Գոյություն ունի «Historia de San Martín»-ի համառոտ թարգմանությունը, որը վերնագրված է «Հարավային Ամերիկայի ազատագրումը» (Լոնդոն, 1893), հեղինակ ՝ Վ. Փիլինգ։ Միտրեի ելույթները հավաքվել են «Արենգաս» անվան տակ (երրորդ հրատարակություն, երեք հատոր, 1902)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բարտոլոմե Միտրեն 33 տարեկանում, 1854
-
Միտրեի նախագահական դիմանկարը, 1861
-
Միտրեն մոտավորապես 49 տարեկանում, 1870
-
1889 թվականի գովազդ՝ Միտրեի և այլ քաղաքական գործիչների ծաղրանկարներով
-
Միտրեի դիմանկարը 1895-ի թղթադրամի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. J. Biedma, El Teniente General Bartolomé Mitre, in Bartolomé Mitre, Arengas, volume iii (Buenos Aires, 1902).
- William H. Katra, The Argentine Generation of 1837: Echeverría, Alberdi, Sarmiento, Mitre (Madison, N.J.: Fairleigh Dickinson University Press, 1996).
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Митре Бартоломе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Gardner, James. "The Biography of a City", 110. (St Martin's Press, 2015, 9781466879034).
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.infobae.com/opinion/2018/01/27/bartolome-mitre-uno-de-los-constructores-de-la-argentina-moderna/
- ↑ Historical Dictionary of Argentina. London: Scarecrow Press, 1978.
- ↑ «Todo Argentina: 1874» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bartolomé Mitreի գործերը Գուտենբերգ նախագծում
- Միտրեի հեղինակած կամ նրա մասին աշխատություններ
- Միտրեի աշխատությունները
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող՝ Խուան Էստեբան Պեդերներա |
Արգենտինայի նախագահներ 1862–1868 |
Հաջորդող՝ Դոմինգո Ֆաուստինո Սարմյենտո |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմե Միտրե» հոդվածին։ |
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 1906 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արգենտինայի նախագահներ
- Արգենտինայի քաղաքական գործիչներ
- Արգենտինացի գրողներ
- Արգենտինացի թարգմանիչներ
- Արգենտինացի լրագրողներ
- Արգենտինացի ռազմական գործիչներ
- Իսպանալեզու գրողներ
- Իսպաներեն գրականություն
- Պետության ղեկավարներ